Մովսէս Արղութեան
Մովսէս Արղութեան | |
---|---|
| |
Ծնած է | 1798[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1][2] |
Մահացած է | 4 Մարտ 1855[2] |
Մահուան վայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտութիւն | զինուորական |
Վարած պաշտօններ | commander?[1], զինվորական նահանգապետ?[1] եւ Նահանգապետ[1] |
Մովսէս Արղութեան (1798[1][2], Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1][2] - 4 Մարտ 1855[2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն, թաղուած է Սանահինի մէջ), իշխան Երկայնաբազուկ:
Զօրավար իշխան Մովսէս Զաքարեան Երկայնաբազուկ Արղութեան՝ Նիքոլայ Ա. ցարին ընդհանուր թիկնապահն էր եւ հռչակաւոր դարձաւ կովկասեան լեռնականներուն դէմ Ռուսիոյ մղած պատերազմներուն ժամանակ[3]։ Իշխան Մովսէս՝ ի սկզբան անփառունակ սպայ էր Կովկասի մէջ, բայց երբ լեռնականներու դէմ պատերազմներ մղեց, իր ռազմագիտութիւնը փայլեցաւ եւ տասը տարուան մէջ սարսափ ազդեց՝ Տաղիստանի Թէյմուր Խան Շուրայ քաղաքին մէջ կանգնած արձանով: Ռուս կառավարութիւնը կանգնել տուած է այդ արձանը ժայռի վրայ, յատկապէս բերուած քաղաքին կեդրոնը շատ ծախսով:
Մովսէս իշխան Արղութեանի յաղթանակներէն մին էր Դանիէլ խանի պարտութիւնը: Խանը 5000 զօրքով Շամիլի դրօշը պարզած էր Ախցի կոչուած անառիկ բերդին վրայ: Յանկարծ հեռուէն կը լսէ զինուորական երաժշտութիւն: Դանիէլ խան կը սրէ ականջները: Երբ կ’իմանայ թէ իր վրայ եկող Արղութ իշխանն է՝ առանց դիմադրելու բերդը կը թողու եւ կը հեռանայ: Այսչափ սարսափ ազդած էր Արղութեան:
Իշխան Արղութեան մօտ 15 տարի Տաղստանի զօրաց ընդհանուր հրամանատար եղած է. ան երբեք առանց յաղթանակի չէ դարձած կռիւներէ:
Արղութեան Ռուսիոյ կայսրի ամէնէն վստահելի անձը եղած է: Իրեն ի պատիւ 1878-ին կանգնած արձանին պատուանդանին վրայ գրուած է «Երկայնաբազուկ Մովսէս Արղութեանց, կառավարիչ Տաղստանի նահանգին 1847-1853»:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938, Պուքրէշ, Հատոր Բ., էջ 286:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 166–167.
- ↑ «ՍԱՆԱՀԻՆ ԵՒ ԱՐՂՈՒԹԵԱՆՆԵՐԸ»