Մարգար Ղարաբէգեան (Դեւ)
Մարգար Ղարաբէգեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Մարգար Ավետիսի Ղարաբեկյան |
Ծնած է | 1901 |
Ծննդավայր | Թեհրան |
Մահացած է | 1975 |
Մահուան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիութիւն | Իրան |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնեայ |
Ազդած է | Հայ ժողովուրդը |
Տեսակ | դիմապատկեր եւ Ծաղրանկար? |
Մասնագիտութիւն |
Բանաստեղծ Նկարիչ |
Մարգար Ղարաբէգեան (ծնած է 1901-ին, Թեհրան)
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նկարիչ եւ բանաստեղծ, զաւակը՝ հանրային գործիչ Աւետիս խան Ղարաբէգեանի (Ղարաբաղի Մելիքներու շառաւիղ), Մարգար Ղարաբէգեան ծնած է Թեհրանի մէջ եւ նախակրթութիւնը ստացած է ծննդավայրին ու Նոր Ջուղայի ազգային վարժարաններուն մէջ։ Դէպի գրականութիւն ու արուեստ շեշտուած հակումներով եւ յամառ ինքնաշխատութեամբ՝ յիսնամեայ իր ստեղծագործական վաստակը բարձրացուց որակի, ջրաներկ նկարչական գործերով եւ քերթողական երկու հատորներով՝ «Իմ երգերը» (1974) եւ «Այս երկար Ճամբան (1963), առաջինը հրատարակուած Թեհրանի մէջ, իսկ երկրորդը՝ Երեւան: Նկարիչին ներկայութիւնը տիրական է իր երգերուն մէջ՝ որոնք գոյն, գիծ ու մթնոլորտ ունին։ Կը խօսի պատկերներով. կը տպաւորէ՝ արագ, կտրուկ, հպանցիկ մտածումներով։ Հաղորդական է, իր պարզութեան մէջ։ Թելադրական է իր պատկերներէն փոխանցուող զգայնութեամբ եւ ապրումներով [1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն, հ. Բ (Բ. հրատարակութիւն), Հալէպ, 1982։