Ճոշ Տան

Ճոշ Տան
Ծննդեան անուն անգլերէն՝ Joshua William Dun
Ծնած է 18 Յունիս 1988(1988-06-18)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Քոլոմպոս
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ուսումնավայր Կյանքի ծառ քրիստոնեական դպրոցներ?
Տեսակ ինդի փոփ?, ալտերնատիվ հիփ հոփ?, սինթիփոփ? եւ ալտերնատիվ ռոք?
Մասնագիտութիւն թմբկահար
Անդամութիւն Twenty One Pilots?
Ամուսին Դեբի Ռայան?[2]

Ճոշ Ուիլլիամ Տան (անգլերէն՝ Joshua William Dun, 18 Յունիս 1988(1988-06-18)[1], Քոլոմպոս, ծնած է 18 Յունիս, 1988 թուականին[3][4]:) Ան ամերիկացի երաժիշտէ եւ ճանչցուած է որպէս թմբկահարը Twenty One Pilots խումբին: Այդ խումը կազմուած է իրմէ եւ Թայլըր Ժոսէֆէն որ գլխաւոր երգիչն է[5][6][7]:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տան ծնած է Քոլոմպուսի մէջ, եւ մեծցած է իր երկու քոյրերուն՝ Աշլի եւ Ապակէյլին ու իր եղբօր՝ Ճորտանին հետ: Փոքր տարիքէն ան ինքզինք թմբուկ նուագել սորվեցուցած է երբ մտիկ ըրած է տարբեր երգերու ու փորձած է նոյն երաժշտութիւնը ստեղծել թմբուկներուն վրայ[4]: Ճոշ ըսած է թէ երբ ան պզտիկ էր, իրեն արգիլուած էր մտիկ ընել երաժշտութեան բայց ան միշտ գաղտնօրէն կ'երթար երաժշտութեան խանութը ու մարդոց կարծիքը կ'առնէր տարբեր երգերու մասին[8][9]: Ան ըսած է՝ «Ես իմ նախասիրած ալպոմներս կը պահէի, օրինակ՝ Green Day-ի ալպոմները, իմ անկողինիս տակ: Իսկ երբ որ ընտանիքս գտնէր այս ալպոմները, կը զայրանային եւ կը ստիպէին կրօնական երգեր մտիկ ընեմ:»[10]: Տան երեգ տարի աշխատեցաւ երաժշտութեան խանութի մը մէջ եւ Twenty One Pilots խումբին նախկին թմբկահար՝ Քրիս Սալիհին հետ բարելաւեց իր կարողութիւնները[11][12]:

Գործընթացք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

House of Heroes[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մարտ, 2010 թուականին Ճոշ միացաւ House of Heroes խումբին ու դարձաւ անոնց թմբկահարը, որովհետեւ նախկինը՝ Քոլին Ռիկզպին, բաժնուեցաւ խումբէն որպէսզի միանայ իր ընտանիքին հետ[13]:

Տանը House of Heroes խումբին շրջապտոյտին մաս կազմեց մինչեւ Հոկտեմբեր, 2010 թուական երբ նախկին թմբկահարը վերադարձաւ իր ճամբորդութիւնէն[14]:

Twenty One Pilots[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2011 թուականին Ճոշ Twenty One Pilots խումբին համերգներէն մէկուն հրաւիրուեցաւ անոնց թմբկահարին կողմէ (Քրիս Սալիհ)[15]: Տան տպաւորուեցաւ անոնց կատարողութեամբ,[16] ու վերջապէս ծանօթացաւ անոնց գլխաւոր երգիչին՝ Թայլըր Ժոսէֆին, ու անոնք դարձան լաւ ընկերներ[12][15]:

Ճոշ Տան համերգի մը ժամանակ Twenty One Pilots խումբին հետ, Գերմանիոյ մէջ 2016 թուականին:

Ետքը այդ տարի, Նիք Թոմասը եւ Քրիս Սալիհը բաժնուեցան խումբէն որովհետեւ անոնք ժամանակ չ'ունէին երաժշտութեան համար: Միաժամանակ Ճոշը իր երաժշտութեան խանութի գործէն կ'արձակուի եւ կ'որոշէ մէկ համերգ մը ունենալ Թայլըրին հետ: Անոնք կը նուագեն միայն մէկ երգ երբ ոսկիկանները կը ստիպեն անոնց կեցնել իրենց հաներգը[12]: Այդ օրէն ետք, Ճոշը պաշտօնապէս դարձաւ խումբին թմբկահարը[4]: Թայլըրը եւ Ճոշը հրատարակեցին իրենց խումբին երկրորդ ալպոմը, Regional at Best 8 Յուլիս, 2011 թուականին եւ պայմանագրութիւն ստորագրեցին Atlantic Records-ին հետ Ապրիլ, 2012 թուականին[4]:

Twenty One Pilots-ին երրորդ ալպոմը, Vessel, թողարկուած էր 8 Յունուար, 2013 թուականին[17]: Իսկ խումբին չորրորդ ալպոմը, Blurryface, հրատարակուեցաւ 17 Մայիս, 2015 թուականին[18]:

Անձնական կեանքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տան ըսած է՝ «Որպէս պատանի, թմբուկ նուագելը իմ նախասիրած զբաղումս էր, իսկ հիմա ես կարողեմ ամէն օր այս մէկը կատարել որպէս իսկական երաժիշտ: Ես մանաւանդ կը սիրեմ իմ հարազատ անձերուս հետ նուագել մէկ սենեակի մը մէջ:»[19]:

Տանը քրիստոնեայէ[20][21] եւ Մայիս, 2013 թուականէն մինչեւ Սեպտեմբեր, 2014 թուական յարաբերութիւն ունեցած է դերասանուհի եւ երգչուհի՝ Տեպպի Ռայանին հետ[22][23]: Ան Յունուար, 2016 թուականէն սկսեալ ոչ մէկ անձի հետ յարաբերութիւն ունի[24]:

Ճոշը ունի ծառի կտած մը իր աջ ձեռքին վրայ որ կը ներկայացնէ իր հաւատքը: Բայց ան չ'ուզէր անոր իսկական իմաստը յայտարարուի ու տարածուի[25]:

Թէ Ճոշը եւ թէ Թայլըրը ունին "X" կտած մը իրենց մարմիններուն վրայ որ կը ներկայացնէ անոնց կապը ու յարաբերութիւնը իրենց հայրենիքին՝ Քոլոմպուսին: Անոնք կտածը ստացան Քոլոմպուսի մէջ, բեմին վրայ, իրենց համրգներէն մէկուն ժամանակ 2013 թուականին[26][27]: Տանին կտածը կը գտնուի իր աջ ականջին ետեւը[26][28]:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Vogue, Vogue / A. WintourCondé Nast, 1892. — ISSN 0042-8000
  3. «Happy Birthday Josh Dun!»։ Fueled by Ramen։ June 18, 2013։ արտագրուած է՝ June 27, 2014 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «With debut album set for release, Columbus duo Twenty One Pilots poised to break out»։ The Columbus Dispatch։ October 18, 2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ May 20, 2016-ին։ արտագրուած է՝ June 26, 2014 
  5. «Twenty One Pilots Release New Single "Fairly Local"»։ samusicscene.co.za։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ March 4, 2016-ին։ արտագրուած է՝ July 9, 2015 
  6. xxivmagazine։ «INTERVIEW: Twenty One Pilots»։ XXIV Magazine։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 9, 2015-ին։ արտագրուած է՝ July 9, 2015 
  7. Sisario, Ben (May 27, 2015), Twenty One Pilots Tops Chart With 'Blurryface', Նյու Յորք Թայմս, http://artsbeat.blogs.nytimes.com/2015/05/27/twenty-one-pilots-tops-chart-with-blurryface/, վերցված է April 20, 2016 
  8. «MessiahPulse Interview: Twenty One Pilots»։ YouTube։ արտագրուած է՝ June 27, 2014 
  9. «Twenty One Pilots Talk Punk Rock Teen Years»։ YouTube։ արտագրուած է՝ June 27, 2014 
  10. Greene, Andy (January 14, 2016), Twenty One Pilots: Inside the Biggest New Band of the Past Year, Rolling Stone, http://www.rollingstone.com/music/features/twenty-one-pilots-inside-the-biggest-new-band-of-the-past-year-20160114, վերցված է April 21, 2016 
  11. «Vessel: Chatting With Twenty One Pilots' Tyler Joseph, Plus Reintroducing The Johnny Stallings Arts Program and Six Market Blvd»։ Huffington Post։ January 14, 2013։ արտագրուած է՝ June 26, 2014 
  12. 12,0 12,1 12,2 «Interview: Twenty One Pilots, part 1»։ columbusalive.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 14, 2014-ին։ արտագրուած է՝ June 26, 2014։ «I worked at Guitar Center for three years, and the old drummer, I worked with him.» 
  13. «House of Heroes Band Changes»։ Stereo Truth։ March 3, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ January 4, 2011-ին։ արտագրուած է՝ June 27, 2014 
  14. «Colin's back!!! and the Suburba (n) Vagabonds Tour is coming soon!»։ House of Heroes' Facebook Page։ October 10, 2010։ արտագրուած է՝ June 27, 2014 
  15. 15,0 15,1 «FaceCulture: Twenty One Pilots interview – Tyler and Josh (part 1)»։ YouTube։ արտագրուած է՝ June 26, 2014 
  16. «Twenty One Pilots Interview with Richie T»։ X 96։ June 11, 2013։ արտագրուած է՝ June 27, 2014 
  17. «Twenty One Pilots – Music, biography, Credits and Discography: AllMusic»։ արտագրուած է՝ February 1, 2013 
  18. «SURPRISE! Twenty One Pilots Release "Blurryface" Early!»։ Radio 104.5։ May 17, 2015։ արտագրուած է՝ May 18, 2015 
  19. Broom, Chris (February 21, 2016), Josh Dun of Twenty One Pilots: ‘I love getting together with people and letting music unify us’, The News, http://www.portsmouth.co.uk/what-s-on/gigs-and-music/josh-dun-of-twenty-one-pilots-i-love-getting-together-with-people-and-letting-music-unify-us-1-7232382#ixzz46SnuFAbZ, վերցված է April 21, 2016 
  20. «Warrior News Winter 2012–13»։ Worthington Christian High School։ December 22, 2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 7, 2014-ին։ արտագրուած է՝ June 27, 2014։ «Joseph and Dun are both graduates of Christian schools, but their act isn't religious.» 
  21. «Twenty One Pilots: Masters of the Culture of Encounter»։ Word of Fire։ January 7, 2014։ արտագրուած է՝ June 27, 2014։ «Twenty One Pilots is not a Christian band, but Tyler Joseph and Josh Dunn are both believers.» 
  22. «Debby Ryan Instagram: 'Jessie' Star and Boyfriend Josh Dun Named Hot, Young Couple of 2014?»։ Fashion & Style։ March 28, 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 14, 2014-ին։ արտագրուած է՝ June 27, 2014 
  23. «Debby Ryan's New Year's Eve Kiss With Boyfriend Joshua Dun»։ Disney Dreaming։ January 3, 2014։ արտագրուած է՝ June 27, 2014 
  24. «13 Things We Learned Hanging Out With Twenty One Pilots»։ Rolling Stone Magazine։ January 20, 2016։ արտագրուած է՝ April 13, 2016 
  25. «'I'm the ice cream, he's the cake. You get the whole thing with us': an interview with Twenty One Pilots»։ theedgesusu.co.uk։ արտագրուած է՝ July 2, 2014։ «It represents what I believe. I can tell you but all the tattoos we have are really quite a conversation piece. I could write a blog. But it's not necessarily really a direct answer, it's more of a conversation. It makes more sense face to face.» 
  26. 26,0 26,1 «Twenty One Pilots Get Tattoos on Stage»։ YouTube։ արտագրուած է՝ July 1, 2014 
  27. «Billy Hill's Tattoo TV Special – Tattooing 21 Pilots on Stage During Home Town Show»։ YouTube։ արտագրուած է՝ July 1, 2014 
  28. Josh Dun instagram page