Միաւորներու Միջազգային Համակարգ

Միաւորներու միջազգային համակարգ, համակարգ մը, ֆիզիկական մեծութիւններու միաւորներու համակարգ։ Ընդունած եւ գործնական կիրառութեան յանձնարարած Չափերուն եւ կշիռներու XI գլխաւոր կոնֆերանսը (Հոկտեմբեր, 1960, Փարիզ, տե՛ս Չափագիտական ծառայութիւն)։ Կրճատ կը նշանակէ ՄՀ (միջազգային նշանակումը՝ SI, ըստ "Système international" անուանման սկզբնատառերու)։
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ԽՍՀՄ-ի մէջ գործածութեան մէջ դրուած է 1 Յունուար 1963-էն։ ՄՀ մշակուած է միաւորներու տարբեր համակարգերու բարդ համախմբութիւնը եւ Չափերու մեթրական համակարգի հիման վրայ կազմուած առանձին արտահամակարգային միաւորները փոխարինելու, ինչպէս նաեւ միաւորներէն օգտուելը հեշտացնելու նպատակով։
Նպատակայարմարութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ՄՀ-ի առաւելութիւններն են՝ տիեզարականութիւնը (կ՚ընդգրկէ գիտութեան եւ տեխնիկայի բոլոր բնագաւառները) եւ յարակցութիւնը, այսինքն՝ համեմատականութեան գործակից չպարունակող հաւասարումներու հիման վրայ կազմուող ածանցեալ միաւորներու համաձայնեցուածութիւնը։ Վերջինիս շնորհիւ, հաշուարկներ կատարելու ժամանակ, կը վերանայ բանաձեւերու մէջ միաւորներու ընտրութենէն կախուած գործակիցներ մտցնելու անհրաժեշտութիւնը։
Աղիւսակներին մէջ ստորեւ բերուած են ՄՀ-ի հիմնական, լրացուցիչ եւ որոշ ածանցեալ միաւորներու անուանումներն ու նշանակումները (միջազգային եւ հայերէն)։ Առաջին երեք հիմնական միաւորները (մեթր, քիլոկրամ, վայրկեան) թոյլ կու տան համաձայնեցուած ածանցեալ միաւորներ կազմել մեխանիկական բնոյթ ունեցող բոլոր մեծութիւններու համար, իսկ միւսները (ամբեր, քելուին, քանտելա, մոլ) աւելցուած են մեխանիկականի չբերուող մեծութիւններու ածանցեալ միաւորներ կազմելու նպատակով։ Ռատիան եւ ստեռատիան լրացուցիչ միաւորները կը ծառայեն հարթ կամ մարմնային անկիւններէն կախուած մեծութիւններու ածանցեալ միաւորները կազմելու համար։ Բազմապատիկ միաւորներու անուանումները կազմելու ժամանակ կ՚օգտուին համապատասխան նախածանցներէ (տեցի, սանդի, հեկթօ, մեկա եւ այլն)։
Միաւորները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ՄՀ միաւորներու անուանումները կը գրուին փոքրատառ, իսկ նշանակումը՝ առանց կէտի, ի տարբերութիւն սովորական յապաւումներու։ Ներկայիս կը տարբերեն ՄՀ հիմնական եւ ածանցեալ միաւորներ։
Հիմնական միաւորներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հիմնական յօդուած՝ ՄՀ հիմնական միաւորներ
Մեծութիւն | Միաւոր | |||||
---|---|---|---|---|---|---|
Անուանում | Չափայնութիւն | Անուանում | Նշանակում | |||
հայերէն | անգլերէն | հայերէն | միջազգային | |||
Երկարութիւն | L | մեթր | metre | մ | m | |
Զանգուած | M | քիլոկրամ[1] | kilogram | քկ | kg | |
Ժամանակ | T | վայրկեան | second | վ | s | |
Էլեկտրական հոսանքի ուժ | I | ամբեր | ampere | Ա | A | |
Թերմոդինամիկական ջերմաստիճան | Θ | քելվին | kelvin | ք | K | |
Նիւթի քանակ | N | մոլ | mole | մոլ | mol | |
Լոյսի ուժ | J | քանտելա | candela | քտ | cd |
Ածանցեալ միաւորներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մեծութիւն | Միաւոր | Նշանակում | Արտայայտութիւնը հիմնական միաւորներով | ||
---|---|---|---|---|---|
հայերէն | անգլերէն | հայերէն | միջազգային | ||
Հարթ անկիւն | ռատիան[2][3] | radian | ռատ | rad | մ·մ−1 = 1 |
Մարմնային անկիւն | սթեռատիան | steradian | սռ | sr | մ2·մ−2 = 1 |
Ցելսիուսի ջերմաստիճան[4] | Ցելսիուսի աստիճան | degree Celsius | °C | °C | Կ |
Յաճախութիւն | հերց | hertz | Հց | Hz | վ−1 |
Ուժ | նիւթօն | newton | Ն | N | կգ·մ·վ−2 |
Էներգիա | ջոուլ | joule | Ջ | J | Ն·մ = կգ·մ2·վ−2 |
Հզօրութիւն | վատ | watt | Վտ | W | Ջ/վ = կգ·մ2·վ−3 |
Ճնշում | փասկալ | pascal | Փա | Pa | Ն/մ2 = կգ·մ−1·վ−2 |
Լուսային հոսք | լիւմէն | lumen | լմ | lm | կդ·սռ |
Լուսաւորուածութիւն | լիւքս | lux | լք | lx | լմ/մ2 = կդ·սռ/մ2 |
Էլեկտրական լիցք | քուլոն | coulomb | Քլ | C | Ա·վ |
Պոտենցիալներու տարբերութիւն | վոլթ | volt | Վ | V | Ջ/Կլ = կգ·մ2·վ−3·Ա−1 |
Դիմադրութիւն | օհմ | ohm | Օհմ | Ω | Վ/Ա = կգ·մ2·վ−3·Ա−2 |
Էլեկտրաունակութիւն | ֆարատ | farad | Ֆ | F | Կլ/Վ = վ4·Ա2·կգ−1·մ−2 |
Մագնիսական հոսք | վեպեր | weber | Վպ | Wb | կգ·մ2·վ−2·Ա−1 |
Մագնիսական ինդուկցիա | թեսլա | tesla | Թլ | T | Վբ/մ2 = կգ·մ−2·Ա−1 |
Ինդուկտիւութիւն | հէնրի | henry | Հն | H | կգ·մ2·վ−2·Ա−2 |
Էլեկտրական հաղորդականութիւն | սիմէնս | siemens | Սմ | S | Օհմ−1 = վ3·Ա2·կգ−1·մ−2 |
Ռադիոակտիւ աղբիւրի ակտիւութիւն | պեքերել | becquerel | Պք | Bq | վ−1 |
Իոնացնող ճառագայթման կլանուած տոզա | կրէյ | gray | Կր | Gy | Ջ/կգ = մ2/վ2 |
Իոնացնող ճառագայթման էֆեկտիւ տոզա | զիվերտ | sievert | Զվ | Sv | Ջ/կգ = մ2/վ2 |
Քաթալիզատորի ակտիւութիւն | քաթալ | katal | քաթ | kat | մոլ/վ |
ՄՀ արտահամակարգային միաւորներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ՄՀ մէջ չմտնող որոշ միաւորներ Չափերու եւ կշիռներու միջազգային բիւրոյի որոշման համաձայն, կը գործածուին ՄՀ միաւորներու հետ համատեղ։
Միաւոր | Անգլերէն անուանում | Նշանակում | Մեծութիւնը ՄՀ միաւորներով | |
---|---|---|---|---|
հայերէն | միջազգային | |||
րոպէ | minute | րոպ | min | 60 վ |
ժամ | hour | ժ | h | 60 րոպ = 3600 վ |
օր | day | օր | d | 24 ժ = 86 400 վ |
անկիւնային աստիճան | degree | ° | ° | (π/180) ռադ |
անկիւնային րոպէ | minute | ′ | ′ | (1/60)° = (π/10 800) |
անկիւնային վայրկեան | second | ″ | ″ | (1/60)′ = (π/648 000) |
լիթր | litre | լ | l, L | 1/1000 մ2 |
թոննա | tonne | տ | t | 1000 կգ |
նեբեր | neper | Նբ | Np | չափազուրկ |
պել | bel | Պ | B | չափազուրկ |
էլեկտրոնուոլտ | electronvolt | էՎ | eV | ≈1,602 177 33×10−19 Ջ |
զանգուածի ատոմական միաւոր, տալթօն | unified atomic mass unit, dalton | զ․ ա․ մ․ | u, Da | ≈1,660 540 2×10−27 կգ |
աստղագիտական միաւոր | astronomical unit | ա․ մ․ | au | 149 597 870 700 մ (ճշգրիտ)[5] |
ծովային մղոն | nautical mile | մղոն | M[6] | 1852 մ (ճշգրիտ) |
հանգոյց | knot | հն | kn | 1 ծովային մղոնը ժամուան մէջ = (1852/3600) մ/վ |
ար | are | ար | a | 102 մ2 |
հեքթար | hectare | հա | ha | 104 մ2 |
պար | bar | պար | bar | 105 Па |
անգստրեմ | ångström | Å | Å | 10−10 մ |
բառն | barn | բ | b | 10−28 մ2 |
ռենթկէն | röntgen | ռ | R | 1 ռ = 2,57976 • 10−4 կ/կգ |
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Бурдун Г․ Д․, Справочник по Международной системе единиц, М, 1971
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Պատմականօրէն «քիլոկրամն» արդեն իր մէջ կ՚ընդգրկէ բազմապատիկ «քիլօ»֊ն, այդ պատճառով միաւորին բազմապատիկ կամ տասնորդական մասերը արտայայտող միաւորները կը կազմուին՝ կրամին (որն ինքնին ՄՀ-ի մէջ ամբողջ միաւորի մաս է՝ 1 գ = 10−3 քկ) համապատասխան նախածանցներ աւելցնելով (միլիկրամ, միկրոկրամ և այլն)։
- ↑ Սկիզբը ռատիանը եւ սթեռատիանը կը մտնէին ՄՀ լրացուցիչ միաւորներու մէջ։ Սակայն 1995 թ․ Մետրիկական կոնվենցիան սահմանեց ՄՀ լրացուցիչ միաւորներու դասէն հանել ռատիանը եւ սթեռատիանը եւ ներառել ՄՀ ածանցեալ չափազուրկ միաւորներու մէջ, որոնք ունին յատուկ անուանում եւ նշանակում։
- ↑ «Չափերու եւ կշիռներու XX գլխաւոր կոնֆերանս (1995)» (անգլերեն)։ Չափերու եւ կշիռներու միջազգային բիւրօ։ արտագրուած է՝ 2014 թ․ նոյեմբերի 28–ին
- ↑ Ցելսիուսի ջերմաստիճանը (կը նշանակուի t) կ՚որոշուի t = T – T0 արտայայտութեամբ, ուրT֊ն թերմոդինամիկական ջերմաստիճանն է, կ՚արտայայտուի կելվիններով, T0 = 273,15 Կ։
- ↑ «Резолюция 28-й Генеральной ассамблеи о переопределении астрономической единицы (2012)» (անգլերեն)։ Международный астрономический союз։ արտագրուած է՝ 2014 թ․ հունվարի 29
- ↑ Նշանակումը տրուած է ըստ ՄՀ բիւրոյի, աւելի պաշտօնական աղբիւրները այն չեն ընդուներ։