Մաշրու Լէյլա
Մաշրու Լէյլա | |
---|---|
Տեսակ/ներ | ինդի ռոք?, ալտերնատիվ ռոք? եւ փոփ երաժշտութիւն |
Ցանցային կայքէջ | mashrouleila.com |
Անդամներ | |
Համետ ՍիննօՀայկ ՓափազեանՔարլ ԺերժեսՖիրաս Ապու ՖախըրԻպրահիմ Պատր | |
Նախկին անդամներ | |
Անտրէ ՇետիտՕմայա Մալաէպ |
Մաշրու Լէյլա (արաբերէն՝ مشروع ليلى նաեւ ճանչցուած որպէս Leila's Project) լիբանանեան 5 հոգիէ բաղկացած ալթերնաթիւ ռոք խումբ. խումբը կազմուած է Պէյրութ, Լիբանան 2008-ին, երաժշտական նախագիծի ձեւով Պէյրութի Ամերիկեան Համալսարանի մէջ։ Խումբը թողարկած է 3 սթուտիային ալպոմներ, Mashrou' Leila (2008), El Hal Romancy (2011), an EP, եւ Raasük (2013), ստեղծելով բազմաթիւ վէճի նիւթեր, իրենց գործածած հեգնական բառերուն եւ նիւթերուն պատճառով։
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կազմաւորում եւ առաջին շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Խումբը կազմուեցաւ Փետրուար 2008-ին, Պէյրութի Ամերիկեան Համալսարանին մէջ, երբ ջութակահար Հայկ Փափազեանը, Կիթառահար Անտրէ Շետիտը, եւ դաշնակահար Օմայա Մալաէպը տեղադրեցին բաց «music jamming»ի հրաւեր մը, թեթեւնալու համար Համալսարանի ճնշումէն եւ 2008-ի լիբանանեան անկայուն քաղաքական վիճակէն:[1][2][3] 12 անձերէն որոնք հերաձայներուն պատասխանէցին, 7-ը կը մնան կազմելու համար Մաշրու Լէյլան:[1][2] Խումբին անդամները քաջալերուեցան ընկերներու կողմէ, ներկայանալու համար ժողովուրդի առջեւ: Անոնք ելոյթ ունեցան Ամերիկեան Համալսարանին մէջ՝ բացում մը ուրիշ ելոյթի մը: Ելոյթին ժամանակ, Մաշրու Լէյլան միակն էր, որ ներկայացուց ինքնաստեղծ երգեր:[3] Խումբը շարունակեց ներկայանալ փոքր ելոյթներով եւ սկսաւ նշանաւոր դառնալ «underground music»ի մէջ,[1] մինչեւ իրենց ինտի ռոք-ով ճանչցուիլը եւ երեւան գալը, 2008-ի լիբանանեան "Fête de la Musique" շքերթին (Միամեայ լիբանանեան շքերթ, կազմակերպուած Պէյրութի քաղաքապետարանի կողմէ): Անոնք վէճեր առաջացուցին, Լիբանանի ընկերական վիճակին վերաբերեալ երգերու քննադատական խօսքերուն համար: Նիւթերէն են նաեւ ձախողած սէր, սէքսուալիթի եւ քաղաքականութիւն.[4]
Մաշրու Լէյլա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2009-ին, Մաշրու Լէյլա մասնակցեցաւ «Radio Liban»-ի 'Modern Music Contest'ին, «Basement» (club)ի մէջ, յաղթելով թէ ժիւրիի եւ թէ փոփիւլար պարգեւները, իրենց իւրօրինակ սինկլ-ի՝ "Raksit Leila"ի (Leila's dance) պատճառով. Առաջին մրցանակը րէքորտային համաձայնութիւն մըն (Record deal) էր.[2][4] Մաշրու Լէյլաին ինքնակոչուած ալպոմը՝ «Mashrou' Leila»ն, արտադրուած Պի Րութ Փրոտաքշընի կողմէ, թողարկուեցաւ Դեկտեմբեր 2009-ին, Պուրճ Համմուտի մէջ գտնուող երկաթի գործարանի մը մէջ։ Հանդիսատեսներուն թիւը աննախատեսուած էր եւ շուտով DEMCO-ն լեցուեցաւ երաժշտասէր մարդոցմով:[5] Այս մէկը Լիբանանի ամենէն մեծ հիթային ներկայացումներէն եղաւ, եւ կարեւոր դեր խաղցաւ «Ինտի Ռոք»ի ընկերութեան մէջ:[1] Իրենց առաջին ալպոմի թողարկումէն անմիջապէս ետք, Խումբը արագօրէն նշանաւոր դարձաւ երբ յայտարարուեցաւ որ անոնք պիտի գլխաւորէին Պիպլոսի միջազգային փառատօնըը, 2010-ի Յուլիս 9-ին. Ելոյթը եղաւ ամառուան ամէնեն սպասուած իրադարձութիւնը: Երկրպագուներու լեկիոններ ներկայ եղան ելոյթին, ինչպէս նաեւ Լիբանանի վարչապետ Սաատ Հարիրին.[2][6][7]
El Hal Romancy[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2011-ին, Մաշրու Լէյլա թողարկեց 'El Hal Romancy' EP-ն, արձանագրութիւն մը զոր խումբը ներկայացուց որպէս ալպոմ մը որ "կը յետապնդէ աւելի մտերիմ, անձնական, եւ թատերական նիւթեր: Կը խօսի աւելի քիչ քաղաքի եւ քաղաքականութեան մասին, եւ կ'արծարծէ նիւթեր որոնք կը վերաբերին քաղաքին ընկերական վիճակին".[8] Beirut Hippodromeի մէջ տեղի ունեցած թողարկման ելոյթէն մէկ շաբաթ առաջ, Մաշրու Լէյլա կը յայտարարէ որ ալպոմը կարելի է ձրիաբար ներբեռնել խումբի կայքէջէն:
2012, խումբը գլխաւորեց Պաալպէքի միջազգային Փառատօնը.[9] Ելոյթը նկարահանուեցաւ եւ թողարկուեցաւ որպէս կենդանի ելոյթ.[10]
Raasuk[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մաշրու Լէյլաին շատ սպասուած 3-րդ ալպոմը՝ Rassukը, ձայնագրուեցաւ Մոնթրէալի Hotel 2 Tangoի մէջ. Նկարագրուած որպէս 'Ցնցիչ, խառնուած, ռեթրո Պէյրութեան երաժշտութիւն – ամենէն յատուկ ձայնը Հայկ Փափազեանին[11] սուր ջութակն է . Ալպոմը թողարկուեցաւ Օգոստոս 2013-ին:[12] Լիլ ուաթանի ("for the nation") տեսահոլովակը արժանացաւ ոսկէ մրցանակին, Տուպայի Լինքս 2015 Փառատօնին։[13] Ալպոմին փրոմոշընի համար, խումբը ժողովուրդէն կրցաւ հաւաքել 60, 000$էն աւելի դրամ; աննախընթաց ծրագիր մը Միջին Արեւելքի մէջ։[14] Ապրիլ 6-ին, Մաշրու Լէյլան դարձաւ առաջին Միջին Արեւելեան Արուեստագէտը, Rolling Stone թերթին կողքին վրայ տեղ գտնելու.[15]
25 Նոյեմբեր 2013-ին, Մաշրու Լէյլան նուագեց «the Red Bull Soundclash», Who Killed Bruce Leeի հետ, Ֆորիւմ տը Պէյրութի մէջ։[16]
17 Մարտ 2015-ին, Մաշրու Լէյլա թողարկեց նոր երգ մը՝ «3 Վայրկեան» ("3 Minutes"), իր տեսահոլովակով։
Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մաշրու Լէյլայի անդամները կը սիրեն խումբի անուանման բարախաղը եւ անոր ստեղծող անորոշ մթնոլորտը։ Անգլերէն լէզուի մէջ, խումբին անունը կրնայ թարգմանուիլ երկու ձեւերով. “Մէկ Գիշերուան Ծրագիր” կամ “Լէյլաին Ծրագիրը”; Լէյլա տարածուած արաբական անուն է Լիբանանի մէջ։[4] Երբ խումբի կազմաւորման սկիզբին, հարձազրոյցի ժամանակ անդամներուն հարցուցին խումբին անունին իմաստը, երաժիշտները կատակելով պատասխանեցին որ խումբի կազմաւորման նպատակը Ծրազիր մըն էր, դրամ հաւագելու համար «Լէյլա» անունով աղջկա մը համար։[6] Խումբին դիմատետրի էջին համաձայն, Մաշրու Լէյլա կը նշանակէ “An Overnight Project”, իրենց գիշերային յաճախակի եւ երկար տեւող Jamming Session-ներուն պատճառով։[2][3][6]
Խումբի մասնակիցներ[1][2][Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ներկայիս Անդամներ
- Համետ Սիննօ[17] խումբի վոքալիստ
- Հայկ Փափազեան Ջութակի վրայ
- Քարլ Ժերժես Հարուածային Գործիքի վրայ
- Իպրահիմ Պատր Պասս Կիթառի վրայ
- Ֆիրաս Ապու Ֆախըր Կիթառի վրայ
- Նախկին Անդամներ
- Օմայա Մալաէպ դաշնամուրի վրայ
- Անտրէ Շետիտ Կիթառի վրայ
Կենդանի ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Վերնագիր | Մանրամասնութիւններ |
---|---|
Peak chart positions | |
Պաալպէքի մէջ |
|
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 el-Jor Ashley (2010)։ «Մաշրու Լէյլա - Մաշրու Լէյլա 2009»։ www.lebanesemetal.com։ արտագրուած է՝ 2010-10-03
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 al-Fil Omar (2010)։ «Mashrou' Leila: the rise of the underground»։ www.hibr.me։ արտագրուած է՝ 2010-10-03
- ↑ 3,0 3,1 3,2 Chahine Michelle (2010)։ «SOUNDSCAPES - Rocking Beirut: A Night Out with Մաշրու Լէյլա»։ www.HeloMagazine.org։ արտագրուած է՝ 2011-01-13
- ↑ 4,0 4,1 4,2 Bainbridge Meg (2009)։ «I want to be Leila»։ www.nowlebanon.com։ արտագրուած է՝ 2010-10-03
- ↑ Hamdar Mohammad (2010)։ تجربة ما قبل النضوج: حجر الاساس لـ"مشروع ليلى" (արաբերեն)։ www.nowlebanon.com։ արտագրուած է՝ 2010-10-03
- ↑ 6,0 6,1 6,2 Byblos International Festival (2010)։ «Մաշրու Լէյլա»։ www.byblosfestival.org։ արտագրուած է՝ 2010-10-03
- ↑ Wakim Jocelyne (2010)։ مشروع ليلى تألّقت في بيبلوس (արաբերեն)։ www.aljarida.com։ արտագրուած է՝ 2010-10-17
- ↑ «Mashrou' Leila - El Hal Romancy concert» (արաբերեն)։ www.beirut.com։ 2011։ արտագրուած է՝ 2011-10-03
- ↑ «Mashrou Leila» (արաբերեն)։ www.baalbeck.org։ 2012։ արտագրուած է՝ 2012-05-05
- ↑ «Mashrou' Leila - Live in Baalbeck -DVD Release» (արաբերեն)։ www.metropoliscinema.net։ 2013։ արտագրուած է՝ 2013-10-03
- ↑ Haig
- ↑ «Mashrou Leila: the lebanese band changing the tune of Arab politics» (արաբերեն)։ www.theguardian.com։ 2013։ արտագրուած է՝ 2013-11-13
- ↑ «Mashrou Leila» (արաբերեն)։ www.dubailynx.com։ 2014։ արտագրուած է՝ 2014-03-04
- ↑ «What Mashrou Leila's crowd funding success means for the arab world» (արաբերեն)։ www.wamda.com։ 2013։ արտագրուած է՝ 2013-09-01
- ↑ «Rolling Stone chooses first regional artist for cover» (արաբերեն)։ www.alarabia.net։ 2014։ արտագրուած է՝ 2014-04-04
- ↑ «Mashrou' Leila Clashed with who killed bruce lee» (արաբերեն)։ www.redbull.com։ 2013։ արտագրուած է՝ 2013-11-09
- ↑ Gay Lebanese singer Համետ Սիննօ navigates Middle Eastern taboos through music
Արտագին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|