Մեսրոպ Թաղիադեան
Մեսրոպ Թաղիադեան | |
---|---|
| |
Ծնած է | 2 (14) Յունուար 1803[1] |
Ծննդավայր | Ձորագյուղ[2][1] |
Մահացած է | 10 (22) Յունիս 1858[1] (55 տարեկանին) |
Մահուան վայր | Շիրազ, Իրան[2][1] |
Ազգութիւն | Հայ[2] |
Մասնագիտութիւն | գրագէտ, ուսուցիչ, հրապարակախօս, պատմաբան |
Աշխատավայր |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին?[1] Սամյան դպրոց?[1] Ազգասեր?[1] |
Ստորագրութիւն |
Մեսրոպ Թաղիադեան (2 (14) Յունուար 1803[1], Ձորագյուղ[2][1] - 10 (22) Յունիս 1858[1], Շիրազ, Իրան[2][1]), գրող, մանկավարժ, հրապարակախօս։ Մեսրոպ Թաղիադեանը գլխաւորապէս ապրեր եւ գործեր է Հնդկաստանի մէջ։ Գրական, մանկավարժական բեղմնաւոր գործունէութիւն ծաւալած է, թողած գրական հարուստ ժառանգութիւն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մեսրոպ Թաղիադեանը ծնած է 2 Յունուար 1803ին[3]։
Սկզբնական կրթութիւնը կը ստանայ Էջմիածնի վանականներու քով՝ ենթարկուելով բարոյեական ու ֆիզիքական տանջանքներու, գանահարութեան։ Մեծ դժուարութեամբ ազատելով Էջմիածինի խաւար ու ճնշող միջավայրէն, Թաղիադեանը դիպուածաբար կը հանդիպի Հնդկաստանէն վերադարձած անձնաւորութեան մը։ Լսելով անոր հիասքանչ նկարագրութիւնը Կալկաթայի հայ գաղութի եւ ընդհանրապէս Հնդկաստանի մասին, կ'որոշէ մեկնիլ այնտեղ։ 1823 թ. գարնանը Իրանի վրայով կ'ուղեւորուի Հնդկաստան եւ երկար դեգերումներէն յետոյ կը հասնի Կալկաթա։ Կարճ ժամանակ ետք կը մեկնի դէպի Նոր Ջուղա, ուր կը հիմնէ դպրոց, այնտեղէն Էջմիածին-Երեւան՝ պարսկական լուծէն ազատագրուած հայրենիքի կարօտն առնելու։ Մէկ տարի էջմիածինի վանական դպրոցի տպարանի եւ մատենադարանի վարիչ ըլլալէն եւ կաթողիկոսի քարտուղարի պաշտօնը վարելէն յետոյ, ան կը վերադառնայ Նոր Ջուղա, ապա նորէն Էջմիածին, այնուհետեւ կ'անցնի Պոլիս եւ վերջապէս բազմաթիւ արկածներէն մազապուրծ, կը հասնի Կալկաթա, ուր եւ կը ծաւալուի անոր գրական, հրապարակախօսական ու մանկավարժական գործունէութիւնը:[4][5]։
Թաղիադեանի հասարակական գործունէութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանի մէջ» ուսանելով՝ անգլերէն լեզուի հետ կ'իւրացնէ շարք մը գիտութիւններ։ 40-ական թուականներուն կը հրատարակէ քանի մը ծաւալուն աշխատութիւններ, անոնց շարքին եւ մայրենի լեզուի երկու դասագիրք, հետագային՝ նաեւ երրորդը։ 1845 թուականէն Թաղիադեանի խմբագրութեամբ կամ վերահսկողութեամբ կը սկսի հրատարակուիլ «Ազգասէր»[6], իսկ 1848 թուականէն անոր փոխարինող «Ազգասէր Արարատեան»[7] պարբերականները, որոնց մեջ ան կը գրէ Հնդկաստանի հայ գաղութի, ինչպէս եւ ամբողջ հայութեան կեանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրներու մասին՝ հասարակական, գրական, մշակութային-կրթական, տնտեսական, կրօնական եւ այլն, կը քննադատէ բացասական երեւոյթներ եւ կ'առաջադրէ իր տեսակէտները։ Վճռական նշանակութիւն տալով լուսաւորութեան դերին, Թաղիադեանը իր հասարակական գործունէութիւնը կը կեդրոնացնէ կրթական գործի շուրջը՝ որպէս ուսուցիչ աշխատելով սկիզբը Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանին մէջ», այնուհետեւ Նոր Ջուղայի «Ամենափրկչեան ճեմարանի մէջ», Թաւրիզի հայկական դպրոցին մէջ, Էջմիածինի վանական դպրոցին մէջ, վերջապէս Կալկաթայի իր հիմնած մասնաւոր «Սանդխտեան» դպրոցում։
Թաղիադեանի աշխարհայեացքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թաղիադեանի աշխարհայացքը ամբողջական, միաձոյլ չէ։ Անոր բազմաթիւ առաջաւոր հայացքներու կողքին տեղ կը գրաւէ եւ պահպանողական մտայնութիւնը։ Գիտութեան մեծարանքի, բարձր գնահատանքի եւ ճիշտ դրոյթներու հետ ան կ'ուզէ հաշտեցնել կրօնական սկզբունքներ, աշխարհիկ մշակոյթի պահանջի հետ գրաբարի, որպէս արդիական գրական լեզուի, կիրառման իրաւունքը եւ այլ հակասութիւններ։
Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, ան պէտք է նախ եւ առաջ ձգտի հայրենիքի երջանկութեանը։ - Մեսրոպ Թաղիադեան
|
Երկերի մատենագիտություն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դիցաբանութիւն, Կալկաթա, 1830, 161 էջ
- Այբբենարան, ա. տ., 1840, 60 էջ:
- Մեսրովբեան շարադրիչ հայ եւ անգղիական լեզուաց (ի պէտս դպրոցաց ընդ հովանաւ Ամենափրկիչեան աթոռոյ Նոր Ջուղայ), Կալկաթա, 1840, 72 էջ:
- Պատմութիւն պարսից, Կալկաթա, 1846, 281 էջ:
- Վէպ Վարդգիսի, Կալկաթա, 1846, 168 էջ:
- Թութակ Թաղիադեանց, Կալկաթա, 1847, 38 էջ:
- Կարգ եւ կանոնք սուրբ Սնդուխտ դպրոցի օրիորդաց եւ պարոնկաց, Կալկաթա, 1847, 38 էջ:
- Ճանապարհորդութիւն Մեսրովբայ Թաղիադեանց սարկաւագի սրբոյ Էջմիածնի ի հայս, Կալկաթա, 1847, 382 էջ:
- Ճառ դաստիարակութեան օրիորդաց, Կալկաթա, 1847, 76 էջ:
- Մեսրովբեան առաջնորդ մանկանց, Կալկաթա, 1847, 198 էջ:
- Սօս եւ Սօնդիպի, Կալկաթա, 1847, 245 էջ:
- Վէպ վարսենկան սկայուհւոյ աղուանից, Կալկաթա, 1847, 177 էջ:
- Համառօտ քերականութիւն հայկազեան լեզուի, Կալկաթա, 1848, 84 էջ:
- Սօս եւ Սօնդիպի, Կ. Պոլիս, 1871, 234 էջ:
- Գեղարուեստական երկեր, Երեւան, 1965, 432 էջ[8]:
- Ուղեգրութիւններ: յօդուածներ: Նամակներ: Վաւերագրեր, Երեւան, 1975, 620 էջ:
- Դիւան Մեսրոպ Թաղիադեանի (անտիպ օրագրութիւններ, երկեր եւ քերթուածներ, վաւերագրեր, նամակներ), Նոր Ջուղա, 1979, 654 էջ:
- Դիւան Մեսրոպ Թաղիադեանի (անտիպ օրագրութիւններ, երկեր եւ քերթուածներ, վաւերագրեր, նամակներ), Երեւան, 1993, 656 էջ:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Նանումեան Ռուզան, Մեսրոպ Թաղիադեան, Ե., 1947:
- Սանթրոսեան Մ., Մեսրոպ Թաղիադեանը մանկավարժ, Ե., 1959:
- Միրգաբեկեան Ջանի, Մեսրոպ Թաղիադեան, Ե., 1971[9]:
- Շ. Էդ., (1947) Մեսրոպ Թաղիադյան. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Դ (1-2). pp. 55-58.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Թաղիադյան Մեսրոպ | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-12-27-ին։ արտագրուած է՝ 2019-01-02
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխաւոր խմբագիր Յովհաննէս Այվազեան, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն, Երեւան, 2007:
- ↑ «AV Production - Մեսրոպ Թաղիադեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-01-17-ին։ արտագրուած է՝ 2019-01-02
- ↑ «Վիեննայի Մենաստանին Մամուլին Շտեմարանը- ԱԶԳԱՍԷՐ»։ արտագրուած է՝ 2022-12-12
- ↑ «Վիեննայի Մենաստանին Մամուլին Շտեմարանը- ԱԶԳԱՍԷՐ ԱՐԱՐԱՏԵԱՆ»։ արտագրուած է՝ 2022-12-12
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Թաղիադեան, Մեսրոպ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ արտագրուած է՝ 2019-01-02
- ↑ Միրզաբեկեան Ջանի Մկրտիչի, Սարինեան Սերգեյ (1971)։ Մեսրոպ Թաղիադեան: Կեանքը եւ ստեղծագործութիւնը։ ՀՍՍՀ Գիտութիւններու ակադեմիա։ Երեւան: ՀՍՍՀ ԳԱ հրատ։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-12-ին։ արտագրուած է՝ 2020-02-25