Ճորտի Ալպա

Jump to navigation Jump to search

Կաղապար:Վիքիֆիկացում Կաղապար:Ֆուտբոլիստ

Ճորտի Ալպա Ռամոս (իսպ.՝ Jordi Alba Ramos, ծնած 21 Մարտ, 1989, Հոսպիտալ-դէ-Լիոբրեգադ, Քաթալոնիա), Սպանացի Ֆութպոլիստը, ձախ պաշտպան։ Ան մաս կը կազմէ Քաթալոնական «Պարսելոնայի» եւ Սպանիոյ ֆութպոլի ազգային հաւաքականին։

Պատանեկան Զբաղում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճորտի Ալպա սկսած է ֆութպոլով զբաղիլ Պարշելոնայի փոքրերու խումբէն, սակայն ֆութպոլիստին յաջողակ ըլլալուն պատճառով սպանական այլ խումբ մը Վալէնսիոյ երիտասարդական խումբը կ'առնէ Ճորտի Ալպան։

Ակումբային[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խիմնաստիկ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յաջող մրցաշարքներէ ետք Ալպան հիմնական կազմին թեկնածու կը համարուէր, սակայն ձախ պաշտպանի դիրքին մեծ մրցակցութեան պատճառով առիթները շատ փորձ ընելու համար շատ քիչ էին երիտասարդ ֆութպոլիստին համար։ 2008-2009 մրցաշարքի միւս կէսին Ալպան վարձատրուեամբ կը փոխանցուի Խիմնաստիկ։ Այստեղ Ալպան միշտ կը խաղար հիմնական առաջին 11 կազմէն, սակայն ան չկրցավ խումբին օգնել եւ վերադառնալ Լա Լիկա։ 2009 թուականին մրցաշարքին աւարտին Ալպան վերադարձավ Վալենսիա։

Վալենսիա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակումբին մէջ Ալպան ստացավ 28 թիւով մարզաշապիկը։ Իր առաջին հանդիպման Վալենսիայի կազմին Ալպան անցկացրուց 2009 թուականի սեպտեմբեր 13-ին Լա Լիկայի մրցաշարքներուն կայացած Վալյադոլիդի դէմ խաղիմ, որուն խումբը յաղթեց 4։ 2 առթիւնքով։ Իր առաջին գնդակը Վալենսիայի կազմին մէջ Ալպան նշանակեց 2010 թուականին Ապրիլի 11-ին, որուն հիւրընկալուած էր Մալյորկային (2։3)։ Մրցաշրջանը Վալենսիան աուարտեց 3-րդ դիրքին վրայ։ 2010 թուականին ապրիլ 16-ին Ալպան գրավեց նաեւ Ալմերիայի դարպասը՝ գրանցելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։0։ Ապրիլի 23-ին ան գրավեց Ռեալ Մադրիդի դարպասը, սակայն այդ ալ չօգնեց խուսափլ խոշոր հաշվով պարտութիւնէն՝ 3։ 6։

Պարշելոնա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2012 թուականին 28-ին Պարշելոնան հայտարարեց 14 միլիոն եւրոյի դիմաց տեղափոխման լուրը Ալպայի։ Ակումբին մէջ Ալպան հանդես կուգար ձախ պաշտպանողի դիրքով։ Իր առաջին հանդիպման Ալպան նշանակէց 2012 թուականի օգոստոսի 8-ին Մանչեսթեր Յունայթեդի հետ կայացած ընկերական խաղին՝ մտնելով փոխարինման 67-րդ վարկեանին, որն յաղթանական աուարտեց կատալոնացիներուն համար։ Պաշտոնական խաղերուն 2012 թուականի օգոստոս 19-ին Լա Լիկայի առաջին խաղերուն Ալպան խաղադաշտին նշանակեց 90 վարկեան՝ յաղթելով Ռեալ Սոսիետատին 5։ 1 հաշվով։ 2012 թուականին օգոստոս 26-ին Պարշելոնայէն կատարէց իր առաջին էսիսդը Լիոնել Մեսիին, որը յաղթական էր Պարշելոնային համար՝ 2։ 1։ Հոկտեմբեր 21-ին Ալպան խփեց իր առաջին գնդակը նոր ակումբի կազմէն՝ փոխանցում ստանալով Սեսկ Ֆաբրեգասից Տեփորթիվոյի դեմ խաղում (5։4), այդ խաղին Ալպան նաեւ աչքի եկաւ, որ գեղեցիկ կոլ խփեց իր սեփական դարբասը։ Հոկտեմբերի 23-ին Սելթիկի դեմ խաղի 94-րդ վարկեանին Ալպան խփեց հաղթական գնդակը Չեմպիոնների Լիգայի երրորդ կարքի կայացած խաղին։ Խաղը աուարտվեցաւ 2։ 1 հաշիւով Պարշելոնայի օգտին։ Նոյեմբեր 3-ին Ալպան խփեց իր երկրորդ կոլը սպանիայի առաջնութեան Սելտայի դեմ խաղի ժամանակ։

Միջազգային[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալպան հրաւիրուած է սպանիայի երիտասարդական հաուաքական խումբին 2006 թուականին, այդ ընթացքին ան մասնակցած է 18 խաղեր տարբեր տարիքային խումբերում։ 2009 թուականին մինչեւ 20 տարեկան պատանեկան հաուաքկանին մէջ Ալպան դարձավ Միջերկրական խաղերու մրցաշարքի յաղթող։ 2011 թուականին Սեպտեմբեր 11-ին առաջին անգամ հրաւիրւեցաւ ազգային հաուաքական մասնակցելու համար Եվրո 2012-ի ընտրական փուլի խաղերուն։[1]. հոկտեմբեր 11-ին երիտասարդ պաշտպանը Ալպան անցուց իր առաջին հանդիպումը հաուաքականի կազմին մէջ իռլանդացիներուն դէմ խաղին։ Յուլիս 1-ին, Եվրո 2012-ի եզրափակիչ խաղին Չավիի փոխանցումից հետո Ալպան գրավեց Իտալիայի հավաքականի դարպասը՝ դառնալաով ֆութպոլի պատմութեան մեջ առաջին պաշտպանը, որ կոլ էր հեղինակել Եւրոպայի առաջնութեան եզրափակիչ խաղին։[2].

Ծանոթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Բարսելոնա ՖԱ կազմ

0