Մոնրէալի Դրօշ
| Մոնրէալի Դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | համայնքի դրօշ |
| Երկիր |
|
| Իրաւասութեան տարածք | Մոնրէալ |
| Յարաբերութիւն | 2:1? |
| Ընդունուած է | 17 Մայիս 1939 |
| Գոյներ | ճերմակ և կարմիր |
| Պատկերուած է | pine tree?, fleur-de-lis?, Վարդ, shamrock? և տատասկափուշ? |
Մոնրէալի դրօշ, Մոնրէալի պաշտօնական խորհրդանիշն է 1939-էն: Առաջին անգամ ներկայացուած է 1935-ի Մայիսին: Հիմնուած է քաղաքի զինանշանի վրայ։ Դրօշը վերանայուած է 1939-ի Մայիսին եւ 2017-ի Սեպտեմբերին: Դրօշի համաչափութիւնը` 1:2:
Սիմուոլիզմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ քաղաքի պաշտօնական կայքէջի՝ կարմիր գերբային խաչը կը ներկայացնէ «քրիստոնէական դրդապատճառներն ու սկզբունքները, որոնցմով ղեկավարուած են քաղաքի հիմնադիրները»[1]: Հինգ խորհրդապատկերները կը ներկայացնեն բնիկ ժողովուրդներու նախնիներու ներկայութիւնը եւ 19-րդ դարուն քաղաքին մէջ հաստատուած չորս հիմնական եւրոպական էթնիկ խումբերուն, որոնք նոյնպէս ներկայացուած են Canadian Red Ensign-ի (Գանատայի դրօշը մինչեւ 1965) վրայ։ Անոնք են՝
| Պատկեր | Նկարագրութիւն |
|---|---|
| Սպիտակ սոճի՝ կը ներկայացնէ բնիկ ժողովուրդներու նախնիներու ու ներկայութիւնը: | |
| Պուրպոններու ընտանիքի կապոյտ հերալդիկ շուշանը կը ներկայացնէ ֆրանսացիներուն՝ քաղաքի բնիկներուն
(Բնօրինակ զինանշանի վրայ, որու վրայ ներկայացուած է դրօշը, մինչեւ 1936 կապոյտ հերալդիկ շուշանի փոխարէն եղած է կուղբ[2]): | |
| Լանքաստէրի ալ կարմիր վարդը կը ներկայացնէ անգլիացիներուն: | |
| Երեքնուկը կը ներկայացնէ իրլանդացիներուն: | |
| Ուղտափուշ կը ներկայացնէ շոտլանտացիներուն: |
Զարգացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1935-1939
- 1939-2017
- 2017 թուականէն
Նախորդ դրօշ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մոնրէալի դրօշը հիմնուած է իր զինանշանի վրայ։ Բնօրինակ զինանշանը մշակուած է 1833-ի ն Մոնրէալի առաջին քաղաքապետ Ժագ Վիգէրի կողմէ: Այն նման էր ներկայիս տարբերակին, այն տարբերութեամբ, որ կարմիր խաչը անկիւնագծային էր եւ ներկայիս կապոյտ հերալդիկ շուշանի փոխարէն կուղբ էր:
Ներկայիս դրօշ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]12 Փետրուար 2017-ին Մոնրէալի քաղաքապետ Տենիս Կոտերը յայտարարած է Մոնրէալի դրօշի փոփոխութեան մասին, ուր պէտք է ներառուի Առաջին ազգերու խորհրդանիշը[3]: Որոշումը կայացած է 2017-ին քաղաքի հիմնադրման 375-ամեակի կապակցութեամբ: Խորհրդանիշը ընտրուած է Մոնրէալի առաջին ազգերիու համայնքներու կողմէ:
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ "What do the symbols on Montréal's coat of arms mean?", Centre d'histoire de Montréal, Ville de Montréal, retrieved May 23, 2013
- ↑ "Montreal coat of arms", engraving by John Henry Walker, McCord Museum, retrieved May 23, 2008
- ↑ Մէջբերման սխալ՝ The opening
<ref>tag is malformed or has a bad name