Մոն Պլան
| Մոն Պլան | |
|---|---|
|
| |
| Տեսակ | լեռ, main peak?, ամենաբարձր կետ?, pyramidal peak?, ultra-prominent peak?, ice dome? և four-thousander? |
| Երկիր |
|
| Վարչատարածքային միաւոր | Շամոնի Մոն Բլան?, Saint-Gervais-les-Bains? և Կուրմայոր? |
| Լեռնաշղթայ | Մոնբլանի լեռնազանգված? |
| Մասն է | Եօթ Գագաթներ, drainage divide between the Adriatic and Mediterranean seas? և France–Italy border? |
| Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 4805,59 մեթր[1] |
| Յարաբերական բարձրութիւն | 4692 մեթր |
| Պահպանման տարածք | Mont Blanc - site d'exception?[2], Q139578994? և Ambienti Glaciali del Monte Bianco? |
| Նիւթ | Կրանիտ և գղձաքար |
Մոն Պլան (ֆրանսերէն՝ Mont Blanc, իտալ.՝ Monte Bianco, «Սպիտակ լեռ»), Եւրոպայի ամէնէն բարձր լեռնագագաթը, որ Ալպեաններու արեւմտեան մասն է Ֆրանսայի մէջ։
«Մոն Պլան»ի գագաթը ունի 4807 մեթր բարձրութիւն[3], սահմանագլուխ է Ֆրանսայի եւ Զուիցերիոյ միջեւ: Ստորոտը հաստատուած են փոքր գիւղեր, ուր գիւղացիներ կը զբաղին անասնաբուծութեամբ։
Աշխարհագրութիւն եւ Զբօսաշրջութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեռը իր անունը կու տայ լեռնազանգուածին՝ Մոն Պլան (Mont Blanc), որ կը տարածուի Ֆրանսայի, Իտալիոյ եւ Զուիցերիոյ որոշ մասերուն վրայ։ Մոն Պլանի գագաթը կը գտնուի ջրբաժան գիծին վրայ՝ Իտալիոյ Ֆերէ (Ferret) ու Վենի (Veny) հովիտներուն եւ Ֆրանսայի Մոնժուա (Montjoie) ու Արվ (Arve) հովիտներուն միջեւ։ Գագաթի տարածքի սեփականութեան հարցը երկար ժամանակ վէճի առարկայ է Ֆրանսայի եւ Իտալիոյ միջեւ։
Մոն Պլանի լեռնազանգուածը շատ տարածուած է արտաքին մարզաձեւերու համար, ինչպէս են՝ արշաւները (hiking), լեռնագնացութիւնը եւ վազքը, ինչպէս նաեւ ձմեռնային մարզաձեւերը՝ դահուկարշաւն (skiing) ու սահնակը (snowboarding)։ Մոն Պլանի գագաթը բարձրանալու ամենայայտնի ուղին Կութէն (Goûter Route) է, որ սովորաբար կը տեւէ երկու օր։
Մոն Պլանը շրջապատող երեք քաղաքներն ու համայնքներն են՝ Քուրմայէօրը (Courmayeur) Իտալիոյ Աոսթա հովիտին մէջ, ինչպէս նաեւ Սան-Ժերվէ-լէ-Պէնը (Saint-Gervais-les-Bains) եւ Շամոնին (Chamonix) Ֆրանսայի Օթ-Սաւուա (Haute-Savoie) շրջանին մէջ։ Վերջինս եղած է առաջին Ձմեռնային Ողիմպիական խաղերու վայրը։ Ճոպանուղին կը բարձրանայ եւ կը հատէ լեռնաշղթան Քուրմայէօրէն մինչեւ Շամոնի՝ Քոլ տիւ Ժէան (Col du Géant) լեռնանցքով։ 11,6 քմ երկարութեամբ Մոն Պլանի թունելը, որ կառուցուած է 1957-էն 1965 թուականներուն, կ'անցնի լերան տակով եւ անդրալպեան փոխադրութեան հիմնական երթուղի մըն է։
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Philippe P. Le mont Blanc a perdu plus de deux mètres en deux ans et culmine désormais à 4 805,59 mètres — Franceinfo.
- ↑ https://www.saintgervais.com/mairie/au-quotidien/environnement/aphn/
- ↑ «Mont Blanc | mountain, Europe»։ Encyclopedia Britannica (անգլերէն)։ արտագրուած է՝ 2021-10-28
- ↑ (անգլերեն) Mont Blanc, 2026-02-13, https://en.wikipedia.org/w/index.php?title=Mont_Blanc&oldid=1338114272, վերցված է 2026-03-03