Ճուլիանօ Ճեմմա
Ճուլիանօ Ճեմմա իտալ.՝ Giuliano Gemma | |
---|---|
| |
Ծնած է | 2 Սեպտեմբեր 1938[1][2][3] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիոյ Թագաւորութիւն[4] |
Մահացած է | 1 Հոկտեմբեր 2013[5][1][2][…] (75 տարեկանին) |
Մահուան վայր | Չիվիթավեքիա, Հռոմ, Լացիօ, Իտալիա[4] |
Քաղաքացիութիւն | Իտալիա |
Տեսակ | արկածախնդրական |
Մասնագիտութիւն | քանդակագործ, շարժապատկերի դերասան, Դերասանը փոխարինող, հեռատեսիլի դերասան, դերասան |
Երեխաներ | Vera Gemma? |
Կայքէջ | giulianogemma.it |
Ճուլիանօ Ճեմմա (իտալ.՝ Giuliano Gemma, 2 Սեպտեմբեր 1938[1][2][3], Հռոմ, Իտալիոյ Թագաւորութիւն[4] - 1 Հոկտեմբեր 2013[5][1][2][…], Չիվիթավեքիա, Հռոմ, Լացիօ, Իտալիա[4]), իտալացի դերասան եւ քանդակագործ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճուլիանօ Ճեմման ծնած է 2 Սեպտեմբեր 1938 թուականին, Հռոմի մէջ, Իտալիա: Պատերազմի ժամանակ ապրած էր իր ծնողքին հետ Ռէճօ-Էմիլի մէջ։ 1944 թուականէն ետք ընտանիքը տեղափոխուեցաւ Հռոմ։ Մանուկ Ճուլիանօ Ճեմման սիրած է մարզանքն ու շարժանկարչութիւնը։ 12 տարեկանին զբաղած է մարմնամարզութեամբ, իսկ 15 տարեկանին՝ պոքսով:
1956 թուականին Ճուլիանօ Ճեմման սկսած է աշխատիլ «Չինեչիտտա» իտալական ֆիլմի սդիւտիոյի մէջ սկիզբը որպէս մասսայական տեսարանի մասնագէտ, այնուհետեւ՝ քասքատիոր. առաջին անգամ նկարահանուած է շարժանկարներու մէջ, դրուագները եւ ֆիլմերը՝ Տինօ Ռիզիի «Վենետիկը, Լուսինը եւ դու» (1958) եւ Ուիլիամ Ուայլերի «Պեն-Հուր» (1959)։ Գլխաւոր դերը առաջին անգամ նկարահանուած է 1962 թուականին Տուչօ Տերասիի «Տիտաններու ներխուժումը» երգիծական ֆիլմը։ 60-ական թուականներուն դերասանը համբաւաւոր դարձաւ Ռինկոյի դերով, որ դերասանը խաղցած էր Տուչօ Տեսարիի քանի մը ֆիլմերը, Մոնտգոմերին Վուտ կեղծանունով՝ «Ատրճանակ Ռինկոյի համար» (1965), «Կրակուած տոլար» (1965), «Ռինկոյի վերադարձը» (1965), «Յանուն քանի մը տոլարի» (1966) եւայլն։ Այս ֆիլմերը նկարահանուած էին 60-70-ական թուականներուն Իտալիայի մէջ որպէս «սպագետտի-վեսթերն» ժանրը։
Ինչպէս նաեւ 60-ականներուն դերասանը միջազգային համբաւի տիրացաւ Նիքոլի դերով Պերնար Պորտերիի «Անժելիքա՝ հրեշտակներու մարքիզուհի» (1964) եւ «Հոյակապ Անժելան» (1965) պատմարկածային յայտնի ֆիլմերը։
Ճուլիանօ Ճեմման խաղցաւ գնդապետ Կարիպալտիի դերը Լուկինօ Վիսկոնտիի «Ընձառիւծ» (1963) ֆիլմը, Սիլվիօ Քորպարիին գլխաւոր դերը՝ Վալենթինօ Օրսինիի «Կորպարի» (1970) ֆիլմը, Նուլօ Պրոնցիի գլխաւոր դերը՝ Լուիճի Կոմենչինի «Յանցանք յանուն սիրոյ» (1974) ֆիլմը։
1976 թուականին բեմադրիչ Վալերիօ Ձուրլինին հրաւիրուած է դերասանին՝ մայոր Մետտիսի դերի համար «Տարտարի անապատը» ֆիլմը, որ դարձած է դերասանի լաւագոյն դերերէն մէկը եւ որուն շնորհիւ 1977 թուականին Ճուլիանօ Ճեմման արժանացած էր «Տաւիտա տի Տոնաթելլօ» մրցանակի եւ պարգեւատրուած էր «Արծաթէ ժապաւէն» մրցանակով։ 1977 թուականին դերասանը կատարած է ոստիկան Ճեզարօ Մորիի դերը բեմադրիչ Փասքալ Սկուիտերի «Երկաթէ ոստիկանապետ» ֆիլմը, որու շնորհիւ 1978 թուականին անոր յանձնած են մրցանակ Քառլովի Վարիի միջազգային ֆիլմի ոփառատօնը։
Մէկ ուրիշ կարևոր աշխատանք էր Սկուիտերի «Քարլէօնէ» (1979) ֆիլմը, որ նոյն տարին արժանացաւ Մոնրէալեան ֆիլմի փառատօնի եւ «Grolla D’Oro» մրցանակներուն։
1979 թուականին բեմադրիչ Տամիանօ Տամիանին հրաւիրած է դերասանին «Մարդը ծունկերու վրայ» ոճրային թատերախաղին, որուն գլխաւոր դերը զգալի աշխատանք էր Ճուլիանօ Ճեմմային համար եւ արժանացաւ «Grolla D’Oro» մրցանակին։
Ճուլիանօ Ճեմման շատ անգամ նկարահանուեցաւ հեռատեսիլի ֆիլմերու եւ շարքային թատերախաղերու մէջ, որոնք շատերու դարձած են յայտնի։ 1985-86 թուականներուն դերասանը նկարահանուեցաւ մինի-սերիալ «Գլուխ գործոցներու հետուող որսորդներ»ը եւ կատարեց զօրավար Մաֆէին դերը, որ իր օգնականին հետ կը փնտռեն արուեստի ստեղծագործութեան առեւանգը։ 1992 թուականին Ճուլիանօ Ճեմման խաղաց Վիտորիօ Ամիտրանոյի դերը «Իտալական պատմութիւն» ֆիլմը, որ 1994 թուականին դերասանը արժանացաւ «Արծաթէ աստղ» մրցանակին։ 1997 թուականին բեմադրիչ Էնցօ Կաստելլարին նկարահանը, որ ծանօթ է արկածային մինի-սերիալ «Կրակի մեջ անապատ» անունով, որու դերասանական կազմի մեջ կը մտնէին տարիքով մեծ եւրոպական դերասաններ՝ Ֆրանքօ Ներօ, Վիտորիօ Կասման, Քլոտիա Քարտինալէ, Վիրնա Լիզի, Մաթիօ Քարեր եւ Ճուլիանօ Ճեմմա, իսկ երիտասարդ սերունդի մէջ՝ Ալէն Տելոնի որդին՝ Էնթոնի Թելօ եւ Արիէլ Թոմպալ: Մինի-սերիալի երաժշտութիւնը գրած է գրաշար Սթեֆանօ Մայինեթին, գործնական աշխատանքը՝ Ճանկարլօ Ֆերանտօն։ Այդ մինի-սերիալը դարձաւ յայտնի եւ հեռարձակուեցաւ շատ երկիրներ, ներառելով Ռուսաստանը: Ունի նաեւ DVD-ին։
21-րդ դարուն Ճուլիանօ Ճեմման մասնակցեցաւ այնպիսի յայտնի եւրոպական ֆիլմերու եւ սերիալներուն, որոնք են՝ կենսագրական ֆիլմ «Սիրոյ խելագարութիւն» (2001), որ կը պատմէ 15-16-րդ դարու սպանացի թագուհի Խուանէ Խելագարի մասին, կենսագրական մինի-սերիալ՝ «Յովհաննէս Պօղոս 2-րդ» (2005), ուր Ճուլիանօն խաղցաւ Հոակին Նաւարօ-Վալսի՝ բժիշկի եւ լրագրողի դեր։
75 տարեկան հասակին Ճուլիանօ Ճեմման աշխուժ ձեւով աշխատեցաւ սինեմաշխարհի եւ հեռատեսիլիի մէջ։ Շարժանկարի մէջ անոր վերջին աշխատանքը «Տովիլ»ն է (անգլերէն՝ Deauville), Իտալիոյ, Միացեալ Թագաւորութեան եւ ԱՄՆ-ի միասնական արտադրութիւն։
Մինչեւ կեանքին վերջ Ճուլիանօն յայտնի եղած է նաեւ որպէս քանդակագործ։
Կորուստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1 Հոկտեմբեր 2013-ին 75 տարեկան Ճեմման ինքնաշարժի արկածի ենթարկուեցաւ իր Toyota Yaris ինքնաշարժով։ Ան ծանր վիճակին պատճառով փոխադրուեցաւ Չիվիթավեչեա քաղաքին հիւանդանոցը, ուր մահացաւ։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճուլիանօ Ճեմման ապրած էր ընտանիքին հետ Չերվետերի մէջ։ Անոր կնոջ անունը Տանիէլա Պապա Ռիշերմէ էր։ Նախկին ամուսնութենէն ան ունէր 2 աղջիկ՝ Ճուլիանա Ճեմմա (իտալ.՝ Giuliana Gemma) եւ Վերա Ճեմմա (իտալ.՝ Vera Gemma), որ ինչպէս իր հայրը, դարձած է դերասանուհի։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #132287331 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 È morto Giuliano Gemma — il Post, 2013.