Jump to content

Կալկաթա

Քաղաք
Կալկաթա
պենկալ.՝ কলকাতা
Երկիր  Հնդկաստան[1]
Firhad Hakim?
Տարածութիւն 206,08 քմ²
ԲԾՄ 9 մեթր
Բնակչութիւն 4 496 694 մարդ (2011)[2]
Կը գտնուի ափին Hooghly River?
Ժամային գօտի UTC+5:30?
Հեռախօսային ցուցանիշ 33
Փոստային ցուցանիշ 700001
Շրջագայութեան պետ-համարագիր WB-01, WB-02, WB-03, WB-04, WB-05, WB-06, WB-07, WB-08, WB-09 եւ WB-10
Անուանուած է Kalikata?
Պաշտօնական կայքէջ kmcgov.in

Կալկաթա[3] (պենկալերէն՝ কলকাতা}}, անգլերէն՝ Kolkata), քաղաք Հնդկաստանի մէջ, Պենկալեան ծովածոցի ափէն 140 քմ հեռու։ Արեւմտեան Պենկալիա նահանգին վարչական կեդրոնը եւ նաւահանգիստը։

Անուանումը յառաջացած է այն գիւղին անունէն, որուն տեղը 1690-ին անգլիական արեւելահնդկական ընկերութիւնը հիմնադրած է այժմեան քաղաքին հիմքը հանդիսացող իր առեւտրա-մատակարարման կայանը։ Այդ գիւղը կը կոչուէր Kalikata «Քալիի կացարան»ը (Քալին հնդկական դիցաբանութեան աստուածուհիներէն է՝ Շիւայի կինը), պաշտամունքային վայր էր։

Կալկաթան անգլիացիներուն կողմէ հիմնադրուած քաղաք մըն է. իր պատմութիւնը փաստօրէն կը համընկնի անգլիացիներուն կողմէ Հնդկաստանի նուաճման պատմութեան։

Կալկաթան հիմնադրուած է անգլիական Օսթ-Հնդկական ընկերութեան կողմէ, որ կը վայելէր Հնդկաստանի հետ առեւտուր կատարելու մենաշնորհը։ Ներկայ Կալկաթայի տեղը 1690-ին առեւտրա-մատակարարման կայան մը կար, ուր հետագային անգլիացիները կը կառուցեն Ուիլիամ բերդը։ Այդ բերդը կը դառնայ Կալկաթայի կորիզը։

1773-1911 Կալկաթան եղած է Հնդկաստանին անգլիական գաղութատիրութեան վարչական կեդրոնը:

Տեսարժան վայրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առանձնակի հետաքրքրութիւն կը ներկայացնեն Ֆորթ-Ուիլիամը եւ Վիքթորիա Մեմորիալ թանգարանը, ուր կը ցուցադրուին Վիքթորիա թագուհիին տիրապետութեան շրջանին նիւթեր եւ բուսաբանական այգին։

Տարի Բնակչութիւն
1710 12 000 մարդ
1737 20 000 մարդ
1757 45 000 մարդ
1831 187 000 մարդ
1839 229 000 մարդ
Տարի Բնակչութիւն
1872 633 009 մարդ
1881 612 307 մարդ
1891 682 305 մարդ
1901 847 796 մարդ
1911 896 667 մարդ
Տարի Բնակչութիւն
1921 907 851 մարդ
1931 1 163 771 մարդ
1941 2 108 891 մարդ
1951 2 548 677 մարդ
1961 2 927 280 մարդ
Տարի Բնակչութիւն
1971 3 148 746 մարդ
1981 3 305 006 մարդ
1991 4 399 819 մարդ
2001 4 580 544 մարդ
2011 4 496 694 մարդ [2]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 https://www.kmcgov.in/KMCPortal/jsp/KolkataStatistics.jsp
  3. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  • Հ.Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան, Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ), Երեւան, «Լոյս», 1987, էջ 231։
  • Կ. Աւետիսեան, Արեւելքի մարգարիտը, Երեւան, Հայպետհրատ, 1964։

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]