Յակոբ Կարապենց
Յակոբ Կարապենց | |
---|---|
| |
Ծնած է | (9 Օգոստոս 1925 |
Ծննդավայր | Թաւրիզ |
Մահացած է | 20 Հոկտեմբեր 1994 |
Մահուան վայր | Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Իրան |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր |
Սեն Լուի քոլեջ? Հայկազեան-Թամարեան Ազգային Դպրոց Վիսկոնսին-Միլուոկի համալսարան? Քոլումպիա Համալսարան |
Մասնագիտութիւն | Գրող եւ արձակագիր |
Աշխատավայր | Քոռնելի Համալսարան |
Անդամութիւն | Հայ Մշակութային Արարատ Կազմակերպություն? |
Յակոբ Կարապենց (9 Օգոստոս 1925, Թաւրիզ – 20 Հոկտեմբեր 1994, Պոսթըն), հայ արձակագիր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թաւրիզ։ Երկրորդական ուսումը ստացած է Թեհրանի մէջ, իսկ բարձրագոյն ուսումը՝ Միացեալ Նահանգներ (Քոլումսլիա համալսարան, լրագրութիւն եւ հոգեբանութիւն)։ Գործած է լրագրական ճիւղի մէջ (ձայնասփիւռ)։ Կարապենցի կրթութիւնը եղած է խառն. ըստ անոր կենսագիրին նաեւ յաճախած է՝ ռուսական մանկապարտէզ, տարրական կրթութիւնը եղած է ֆրանսական ու հայկական՝ Սէն Վենսան Տը Բոլ, ապա հայկական Հայկազեան–Թամարեան, միջնակարգը՝ պարսկական ու ֆրանսական /Սէն Լուի ճեմարան/, իսկ բարձրագոյն եւ մասնագիտական պատրաստութիւնը՝ Քանսաս Սիթիի (Միզուրի) եւ «Գոլոմպիա» համալսարաններուն մէջ (Նիւ Եորք)։
Գրական վաստակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատանի տարիքէն սկսած է գրական փորձերը. տոգորված էր իր ծննդավայրի ազգային եւ գաղափարական կենարար շունչով՝ կը գրէր հայրենասիրական բանաստեղծութիւններ, որոնք լոյս տեսած են «Ալիքի» մէջ։
Ամերիկեան թերթերու մէջ գրել սկսած է կանուխէն. աշխատակցած է հայ մամուլին իր քերթուածներով, պատմուածքներով եւ փորձագրական յօդուածներով։
Առաջին հատորը՝ 1970-ին, հրատարակած է «Անծանօթ Հոգիներ» պատմուածքներու շարքը, 1972-ին՝ «Կարթագէնի Դուստրը» (վէպ), 1975-ին՝ «Նոր Աշխարհի Հին Սերմնացանները»։ 1981-ին լոյս կը տեսնէ պատմուածքներու իր վերջին հատորը՝ «Միջնարար»։ Հրատարակելի գործերն են «Ադամ Նուրհան» (ժամանակակից վէպ), «Եւ Ղօղանջ Յաւերժական՝ Պարոյր Սեւակ» եւ փորձագրութիւններ՝ «Կիրակնօրեայ Հաղորդագրութիւններ» անունին տակ։
Աւելի ուշ տրուած իր պատմուածքը՝ «Որեւէ Տեղից Մինչեւ Այստեղ», իր առաջին քանի մը տողերով կու տայ գիրք ծննդոցն ու նկարագիրը գրական իր ամբողջական վաստակին։
Մահացած է 1994, Միացաեալ Նահանգներ։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անծանօթ հոգիներ, Վաշինգտոն, 1970, 384 էջ:
- Կարթագենի դուստրը (վէպ), Վաշինգտոն, 1972, 220 էջ:
- Նոր աշխարհի հին սերմնացանները (հայոց տարագրութեան պատմութիւնից), Վաշինգտոն, 1975, 272 էջ:
- Միջնարար (պատմուածքներ), Նիւ Եորք, 1981, 284 էջ:
- Ադամի գիրքը (վէպ), Նիւ Եորք, 1983, 256 էջ:
- Ամերիկեան շուրջպար (պատմուածքներ), Նիւ Եորք, 1986, 252 էջ:
- Անկատար եւ այլ պատմուածքներ, Նիւ Եորք, 1987, 252 էջ:
- Երկու աշխարհ (գրական փորձագրութիւններ), Մասաչուսեթս, 1992, 403 էջ:
- Մի մարդ ու մի երկիր եւ այլ պատմուածքներ, Ուոթրթաուն, 1994, 257 էջ:
- Երկեր, գիրք 1. Պատմվածքներ, Երեւան, 1995, 504 էջ:
- Երկեր, գիրք 2, Երեւան, 1995:
- Պատմվածքներ, Երեւան, 2008, 244 էջ:
- Մտորումներ (հոդուածներու ժողովածու), Արլինգտոն, 2009, 264 էջ:
- Ադամի գիրքը (վեպ), Երեւան, 2012, 224 էջ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դար Մը Գրականութիւն, Մինաս Թէօլէօլեան, Բ. հատոր, Ամերիկայի Միացեալ Նահանգներ 1977, էջ 422-424: