Մոնաքոյի Ինքնաշարժներու Մրցաշարք
Մոնաքոյի Ինքնաշարժներու Մրցաշարքը (անգլ․՝ The Monaco Grand Prix, ֆր․՝ Grand Prix de Monaco), «Ֆորմիւլա 1» (Formula 1 կամ F1) աշխարհի ախոյեանութեան ծիրին մէջ տեղի ունեցող մրցաշարք (Կրան Փրի), որ կը կայանայ Մոնաքոյի Շրջագիծին (Circuit de Monaco) մէջ, Մայիս ամսուան վերջաւորութեան եւ կամ Յունիսի սկիզբներուն։
Պատմական Ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մոնաքոյի աշխարհի ախոյեանութեան առաջին մրցաշարքը տեղի կ'ունենայ 14 Ապրիլ 1929-ին, Իշխան Լուի Բ․-ի գահակալութեան ընթացքին։ Կազմակերպողն էր Անթոնի Նոկես։ Մրցաշարքը նախակարապետն է ներկայ Համաշխարհային Ախոյեանութեան եւ 1933-ին կ'ընդգրկուի Միջազգային Մրցաշարքերու ցուցակին մէջ «Ինքնաշարժներու Ճանչցուած Ակումբներու Միջազգային Միութեան» (Association Internationale des Automobile Clubs Reconnus (AIACR)) կողմէ։ Նոյն տարին մրցաշարքը մաս կը կազմէ Եւրոպայի Ախոյեանութեան, իսկ 1950-ին մաս կը կազմէ Վարորդներու Համաշխարհային Ախոյեանութեան։
1945 եւ 1947 թուականներուն մրցաշարքը տեղի չ'ունենար տնտեսական տագնապներու պատճառով։
1946-ին մրցաշարքը կը սահմանուի Ինքնաշարժի Միջազգային Դաշնակցութեան կողմէ (Fédération Internationale de l'Automobile (FIA)), որ «Ինքնաշարժի ճանչցուած Ակումբներու Միջազգային Միութեան» (AIACR) յաջորդն է։
1948-ին, այս նախագիծին մէջ կայացած մրցաշարքին ապագայ ախոյեան Նինօ Ֆարինա դափնեկիր կը հանդիսանայ։ Ան կը վարէր «Մազերաթի 4 Սի Էլ» (Maserati 4CL) մակնիշի ինքնաշարժ։
Նորագոյն շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1949-ին մրցաշարքը տեղի չ'ունենար Իշխան Լուի Բ․ի մահուան պատճառով, իսկ յաջորդ տարին մաս կը կազմէ նորաստեղծ «Ֆորմիւլա 1* Վարորդներու Համաշխարհային Ախոյեանութեան» (Formula One World Drivers' Championship)։
1950-ին Ֆորմիւլա 1 - Վարորդներու Համաշխարհային Ախոյեանութեան մրցաշարքին, ինչպէս նաեւ յաջորդող հինգ տարիներուն ախոյեան կը հանդիսանայ Խուան Մանուէլ Ֆանճիօ Juan Manuel Fangio։ Իսկ երրորդ դիրքը կ'ապահովէ 51 տարեկան Լուի Շիրոն (Louis Chiron)։
Ֆորմիւլա 1(Մէկ)․- Ինքնաշարժներու մրցաշարք, հաստատուած Ինքնաշարժի Միջազգային Դաշնակցութեան կողմէ (Fédération Internationale de l'Automobile (FIA․ անգլ․՝ International Automobile Federation) (ծանօթ նաեւ որպէս Formula 1 կամ F1 - անգլ․՝ FIA Formula One World Championship․ Formula 1 եւ F1))։
Ժամանակակից շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժամանակակից շրջանը կը յատկանշուի տխուր եղելութիւններով։
1994-ին, Մոնաքոյի մրցաշարքին շրջագիծին փապուղիին մէջ աւստրիացի Քարլ Ուենտլինկըր արկածի մը կը հանդիպի եւ մահաքունի մէջ կ'իյնայ կորսնցնելով ախոյեանութիւնը։ Մայքըլ Շումախըր յաղթական կը հանդիսանայ։ Իսկ նոյն տարին Իմոլայի (Իտալիա) մրցաշարքին Ռոլան Րածընպերկըր եւ Այրթոն Սենա կը մահանան երբ իրենց վարած ինքնաշարժները իրարու կը բախին։
Պսակաձեւ Ժահրին պատճառով 2020-ին Մոնաքոյի մրցաշարքը կ'առկախուի։ 2021-ի մրցաշարքին յաղթական կը հանդիսանայ Մաքս Վերսթափենը (Max Verstappen)։
Մոնաքոյի Շրջագիծը (մրցաշարքին ուղին)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տե՛ս հիմնական յօդուածը՝ Մոնաքոյի Շրջագիծը
Յիշարժան Եղելութիւններ՝ Մոնաքոյի Մրցաշարքէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1963-1969 տարիներուն հինգ մրցաշարքերուն ախոյեան՝ Կրահամ Հիլ (Graham Hill) կ'անուանուի «Պարոն Մոնաքօ» եւ «Մոնաքոյի Թագաւոր»։
1975 եւ 1976 թուականներուն, Նիքի Լաուտա երկու յաջորդական յաղթանակներ կ'արձանագրէ։
1984-էն մինչեւ 1993 կայացած տասը մրցաշարքերուն Ալեն Փրոսթ եւ Այրոն Սենա փոխն ի փոխ ախոյեաններ կը հանդիսանան (Փրոսթ՝ 4, իսկ Սենա 6)։ Սենան կը կոչեն «Մոնաքոյի թագաւոր» իր տարած վեց յաղթանակներուն համար, որոնցմէ հինգը՝ յաջորդական։
1994-ին Մայքըլ Շումախըր առաջին անգամ ախոյեան կը հռչակուի։
2001-ին Մայքըլ Շումախըր իր հինգերորդ եւ վերջին յաղթանակը կ'արձանագրէ։
Մրցաշարքին պատմութեան մէջ, քղանցքի դասաւորման (Q3) ամէնէն արագը կը հանդիսանայ Լուիս Համիլթոն՝ 1:10.166 (2019)։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Լուի Շիրօն, յաղթական, 1931
-
Թածիօ Նուվոլարի, յաղթական, կանգնած Մոնաքոյի Խշխանապետին կողքին, 1932
-
Վայրկենական նկար՝ 1933․ մրցաշարքին յաղթական Վարծի Նուվոլարիին առջեւն է
-
1934. Մոնաքոյի մրցաշարքի ուղին կ'անցնի նաւահանգիստէն
-
Լուիճի Ֆաճիոլի յաղթանակը, 1935
-
13 Ապրիլ, 1936․ նկարին մէջ երկրորդը՝ Քարաքիոլա յաղթական կը հանդիսանայ
-
1937․ ձախէն աջ՝ յաղթական Վոն Պռաոռիչ, Ռենիէ Բ․ իշխանապետ, Քարաքիոլա եւ Քրիստիան Կոծ
-
1966․ յաղթական Կրահամ Հիլ
-
1975․ յաղթական Նիքի Լաուտա
-
1977․ յաղթական Ճոտի Շեքթըր
-
1978․ յաղթական Ափաթրիք Տեփայէ
-
1979․ յաղթական Ճոտի Ծեքթըր
-
1980․ յաղթական Քարլոս Ռոյթման
-
1981․ յաղթական Ժիլ Վիլնով (պաստառին նկարը) եւ Ֆերարի 126 CK
-
1982․ յաղթական Ռիքարտօ Փաթրեզէ
-
1984, 1985, 1986 եւ 1988-ի յաղթական Ալան Փրոսթ․ աջին՝ Նիքի Լաուտա, նկար՝ 1984
-
1987,1989,1990,1991,1992 եւ 1993 տարիներու յաղթական Այրթոն Սենա
-
1994, 1995, 1997, 1999 եւ 2001 տարիներու յաղթական Մայքյըլ Շումախըր
-
2005-ի յաղթական Քիմի Ռաիքոնեն
-
2006 եւ 2007 տարիներու յաղթական Ֆերնանտօ Ալոնսօ
-
2011-ի յաղթական Սեպասթեան Վեթել
-
2012․ յաղթական Վեպեր Ռոզպերկ եչկրորդ ինքնաշարժն է, կը հետեւի Նիքօ Ռոզպերկին յաղթական 2013, 2014 եւ 2015-ի մրցաշարքերուն
-
2015-ի յաղթական Նիքօ Ռոզպերկ (յաղթական նաեւ 2013, 2014), աջին՝ Լուիս Համիլթոն
-
2016․ յաղթական Լուիս Համիլթոն (յաղթած է նաեւ 2019-ին)
-
2017․ յաղթական Սեպասթեան Վեթել
-
2018․ յաղթական Տանիէլ Ռիքիարտօ
-
2021- յաղթական Մաքս Վերսթափեն
-
Մոնթէ Քարլօ․ յստակ կ՛ երեւի Մոնաքոյի Շրցագիծին մէկ բաժինը՝ Լողարան (Piscine)
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ առաջին Ֆորմիւլա 1-ի ոսկեայ մետալը շնորհեց Մոնթէ Քարլոյի իշխան Ռենիէ
- ↑ Մոնաքօ՝ grandprix
- ↑ Մոնաքոյի ինքնաշարժներու առաջին մրցաշարքը, 1929
- ↑ Աշխարհի երեք գլխաւոր ինքնաշարժներու մրցաշարքներ, 5-11-2018
- ↑ Մոնաքոյի մրցաշարք․ գլխաւոր վայրկեանները
- ↑ Յիշելով Սենա՝ Մոնաքոյի թագաւոր
- ↑ 1948-ի Մոնաքոյի մրցաշարք
- ↑ 1994-ի Մոնաքոյի մրցաշարք
- ↑ Թագավարակի պատճառով Մոնաքոյի մրցաշարքը առկախուած է - Պալտուին Ալան, 19-3-2020
- ↑ Ֆորմիւլա 1 կը յայտարարէ 2021-ի մրցաշարքներու ժամանակացոյցը
- ↑ 2019 Մոնաքոյի մրցաշարքի քղանցքի դասաւորում
- ↑ «Մոնաքոյի Պատանի Վարորդներու Բաժակի մրցաշարք»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-21-ին։ արտագրուած է՝ 2022-01-09