Մինաս Թիւլպէնտճեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Մինաս Թիւլպէնտճեան
Ծնած է 1870
Ծննդավայր Ատապազար, Թուրքիա
Մահացած է 1915
Մահուան վայր Հալէպ, Սուրիա
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն բժիշկ

Մինաս Թիւլպէնտճեան (1870, Ատաբազար - 1915, Հալէպ), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մինաս Թիւլպէնտճեան ծնած է 1870 թուականին, Պրուսայի նահանգի Ատաբազար քաղաքին մէջ։ 1901 թուականի Յունիս 27-ին, աւարտած է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։

1908 թուականին եղած է Ատաբազարի Կրթասիրաց ընկերութեան անդամ։

1914 թուականին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ Պաղտատի մէջ տեղակայուած՝ զօրաբանակի մէջ ու որպէս զինուորական բժիշկ ծառայած։

1915 թուականի Յուլիս 4-ին, սպանուած է ռազմաճակատ եղած ընթացքին կամ 1916 թուականին մահացած է ժանտախտէն, Հալէպի քաղաքի մէջ 45 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • Ատաշ Ատնան, 20-րդ դարու նահատակ եղած բժիշկները (թուրքերէն), Թուրքիա, 1997։
  • Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։