Մօրիս Ռաւէլ

Jump to navigation Jump to search
Մօրիս Ռաւէլ
Maurice Ravel 1925.jpg
Հիմնական տվեալներ
Բնօրինակ անուն ֆր.՝ Joseph Maurice Ravel
Ծնած է 7 Մարտ 1875(1875-03-07)[1][2][3][4][5][6][7][8]
Սիբուր[1]
Երկիր Flag of France.svg Ֆրանսա[9]
Մահացած է 28 Դեկտեմբեր 1937(1937-12-28)[2][3][4][5][6][7][8] (62 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսա[2]
Ժանրեր օփերա եւ դասական երաժշտութիւն
Մասնագիտութիւն խմբավար, պարուսույց, դաշնակահար, երգահան, երաժիշտ
Գործիքներ դաշնամուր
Շրջանաւարտ Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
Անդամակցութիուն Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա, Les Apaches եւ Société musicale indépendante
Պարգեւներ Հռոմեական մրցանակ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Գրեմմի մրցանակի փառքի սրահ

Մօրիս Ռաւէլ (ֆր.՝ Joseph Maurice Ravel, 7 Մարտ, 1875, Սիպուր - 28 Դեկտեմբեր, 1937, Փարիզ), ֆրանսացի երգահան, նուագավար, տպաւորչական (իմփրեսիոնիստ), 20-րդ դարի երաժշտութեան բարեկարգիչներէն։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մօրիս Ռաւէլի տունը Մոնֆորտ Լամորիի մէջ, ուր երաժիշտն ապրած է 1921 թ-էն մինչեւ մահ

Ֆրանսացի երգահան-իմփրեսիոնիստ, նուագավար Մօրիս Ռաւէլ ծնած է 1875 թ. Մարտ 7-ին։ Ան 20-րդ դարու խոշորագոյն արուեստագետներէն է, դաշնամուրային նոր ոճի սկզբնաւորողներէն, երաժշտութեան մէջ զարգացուցած է իմփրեսիոնիզմի սկզբունքները։ Մօրիս Ռաւէլի հայրը զուիցերիացի էր, մայրը՝ պասքացի։ 1882 թ. աշակերտած է Անրի Կիզին (դաշնամուր), 1887 թ.՝ Շառլ Ռընէին (ներդաշնակագիտութիւն)։ 1905 թ. աւարտած է Փարիզի երաժշտանոցի դաշնամուրի (դասատու՝ Շառլ Ուիլֆրիտ տը Պերիօ) եւ ստեղծագործական (դասատու՝ Գաբրիէլ Ֆօրէ) բաժինները։ Անոր վաղ շրջանի գործերը կրեր են Էրիք Սաթիի, Քլօտ Տեպիւսիի, Նիքոլայ Ռիմսքի-Քորսաքովի, Մոտեսթ Մուսորկսքիի, Ալեքսանդր Պորոտինի ազդեցութիւնը[10]: 1900-ական թուականներուն ճանչցուած է երաժշտական փոքր ստեղծագործութեանց վարպետ։ 1905-1914 թուականներուն՝ ստեղծագործական առաւել բեղուն շրջանին, հաստատուեր են Ռաւէլի արուեստի սկզբունքները, բիւրեղացեր է անոր ինքնատիպ, վառ ու գունեղ ոճը։1915–1917 թթ. ան կամաւոր մասնակցած է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–1918 թթ.)։ 1917 թուականին Ռաւէլ գրած է «Կուպերէնի դամբարանը» դաշնամուրային շարքը, որ նուիրած է պատերազմին զոհուած իր ընկերներու յիշատակին։ Յետպատերազմեան տարիներուն նուագայարդարն իր ստեղծագործութեան մէջ առաւել կարեւորած է տրամաթիկական խստաշունչ կերպարներու դերը, աւելի զուսպ դարձուցած արտայայտման եղանակը։ Իբրեւ դաշնակահար եւ նուագավար՝ Ռաւէլ մեծ յաջողութեամբ ելոյթներ ունեցած է Եւրոպայի, ԱՄՆ-ի եւ Քանատայի մէջ: Դաշնամուրային նոր՝ իմփրեսիոնիստական ոճի ստեղծագործութիւններէն են «Ջուրի խաղը» երաժշտական երկը, «Արտացոլումներ» եւ «Գիշերային տեսիլներ» շարքերը։ «Սպանական ժամ», «Մանուկն ու հրաշքը» օփերաներուն, «Բնական պատմութիւններ» վոկալ շարքին մէջ դրսեւորուած են անոր նուաճումները երաժշտական արտասանութեան ոլորտին մէջ։ «Դափնէ եւ Քլովէ», «Վալս», «Պոլերօ» պալէներով եւ նուագախմբային «Սպանական ռափսոտիայով» Ռաւէլ ճանչցուած է տաղանդաւոր սիմֆոնիստ եւ գործիքաւորման չգերազանցուած վարպետ (լաւագոյններէն է նաեւ Մ. Մուսորկսքիի «Պատկերներ ցուցահանդէսէն» դաշնամուրային սիւիթներու շարքի նուագախմբային փոխադրումը)։ 1925 թ. Ռաւէլ ավարտած է «Մանուկն ու հրաշքը» նորարարական օփերան, ուր առաջին անգամ օգտագործած է իր ստեղծած գործիքը՝ էլիոֆոնը (նմանակած է քամիի ձայները)։ 1932 թ. ան անուանի դաշնակահարուհի Մարկըրիթ Լոնկի հետ հիւրախաղերով շրջագայած է Եւրոպայի մէջ: Ինքնաշարժի վթարի պատճառով անաւարտ թողած է «Ժանն տ՛Արք» պալէն։ Երգահանն իր վերջին՝ «Երեք երգ» ստեղծագործութիւնը գրած է «Տոն Քիխոթ» ֆիլմի (1933 թ.) գլխաւոր դերակատար, ռուս նշանաւոր երգիչ Ֆեոտոր Շալիափինի համար։ Ռաւէլի երկերուն մեծ մասը սերտօրէն կ՛առնչուի սպանական թեմատիկային եւ երաժշտութեանը։ Անոր գործերուն բնորոշ է պարային ժանրերու եւ ռիթմերու ուրոյն վերաիմաստաւորումը։ Ճազային երաժշտութեան տարրեր կան ձախ ձեռքին համար գրած դաշնամուրի քոնչերթոյի մէջ (նվիրած է պատերազմին աջ ձեռքը կորսնցուցած աւստրիացի դաշնակահար Փաուլ Վիթկենշթայնին) եւ ջութակի ու դաշնամուրի սոնաթին մէջ։ Կեանքի վերջին տարիներուն ծանր հիւանդութռան պատճառով գրեթէ չէ ստեղծագործած։ Ռաւէլ եղած է Օքսֆորտի համալսարանի պատուաւոր տոքթոր (1928 թ.)[11][12]:

Հիմնական ստեղծագործութիւնները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Պաւան Ինֆանթայի մահուան կապակցութեամբ» (1899)
  • «Ջուրի խաղը» դաշնամուրի համար (1901)
  • «Արտացոլումները» դաշնամուրի համար (1905)
  • «Սպանական ռափսոտիա» սիմֆոնիկ նուագախումբի համար (1907)
  • «Սպանական ժամ», օփերա (1907)
  • «Գիշերային Գասպար», կամ «Գիշերուան ուրուականները» դաշնամուրի համար (1908)
  • «Դափնէ եւ Քլովէ», պալէ (1912)
  • «Կուպերէնի շիրիմը» (1917)
  • «Մանուկը եւ կախարդանքը», օփերա (1925)
  • «Պոլերօ» սիմֆոնիկ նուագախումբի համար (1928)
  • Համերգ № 1 սոլ մաժոր դաշնամուրի եւ նուագախումբի համար
  • Համերգ № 2 րէ մաժոր դաշնամուրի (միայն ձախ ձեռքով) եւ նուագախումբի համար, նուիրված է Փաուլ Վիթկենշթայնին
  • «Գնչուհի», համերգային ռափսոտիա ջութակի եւ դաշնամուրի (նուագախումբի) համար (1924)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Ravel, Maurice // The Enciclopædia Britannicа — 12 — London, New York City: 1922. — Vol. XXXII Pacific Ocean Islands to Zuloaga. — P. 254.
  2. 2,0 2,1 2,2 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Բեռլինի պետական գրադարան, Բավարիական պետական գրադարան եւ ուրիշներ Record #118598651 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  6. 6,0 6,1 Nationalencyklopedin — 1999.
  7. 7,0 7,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  8. 8,0 8,1 filmportal.de — 2005.
  9. LIBRIS — 2012.
  10. Կաղապար:Harvnb
  11. Ravel
  12. Կաղապար:Harvnb

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]