Մարգօ Ղուկասեան
| Մարգօ Ղուկասեան | |
|---|---|
| Ծնած է | 17 Ապրիլ 1927[1] |
| Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 27 Ապրիլ 2013[1] (86 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | լրագրող և արձակագիր |
| Աշխատավայր | Կանչ? և Գարուն (ամսագիր, Երեւան) |
| Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Մարգօ Ղուկասեան (17 Ապրիլ 1927[1], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 27 Ապրիլ 2013[1], Երեւան, Հայաստան), հայ արձակագիր եւ լրագրող։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լենինական: Մինչեւ 7-րդ կարգ ուսանած է Լենինականի թիւ 10 միջնակարգ դպրոցին մէջ:
1941-1945 տարիներուն աշխատած է Երեւանի «Հայկոպ»ի գեղարուեստական արուհատանոցին մէջ՝ իբրեւ նկարչուհի, միաժամանակ ուսանելով Երեւանի թիւ 41 երեկոյեան Բաներիտ միջնակարգ դպրոցին մէջ, զոր աւարտած է 1945-ին:
Ապա յաճախած է Երեւանի պետական համալսարան, որուն բանասիրական հիմնարկի բաժինէն շրջանաւարտ եղած է 1950-ին:
1950-1957 պաշտօնավարած է «Պիոներ կանչ» թերթին մէջ, իրրեւ գրական աշխատող, իսկ 1957-67՝ իբրեւ բաժնի վարիչ։
1967-ին մաս կազմած է «Գարուն» խմբագրութեան՝ մինչեւ 1975 իբրեւ բաժնի վարիչ, 1975-79 տարիներուն՝ իբր պատասխանատու քարտուղար, որմէ ետք վերստին ստանձնած է բաժնի վարիչի պատասխանատուութիւնը:
1975-էն սկսեալ, «Գարուն» ամսագրի մէջ իրեն վստահուած պատասխանատուութեան զուգահեռ դասաւանդած է Երեւանի «Կ. Մարքսի անուան պուլիտեխնիկական ինստիտուտի հասարակական մասնագիտութիւնների ֆակուլտետի» լրագրութեան բաժնին մէջ:
Մարկօ Ղուկասեանի պատմուածքներէն, ակնարկներէն եւ յօդուածներէն բնորոշ էջեր ամփոփած են «Բաց նամակ երկու միլիոն հասցէով» եւ «Նախնիների շառաւիղը» հատորներու մէջ։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀԽՍՀ վաստակաւոր լրագրող, 1986։
- «Հայաստանի Ճարտարապետների Միութեան» պատուավւոր տիպլոմ։
- Մովսէս Խորենացիի մետալ, 2011[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Բագին», Մարտ-Ապրիլ 1988, Պէյրութ, էջ 50։