Յակոբ Աբրահամեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Յակոբ Աբրահամեան
Ծնած է 1885
Ծննդավայր Քէօթահիա
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն բժիշկ

Յակոբ Աբրահամեան (ծն.՝ 1885, Քէօթահիա), արեւմտահայ բժիշկ, Պրուսայի նահանգի Կուտինա (Քէօթահիա) քաղաքին մէջ։

Նախնական եւ երկրորդական կրթութիւնն ստացած է ծննդավայրի՝ սուրբ Էջմիածին ազգային վարժարանին մէջ, զոր աւարտած է 1901 թուականին։ Մի քանի տարի ուսանած է Էսքիշեհիրի Ֆրերներու դպրոցին մէջ։ 1913 թուականին աւարտած է Կոստանդնուպոլիսոյ՝ Օս­մա­նեան կայ­սե­րա­կան բժշկական հա­մալ­սա­րա­նը։ 1913 թուականին նշանակուած է Արաբ­կի­րի թաղապետական բժիշկ։ Եղած է երիտասարդ, խոստումնալից, քաղաքի հայ եւ թուրք բնակչութենէն սիրուած ու յարգուած բժիշկ։ 1914 թուականին՝ Առաջին աշխարհամարտը սկսելէ ետք, իրեն ալ՝ շատերու պէս, շղթայակապ տարած են անանուն սպանդանոց։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։