Ճէյսըն Տերուլօ
| Ճէյսըն Տերուլօ անգլերէն՝ Jason Derulo | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Jason Joel Desrouleaux |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Jason Derulo |
| Ծնած է | 21 Սեպտեմբեր 1989[1][2] (36 տարեկան) |
| Ծննդավայր | Միրամար, Բրովարդ շրջան, Ֆլորիտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Ուսումնավայր | Dillard High School? և American Musical and Dramatic Academy? |
| Ազդուած է | Մայքըլ Ճեքսըն[4] |
| Երկեր/Գլխաւոր գործ | The Other Side? |
| Տեսակ | փոփ երաժշտութիւն, Ռիթմ եւ «Պլուզ», Ժամանակակից «Ար եւ Պի» և Հիփ-հոփ |
| Մասնագիտութիւն | պարող, Հեղինակ ու կատարող, երգահան, ռեփեր, վոկալիստ, երգիչ, դերասան, Երգահան, երաժշտական պրոդյուսեր և շարժապատկերի դերասան |
| Կայքէջ | jasonderulo.com(անգլերէն) |
|
Ստորագրութիւն | |
Ճէյսըն Ճոէլ Տեսրուլօ (անգլերէն՝ Jason Joel Desrouleaux, ծնած թ. Սեպտեմբեր 21 1989 թուականին Մայամի, Ֆլորիտա), աւելի յայտնի է որպէս Ճէյսըն Տերուլօ (անգլերէն՝ Jason Derulo), ամերիկացի երգիչ, երգերու հեղինակ եւ պարող: 2009 թուականին իր անհատական երաժշտական ասպարէզը սկսելէն ի վեր ամբողջ աշխարհին մէջ վաճառած է աւելի քան 30 միլիոն մեներգ: Մարտ 2010-ին հրապարակած է իր թեկնածութեան արուեստային ալպիւմը` «Jason Derulo», որուն կը յաջորդէ «Future History» անուանումը կրող երկրորդ ալպիւմը Սեպտեմբեր 2011-ին: Անոր երրորդ արուեստային ալպիւմը, որ «Tattoos» կը կոչուի, հրապարակուած է Սեպտեմբեր 2013 -ին: Ճէյսընի «Everything Is 4» կոչուող չորրորդ ալպիւմը հրապարակուած է Մայիս 2015-ին:
Կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճէյսըն Ճոէլ Տեսրուլօն ծնած է Սեպտեմբեր 21 1989 -ին Մայամիի մէջ, Ֆլորիտա: Անոր ծնողները հայիթացիներ են[5][6]: Ան ընտանիքի երեք երեխաներէն ամէնէն երիտասարդն է[7]:
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2006-12: «Jason Derulo» եւ «Future History»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճէյսըն Տերուլօ իր երաժշտական ասպարէզը սկսած է երգեր գրելով այնպիսի կատարողներու համար, ինչպիսիք են`Լիլ Ուէյն, Շոն Քինկսթըն, Ճէսի Վենթուրա եւ այլ երգիչներ[8]: 2006 թուականին ան կը յաղթէ Showtime at the Apollo հեռուստային յայտագրին մէջ[9], իսկ աւելի ուշ երաժշտական արտադրող Ճէյ Ար Ռոթըմի հետ ծանօթանալէ ետք, ան պայմանագիր կը ստորագրէ Beluga Heights Records եւ Warner Bros. Records ձայնագրման ընկերութիւններու հետ: Ճէյ Ար Ռոթըմը, HitQuarters հրատարակչութեան հետ հարցազրոյցի ընթացքին խօսելով Ճէյսընի մասին, ըսած է․ «Ճէյսըն Տերուլօ ունի ամէնատպաւորիչ աշխատանքային բարոյագիտութիւններէն մէկը, որ ես հանդիպած եմ»[10]:
Օգոստոս 4 2009-ին կը հրապարակուի Ճէյսընի թեկնածութեան` «Whatcha Say» մեներգը, որ կը գլխաւորէ Billboard Hot 100 հիթ շքերթը[11]: Դեկտեմբեր 8, 2009-ին ան կը հրապարակէ «In My Head» երգը, որ Billboard Hot 100-ի մէջ կը գրաւէ 5-րդ հորիզոնականը[11]: Նոյն տարուայ Դեկտեմբերէն մինչեւ Յունուար 2010 ան նաեւ ելոյթներ կ'ունենայ երգչուհի Լէյտի Կակաի շրջագայութեան ժամանակ[12]: Փետրուար 24 2010-ին կը հրապարակուի «Ridin' Solo» երգը, որ Billboard Hot 100-ին մէջ 9-րդ հորիզոնականը կը գրաւէ[11]:
Փետրուարի 26 2010-ին Ճէյսըն կը հրապարակէ իր թեկնածութեան արուեստային ալպիւմը` «Jason Derulo»[13]: Այդ Billboard 200 ալպիւմներու հիթ շքերթին մէջ կը գրաւէ 11-րդ հորիզոնականը[14]: Ալպիւմը ծանուցելու համար ան նաեւ կը սկսի իր համերգային շրջագայութիւններու շարքը, որ կը սկսի Օգոստոս 2010-ին եւ կ'աւարտի Մարտ 2011-ին[15]:
Սեպտեմբեր 16 2011-ին կը հրապարակուի Ճէյսընի երկրորդ` «Future History» կոչուող արուեստային ալպիւմը[16]: Այդ Billboard 200-ին մէջ կը գրաւէր 29-րդ հորիզոնականը[17], իսկ ալպիւմի «Don't Wanna Go Home», «It Girl» եւ «Breathing» երգերը կը գրաւեն հորիզոնականներ միջազգային շարք մը հիթ շքերթներու մէջ։ 2012-ի ամրան Ճէյսըն ամերիկացի երգչուհի Քելլի Ռոուլընտի հետ միասին եղած են աւստրալական «Everybody Dance Now» պարային հեռուստածրագրի դատական կազմի անդամներէն[18]:
2013-2015: «Tattoos» եւ «Everything Is 4»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
20 Սեպտեմբեր 2013-ին հրապարակուած Տերուլօ-ի «Tattoos» անուանումը կրող երրորդ արուեստային ալպիւմը[19]: Ալպիւմի «Talk Dirty» մեներգը, որ համագործակցութիւն է Թու Չէյնզի հետ, Billboard Hot 100 հիթ շքերթին մէջ գրաւեց երրորդ հորիզոնականը եւ դարձաւ հիթ[11]: Այդ նաեւ գրաւեց առաջին հորիզոնականը Աւստրալիոյ, Գերմանիոյ, Իսրայէլի, Մեծ Բրիտանիոյ եւ քանի մը այլ երկիրներու հիթ շքերթներուն մէջ[20]: Ալպիւմի «Wiggle» մեներգը, որու մէջ իր մասնակցութիւնը ունի նաեւ Սնուփ Տօկը, գրաւեց հինգերորդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթ եւ նոյնպէս դարձաւ հիթ[11]: Հիթ շքերթներուն մէջ նաեւ յաջողութիւն ունեցան ալպիւմի «The Other Side», «Marry Me» եւ «Trumpets» երգերը[11]: Ալպիւմը ծանուցելու նպատակով Տերուլօն Փետրուար 2014 -էն սկսաւ իր համերգային շրջագայութիւններու շարքը[21]: Նոյն տարուայ Ապրիլին «Tattoos» ալպիւմը վերահրապարակուեցաւ «Talk Dirty» անուամբ[22]:
Մայիս 29 2015 -ին վաճառքի դրուեցաւ Տերուլօ-ի «Everything Is 4» կոչուող չորրորդ արուեստային ալպիւմը[23]: Ալպիւմի «Want to Want Me» երգը Billboard Hot 100-ին մէջ գրաւեց հինգերորդ հորիզոնականը[11], սակայն գլխաւորեց Աւստրիոյ [24], Իսրայէլի[25], Մեծ Բրիտանիոյ[26] եւ քանի մը այլ երկիրներու հիթ շքերթներ: Յունիս 2015-ին սկսաւ ամերիկեան «պարէ, եթէ կրնաս» (անգլերէն՝ So You Think You Can Dance) նախագիծի 12-րդ եթերաշրջանը, ուր Տերուլօ ընդգրկուած էր ժիւրիի կազմին մէջ[27]:
Սկաւառակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արուեստային ալպիւմներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Jason Derulo» (2010)
- «Future History» (2011)
- «Tattoos» (2013)
- «Everything Is 4» (2015)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Allmusic — 1991.
- ↑ https://www.yahoo.com/tv/jason-derulo-channels-michael-jackson-in-musical-070831398.html
- ↑ Vena Jocelyn (Յունուար 21, 2010)։ «Jason Derulo Talks About His Uncle's Experience in Haiti»։ MTV։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-02-02-ին։ արտագրուած է՝ 2017-10-12
- ↑ Kondolojy Amanda (Մայիս 7, 2013)։ «E! Premieres The Untold Story: Jason Derulo Tuesday May 14 at 10 PM»։ TVbytheNumbers։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-01-23-ին։ արտագրուած է՝ 2017-10-12
- ↑ «Jason Derulo Biography»։ The Famous People։ արտագրուած է՝ Հոկտեմբեր 5, 2015
- ↑ «Heartbreak tale pays off for singer Jason Derulo»։ Reuters։ Հոկտեմբեր 5, 2009
- ↑ Jackson Eboyne։ «Grit and Sacrifice Pay Off for Jason Derulo»։ Amour Crole Magazine
- ↑ «Interview With JR Rotem»։ HitQuarters։ Ապրիլ 4, 2010
- 1 2 3 4 5 6 7 «Jason Derulo - Chart history»։ Billboard
- ↑ Vena Jocelyn (Հոկտեմբեր 20, 2009)։ «Exclusive: Jason DeRulo To Tour With Lady Gaga»։ MTV (Viacom)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-10-22-ին
- ↑ Praxis Media։ «Radio1 Rodos Greece ::: UK Forthcoming Albums ::: Charts, DJ Promos, Dance, Lyrics, Free Mp3 Samples Downloads»։ Radio1.gr։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին
- ↑ «Jason Derulo's first week sales are…»։ the305։ Մարտ 11, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-30-ին
- ↑ «Jason Derulo to Embark on Major U.S. Headlining Tour on September 27th, 2010»։ Warner Bros. Records։ Marketwired։ Օգոստոս 2, 2010
- ↑ «Future History: Jason Derulo»։ Amazon.de
- ↑ Langhorne Cyrus (Հոկտեմբեր 5, 2011)։ «J. Cole Sidelines The Competition, Phonte Starts Off Strong, 9th Wonder Floats To The Chart»։ Sohh.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-10-07-ին
- ↑ «Sarah Murdoch, Jason Derulo & Kelly Rowland Join "Everybody Dance Now"»։ Throng։ 2012-06-24։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-10-30-ին
- ↑ «Jason Derulo: 'Tattoos' - Album review»։ Digital Spy։ Սեպտեմբեր 20, 2013
- ↑ «Top 5 Songs for Week Ending April 19»։ Voice of America։ Ապրիլ 18, 2014
- ↑ «Jason kicks of the Tattoos World Tour!»։ Jasonderulo.com։ Փետրուար 24, 2014
- ↑ «Jason Derulo Announces New Album, 'Talk Dirty'»։ Billboard։ Մարտ 17, 2014
- ↑ «Everything is 4 by Jason Derulo»։ iTunes
- ↑ «Jason Derulo - Want To Want Me»։ Austriancharts.at[permanent dead link]
- ↑ «Weekly Charts»։ Mediaforest.biz։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին
- ↑ «Official Singles Chart Top 100»։ Official Charts Company
- ↑ «So You Think You Can Dance Replacing Mary Murphy with Paula Abdul, Jason Derulo»։ TV Guide։ Յունուար 22, 2015