Մարկոս Գրիգորեան
Մարկոս Գրիգորեան | |
---|---|
Ծնած է | 5 Դեկտեմբեր 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Կրոպոտկին, Հիւսիս-Կովկասեան Տարածաշրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[4][2] |
Մահացած է | 27 Օգոստոս 2007[1][2][3][…] (81 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան[5][2] |
Ազգութիւն | Հայ[6][2] |
Քաղաքացիութիւն |
Հայաստան Իրան[7] |
Կրթութիւն | Alborz High School? |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ, քանդակագործ |
Ժանր | Վերացական արուեստ[8] եւ դիմապատկեր[8] |
Պարգեւներ | Երեւանի պատուաւոր քաղաքացի |
Զաւակներ | Սապրինա Գրիգորեան |
Մարկոս Գրիգորեան (5 Դեկտեմբեր 1925[1][2][3][…], Կրոպոտկին, Հիւսիս-Կովկասեան Տարածաշրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[4][2] - 27 Օգոստոս 2007[1][2][3][…], Երեւան, Հայաստան[5][2]), փիւռքահայ գեղանկարիչ, գորգանկարիչ, հողարուեստի ուղղութեան հիմնադիր։ Վաղամեռիկ դերասանուհի Սապրինա Գրիգորեանի հայրը։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հիւսիսային Կովկասի Քրոփոթքին քաղաքը, ընտանիքի մը մէջ, որ Քրոփոթքին տեղափոխուած է Կարսէն: 1930 թուականին ընտանիքը Քրոփոթքինէն փոխադրուած է Իրան, սկզբնական շրջանին բնակած է Թաւրիզ, այնուհետեւ՝ Թեհրան: Իր նախնական կրթութիւնը Մարկոս Գրիգորեան ստացած է Իրան[9]:
Ուսում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1950 թուականին ուսանած է Հռոմի Գեղարուեստից կաճառին մէջ: 1954 թուականին, կաճառը աւարտելէ ետք վերադարձած է Իրան, բացած է գեղագիտական պատկերասրահ:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1958 թուականին արուեստագէտը Իրանի Մշակոյթի նախարարութեան հովանիի ներքոյ կազմակերպած է Թեհրանի մէջ առաջին պիէնալէն:
Մարկոս Գրիգորեան դասաւանդած է Իրանի Գեղարուեստից կաճառին մէջ:
Մարկոյի հաւաքածոն եւ «Միջին Արեւելքի թանգարան»ը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միջին Արեւելքի Արուեստի թանգարանի երեք ցուցասրահներուն մէջ ներկայացուած է սփիւռքահայ ծանօթ արուեստագէտ Մարկոս Գրիգորեանի՝ Մարկոյի բացառիկ հաւաքածոն, որ ան 1993 թուականին նուիրած է Հայաստանին։ Հաւաքածոն կազմուած է հայկական, եւրոպական կիրառական արուեստի նմոյշներէ, գեղանկարներէ, գորգերէ, հողանկարներէ, Նախքան Քրիստոս 4-րդ հազարամեակէն մինչեւ 20-րդ դարը ընդգրկող արուեստի շուրջ երկու հազար հինգ հարիւր ցուցանմոյշներէ: Հաւաքածոյին մէջ կը գերակշռեն Իրանի զանազան նահանգներու մշակութային արժէքներ, զրահադաշտական պաշտամունքային առարկաներ, Էլամի խեցեղէնի, վաղ պրոնզէ դարու խեցեղէնի, իսլամական միջնադարեան արուեստի բացառիկ նմոյշներ, իրանական եւ հայկական հնագիտական իրեր, միջնադարեան ձեռագրեր, իրանական մանրանկարչութիւն, ուշ միջնադարեան ղաջարական կերպարուեստի նմոյշներ, ազգագրական իրեր, հողով շինուած նկարչութեան հազուագիւտ կտաւներ։
Մարկօ իր այս հաւաքածոյի զգալի մասը ձեռք բերած է Իրանի մէջ ապրած տարիներուն եւ 1993 թուականին զայն տեղափոխած է Հայաստան: Արդէն քսաներեք տարի Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանը իր յարկին տակ հիւրընկալած է Մարկոս Գրիգորեանի բացառիկ հաւաքածոն: Թանգարանին ներսը ստեղծուած է այլ թանգարան մը, եւ չնայած այս հաւաքածոյի նուիրաբերման ժամանակ արուեստագէտին խոստում տրուած էր, որ առանձին շէնքով մը պիտի ցուցադրուի հաւաքածոն, սակայն ան կրկին մնացած է նոյն շէնքին մէջ, եւ սրահները նորոգուելէ ետք թանգարանը մեծ շուքով բացուած է նոյն վայրէն ներս[10]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://n2t.net/ark:/99166/w6sf3f56
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 https://referenceworks.brillonline.com/entries/encyclopaedia-iranica-online/*-COM_11148
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 (unspecified title)
- ↑ 5,0 5,1 5,2 http://bpimuseum.ir/en/artists/33
- ↑ https://postwar.hausderkunst.de/en/artworks-artists/artists/marcos-grigorian
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 8,0 8,1 Artnet — 1998.
- ↑ Foundation Encyclopaedia Iranica։ «Welcome to Encyclopaedia Iranica»։ iranicaonline.org (անգլերէն)։ արտագրուած է՝ 2023-03-24
- ↑ «ՄԱՐԿՕ ԵՒ ՍԱՊՐԻՆԱ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2023-03-24