Մայր Թերեզա
Մայր Թերեզա ալպ․՝ Anjezë Gonxhe Bojaxhiu | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ալպ․՝ Anjezë Gonxhe Bojaxhiu |
Ծնած է | 27 Օգոստոս, 1910 |
Ծննդավայր | Սքոփյէ, Ալպանիա |
Մահացած է | 5 Սեպտեմբեր, 1997 |
Մահուան վայր | Կալկաթա, Հնդկաստան[1][2] |
Քաղաքացիութիւն | Հնդիկ |
Մայրենի լեզու | Ալպաներէն[3] |
Կրօնք | Կաթողիկէ Քրիստոնեայ |
Մասնագիտութիւն | religious sister |
Վարած պաշտօններ | superior general? |
Ծնողներ | հայր՝ Nikollë Bojaxhiu? |
Երեխաներ | Հարլիալ, Մանիլալ, Ռամդաս, Դեւդաս |
Կայքէջ | motherteresa.org |
Ստորագրութիւն |
Մայր Թերեզա (լրիւ անունը - Մայր Թերեզայ Գալգաթացի, իսկական անունը - Ակնես Կոնկա Պոյաճիու, ալպ.՝Agneze Gonxhe Bojaxhiu), կաթողիկէ միանձնուհի էր, «գթասրտութեան օրտեն»-ի հիմնադիրը, որ կը ծառայէր հիւանդներուն եւ աղքատներուն: Նոպելեան Մրցանակի դափնեկիր է (1979): Կաթողիկէ եկեղեցին դասած է երանելիներու շարքին[4]:
Ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որոշ տուեալներով ան ունի Հայկական ծագում, ինչի մասին Վազգէն Առաջինը յայտնած է Մայր Թերեզայի հետ հանդիպումէ մը ետք. «1988 թուականի Սպիտակի երկրաշարժէն ետք, երբ Մայր Թերեզան ժամանած էր Հայաստան, հանդիպեցաւ նաեւ Վազգէն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքին Մայր Թերեզան կաթողիկոսին պատմած է իր հայկական ծագման մասին: Անոր իսկական անուն ազգանունը Ակնեսսա Պոյաճեան է, հայրը Արեւմտեան Հայաստանէն է գաղթած է Ալպանիա, մայրն էլ ալպանուհի քրիստոնեայ է
Անուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թերեզա անունը ստացած է 1931 թուականին ի պատիւ 1927 թուականին սուրբերու դասին դասուած ֆրանսուհի Թերեզայի (Թերեզայ Լիզյեցի), ով յայտնի էր իր բարութեամբ եւ գթասրտութեամբ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած Anjezë Gonxhe Bojaxhiu (gonxhe կը նշանակէ "վարդի բողբոջ" կամ "փոքր ծաղիկ" Ալպաներէնով) 26 Օգոստոս 1910-ին Քոսովար Ալպանեան ընտանիքի մը մէջ[5][6][7][8][9]: Ան իր կնունքի օրը, 27 Օգոստոսը, կը համարէ իր «իսկական ծննդեան օրը»:[10] Իր ծննդավայր Սքոփյէն, հիմա Մակեդոնիոյ մայրաքաղաք, Օսմանեան Կայսրութեան մէկ մասն էր մինչեւ 1918 երբ եղաւ Իուկոսլավիոյ իշխանութեան տակ:[10][11]
Պարգեւներ եւ Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1962 թ. Բատմա Շրի՝ Հնդկաստանի 2-րդ ամենաբարձր մրցանակը
- 1963 թ. «Լոդոսի Տիրուհի» հնդկական շքանշան
- 1969 թ. «Ասիայի ամենաարժանի կնոջը` աղքատներու հետ անսահման եւ անդադրուն աշխատանքի համար»
- 1971 թ. Յովհաննէս 23-րդ պապի անուան խաղաղութեան մրցանակ
- 1971 թ. Պոստընի «բարի սամարացի» մրցանակ
- 1972 թ. Նեհրու մրցանակ համաշխարհային գիտակցութեան համար
- 1973 թ. Լոնտոնի Տեմպլտընի մրցանակ՝ կրօնի մէջ առաջադիմութեան համար
- 1973 թ. «բոլոր մայրերու մայր» մրցանակ
- 1974 թ. «տիեզերական մայր» մրցանակ
- 1974 թ. Եմենի վարչապետի մրցանակ՝ Պատուոյ թուր
- 1975 թ. հոկտ. 23 Հիւսիսային Գարոլայնա համալսարանի Ալպերթ Շուայցըրի համաշխարհային մրցանակ
- 1975 թ. Գանատա, Էնդիկոնեշ Նովասգոտիա պատուաւոր անդամի կոչում
- 1976 թ. Ինտիրա Կանտիի կողմէ Վիսուաբեւարատ համալսարանի բարձրագոյն Տեշիկոտամայ (գրականութեան տոկդոր)
- 1977 թ. Քեմպրիճ, աստուածաբանութեան պատուաւոր տոկդորի կոչում
- (1979) Խաղաղութեան Նոպելեան Մրցանակի դափնեկիր
- 1980 թ. Ինտիրա Կանդիի կողմից, Պհարադ Ռանտա՝ «հնդկաստանի գոհարէ մրցանակ
- 1981 թ. Հռոմի Սուրբ Սիրտ բժշկական համալսարանը բժշկութեան եւ վիրաբուժութեան երախտապարտութեան պատուաւոր վկայական
- 1983 թ. նոյ. 24 Եղիսաբեթ Բ-ի կողմէ Տելիի նախագահական պալատին մէջ Արժանասիրութեան Պատուաւոր շքանշան
- (1985) «ազատութեան շքանշան» - ստացած է ԱՄՆ նախագահ Ռոնըլտ Ռեյկընէն
- 1988 թ. Խաղաղութեան մրցանակ Մոսկուայի Խաղաղութեան կոմիտէի կողմէ
- 1989 թ. Աշխարհի կանանց մրցանակ՝ Լէյտի Տիանայի կողմէ
- 1992 թ. ՄԱԿ-ի մշակոյթի բաժնի խաղաղութեան, կրթութեան, աղքատին նուիրաբերուած կեանքի մրցանակ
- 1994 թ. Իւ Տենդ խաղաղութեան մրցանակ՝ մարդկութեան համար անդուլ աշխատանքի համար
- 1996 թ. օգոստ. ԱՄՆ Պատուաւոր քաղաքացի պարգեւ (մինչ այդ տրուել է 2 անգամ)
- 1997 թ. մայիս ԱՄՆ Գոնկրէսի ոսկէ մետալ
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118642707 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1748-720X.2005.tb00500.x/pdf
- ↑ zespół autorów https://encyklopedia.pwn.pl/haslo/Teresa;3986597.html
- ↑ Նոպելեան Մրցանակի պաշտօնական կայքէջ.
- ↑ Poplin Mary (28 January 2011)։ The Marriage Devotional: 365 Simple Ways to Celebrate Your Love։ InterVarsity Press։ էջ 97։ ISBN 978-0830834723։ «Մայր Թերեզա, Albanian Catholic Nun Founder of the missionaries of charity»
- ↑ Group Salisbury (28 January 2011)։ The Salisbury Review, Volumes 19–20։ InterVarsity Press։ էջ 2։ ISBN 978-0830834723։ «Մայր Թերեզա,Albanian by birth»
- ↑ «Kosovo to Honor Mother Teresa»։ Zenit։ 6 March 2007։ արտագրուած է՝ 15 November 2014
- ↑ «Mother Teresa Beyond the Image»։ New York Times։ 1997։ արտագրուած է՝ 15 November 2014
- ↑ Alpion Gëzim (2006)։ Mother Teresa: Saint or Celebrity?։ Taylor & Francis։ ISBN 0203087518։ արտագրուած է՝ 15 November 2014։ «the nun's mother was born in Prizren in Kosova, her family came originally from the Gjakova region, also in Kosova»
- ↑ 10,0 10,1 (2002) "Մայր Թերեզա of Calcutta (1910–1997)". Vatican News Service. Retrieved 30 May 2007.
- ↑ «The Nobel Peace Prize 1979: Mother Teresa»։ www.nobelprize.org։ արտագրուած է՝ 11 August 2012
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուիքիմետիա Քամընզը ունի ամբողջ բաժին մը այս էջին մասին՝ Commons has media related to Մայր Թերեզա.Lua error in package.lua at line 80: module 'Module:If preview/configuration' not found. |