Միհրան Սէրայտարեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Միհրան Սէրայտարեան (Սարատարեան)
Ծննդավայր Կիրասոն
Մահացած է 1915
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն բժիշկ


Միհրան Սէրայտարեան (Սարատարեան) ( անյայտ, Կիրասոն - 1915), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Տրա­պի­զո­նի նա­հան­գի, Կիրասոնի գաւառի՝ Կի­րա­սոն քաղաքին մէջ՝ ունեւոր ու բարեկիրթ գերդաստանի մէջ։

Սկզբնական կրթութիւնն ստացած է ծննդվայրի ազգային վարժարանէն ներս, միջնակարգը՝ Մարզուանի ամերիկացի միսիոներներու Անատոլիա գոլէճէն ներս։ Բժշկական կրթութիւնն ստացած է ԱՄՆ-ի մէջ։ Մի քանի տարի աշխատած եւ կատարելագործած է ԱՄՆ-ի մէջ։ Վերադարձած է Կիրասոն եւ զբաղած է բժշկութեամբ։ Եղած է անուանի բժիշկ, հասարակական եռանդուն գործիչ, յարգուած՝ հայերու եւ օտարներու կողմէ։ 1915 թուականին ձերբակալուած եւ սպանուած է։

Ընտանիք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կինը՝ Պայծառը, իր ձեռքերով փորած փոսերուն մէջ, իր մեռած երեխաները թաղելէ ետէ նետուած է Եփ­րատ գե­տը, սակայն զինք փրկած են։ Յետագայինէ Պայծառը, երկար ժամանակ փնտռած է կորսնցուցած աւագ որդին, որ կը սորվէր Կ. Պոլ­սոյ Պէր­պէ­րեան վար­ժա­րա­նին մէջ։ 1918 թուականին Պայծառը իր որդին՝ Սուրէնը, գտած է Եգիպ­տո­սի Զա­կա­զիկ քաղաքին մէջ, ուր Օսմանեան բանակին մէջ իբրեւ զինուոր կը ծառայէր։ Սուրէն Եգիպտոսի մէջ անգլիացիներուն գերի ինկած է։ Ազատուելէ ետք Գահիրէի մէջ աշխատած է Կամսարականներու ծխախոտի գործարանւին մէջ։ Ամուսնացած է բանասէր եւ ուսուցիչ (Սափրիչեան) քրոջ՝ Հայկուհիի հետ եւ ունեցած է որդի։ Ամուսնութենէն 4 տարի ետք մահացած է։

Անոնց Վահէ որդին 1960 թուականին եղած է ԱՄՆ Քընթաքի նահանգի համալսարանի դասախօս (Փրոֆէսոր)։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Սեւյօնքեան Թովմաս (բուն մականունով՝ Գարագաշեան), «Կի­րա­սոն (Իմ Ծննդա­վայրը)», տպարան «Աա­հակ-Մես­րոպ», Գահիրէ, 1947, 108 էջ
  • Յովակիմեան (Արշակունի) Յովակիմ, Պատմութիւն Հայկական Պոնտոսի, Պէյրութ, 1967։
  • Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ., Պէյրութ, 2011, 395 էջ

Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։