Լէյտի Կակա

Jump to navigation Jump to search
Լէյտի Կակա
Gaga front profile cropped.jpg
Հիմնական տուեալներ
Աւազանի անուն անգլերէն՝ Lady Gaga
Ծննդեան անուն անգլերէն՝ Stefani Joanne Angelina Germanotta[1]
Նաեւ յայտնի է որպէս Lady Gaga
Ծնած է 28 Մարտ 1986(1986-03-28)[1][2][3][4][5][6] (34 տարեկան)
Նիւ Եորք Կաղապար:Country data United States
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ[7][8]
Ազգութիւն իտալական ծագումով ամերիկացի, ֆրանսիական ծագումով ամերիկացի եւ Ամերիկացիներ
Տեսակ/ներ էլեկտրոփոփ[9], դենս փոփ[10][11], սինթիփոփ, Քանթրի, EDM, արթ փոփ, Եվրո փոփ եւ փոփ երաժշտութիւն[12]
Մասնագիտութիւն Երգչուհի, երգահան, պարուհի, փրոտիւսեր, պարուհի, դերասանուհի
Երգչաձայն մեցցօ սոփրանօ[13]
Գործիքներ դաշնամուր եւ Վոքալ[12]
Պիտակ Ինտերսքոպ Ռեքորդս եւ Universal Music Group
Շրջանաւարտ Convent of the Sacred Heart
Collaborative Arts Project 21
Թիշչ արուեստի դպրոց
Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Պարգեւներ MTV Video Music Award for Best New Artist MTV Video Music Award for Best Art Direction MTV Video Music Award մրցանակ՝ լավագույն վիզուալ էֆեկտների համար Grammy Award for Best Female Pop Vocal Performance Գրեմմի լավագույն երաժշտական տեսահոլովակի համար MTV Video Music մրցանակ տարվա տեսահոլովակի համար Grammy Award for Best Traditional Pop Vocal Album ԼենոնՕնոյի՝ խաղաղության համար դրամաշնորհ «Ոսկե գլոբուս» կնոջ լավագույն դերակատարման համար - մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ Օսկար լավագույն երգի համար «Գրեմմի» մրցանակ լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմի համար «Գրեմմի» մրցանակ լավագույն պարային ձայնագրության համար Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար «Գրեմմի» մրցանակ լավագույն փոփ դուետի կամ խմբի կատարման համար Grammy Award for Best Song Written for Visual Media Grammy Award for Best Pop Solo Performance «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն երգի համար Ամերիկյան երաժշտական մրցանակ լավագույն փոփ/ռոք երգչուհու համար Ամերիկյան երաժշտական մրցանակ լավագույն փոփ/ռոք երգչուհու համար BET Award for Video of the Year BAFTA մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար MTV Video Music Award for Best Female Video MTV Video Music Award for Best Pop Video MTV Video Music Award for Best Dance Video MTV Video Music Award for Best Choreography MTV Video Music Award for Best Direction MTV Video Music Award լավագույն մոնտաժի համար MTV Video Music Award լավագույն համատեղ աշխատանքի համար MTV Video Music Award for Best Female Video MTV Video Music Award for Best Video with a Social Message MTV Video Music Awards/Artist of the Year
Ցանցային կայքէջ Lua error in Մոդուլ:Wikidata at line 874: attempt to call field 'formatUrlSingle' (a nil value).
Ստորագրութիւն
Ստորագրութիւն

Լէյտի Կակա, (անգլերէն՝ Lady GaGa) բուն անունով՝ Սթեֆանի Ճոան Անճելինա Ճերմանոթա[14], (անգլերէն՝ Stefani Joanne Angelina Germanotta) ամերիկացի երգչուհի, երգահան, արտադրող (producer), պարուհի, դերասանուհի, հանդերձային նախագծող, բարերար եւ առեւտրական։ Ծնած է 28 Մարտ 1986-ին, Նիւ Եորք, Միացեալ Նահանգներ[15]: Ազգութեամբ իտալացի է։ Ծնած եւ մեծցած է Նիւ Եորքի մէջ, ուր նաեւ ապրած է։ Ուսումը ստացած է «Սուրբ սրտի մենաստան» (Sacred Heart) կաթողիկէ դպրոցին մէջ, ապա որոշ ժամանակ մը ուսանած է Նիւ Եորքի համալսարանի (NYU) արուեստի դպրոցին մէջ, սակայն լքած է համալսարանը՝ կեդրոնանալու համար իր ասպարէզին վրայ, որպէս երգչուհի։

Ան շուտով սկսած է ելոյթ ունենալ Մանհաթընի երաժշտական բեմերուն վրայ։ 2007 թուականին արտադրող Վինսենթ Հերպերթը Կակային կ'արձանագրէ իր «Streamline Records» ընկերութեան մէջ։ Այնտեղ Կական որոշ ժամանակաշրջան մը կ'աշխատի որպէս երգերու հեղինակ, սակայն իր ձայնային տուեալները կը գրաւեն երգիչ Էյքընին, որ Կակային կ'արձանագրէ իր «Kon Live Distribution» ընկերութեան մէջ։

Կական հանրաճանաչ կը դառնայ 2008-ին իր առաջին՝ «The Fame» ալպոմի շնորհիւ, որ կ'ունենայ քննադատական մեծ յաջողութիւն։ Ալպոմը իր մէջ կը ներառէ «Just Dance» եւ «Poker Face» երգերը։ 2009 Նոյեմբերին ալպոմը կը վերահրատարակուի «The Fame Monster» անունով, որուն մէջ կան 8 յաւելեալ երգեր որոնք կ’ընդգրկեն «Bad Romance», «Alejandro» եւ «Telephone» երգերը։ Ալպոմին յաջորդող «The Monster Ball Tour» շրջագայութիւնը դարձաւ բոլոր ժամանակներու ամենաշահաբեր համերգային շրջագայութիւններէն մէկը։ Կակայի երրորդ՝ «Born This Way» ալպոմը թողարկուեցաւ 2011-ի Մայիսին եւ գլխաւորեց երաժշտական ամենամեծ կենդրոններու ցուցակները։ Անոր ամենայաջող երգերէն էին «Born This Way», «Judas» եւ «The Edge of Glory» երգերը։

Lady Gaga BTW Ball Antwerp 02.jpg

2013-ի Փետրուարին համերգային շրջագայութեան ժամանակ ստացած կոնքի վնասուածքի հետեւանքով, Կական վիրահատուեցաւ եւ որոշ ժամանակ անցաւ վերականգնողական բուժումներէ։ Ապա, ան Նոյեմբերին թողարկեց «ARTPOP » ալպոմը, որ կ'ընդգրկէր «Applause» եւ «Do What U Want» երգերը։

2014 Սեպտեմբերին, ան կը թողարկէ Ճազ ալպոմ մը աշխարհահռչակ Թոնի Պեննըթի հետ, ալպոմին անունն էր «Cheek To Cheek»:

Կական յայտնի է իր համարձակ եւ տարատեսակ ներդրումներով երաժշտական աշխարհին մէջ իր նորաձեւութեան, ելոյթներու եւ երաժշտական հոլովակներու միջոցով։

2013 նոյեմբերի տուեալներով Կական վաճառած է 24 միլիոնէ աւելի ալպոմներ եւ 125 միլիոնէ աւելի երգ։ Իր նուաճումները կը ներառէն 6 Կրեմմի եւ տասներեք MTV Video Music Awards մրցանակներ։ «Billboard» ամսագիրը մի քանի անգամ Կակային կոչած է «Տարուան Արուեստագէտը», VH1-ը զինք ներառած է «Երաժշտական աշխարհի 100 ամենաազդեցիկ կիներ» ցուցակին մէջ՝ 4-րդ դիրքի վրայ։ 2010-2013 թուականներուն «Forbes» ամսագիրը Կակային ներառած է աշխարհի 100 ամենաազդեցիկ կիներու ցուցակին մէջ։ «Times»-ը Կակային անուանած է «Փոփի Թագուհի»[16][17]:

Կեանք Եւ Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սթեֆանի Ճոան Անճըլինա Ճերմանոթան ծնած է Նիւ Եորք, Մարտ 28, 1986-ին, Ժոզէֆ Էնթընի Ճօ Ճերմանոթային եւ Սինթիա Բիսեթին ընտանիքին մէջ։ Կական ունի իտալական եւ հեռաւոր Ֆրանսական արմատներ։ Ունի փոքր քոյր մը՝ Նաթալին։ Իր ծնողները պզտիկ եկամուտ ունէին, եւ այդ պատճառով կ’աշխատէին «8-էն 8», երեխաներուն որակաւոր կրթութիւն ապահովելու համար։ Կական եւ իր ընտանիքը կաթողիկէ են։ 11 տարեկանէն Կական կը յաճախէ «Սուրբ Սրտի Մենաստան» աղջիկներու կաթողիկէ վարժարանը։ Ան կը նկարագրէ իր դպրոցական տարիները որպէս «նուիրուած, կարգապահ, ուսումնառատ, եւ քիչ մըն ալ խենթ շրջան մը»: Անոր դասընկերները կը կարծէին, որ ան չէր համապատասխաներ իր դպրոցին։ Կական սկսած է դաշնամուր նուագել 4 տարեկանին, գրած է իր առաջին կտորը 13 տարեկանին, եւ սկսած է ելոյթներ ունենալ մինչեւ 14 տարեկան դառնալը։ 18 դառնալէն ետք, կը տեղափոխուի Նիւ Եորքի կեդրոնը։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Lady GaGa cropped.jpg
Lady Gaga & Tony Bennett (16738308763).jpg

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 https://books.google.com/books?id=i_AIO-T8TY4C&printsec=frontcover&dq=isbn:1440801096&hl=en&sa=X&ved=0ahUKEwiHrO6olazTAhVDzIMKHZ_fBc0Q6AEIJTAA#v=onepage&q&f=false
  2. Encyclopædia Britannica
  3. FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  4. Discogs — 2000.
  5. Բրոքհաուզի հանրագիտարան
  6. Բրոքհաուզի հանրագիտարան
  7. http://www.nytimes.com/aponline/2015/02/22/us/ap-us-oscars-show-bits.html
  8. http://www.bbc.co.uk/go/rss/int/news/-/news/entertainment-arts-13451816
  9. https://web.archive.org/web/20170729003019/https://www.timeout.com/london/music/lady-gaga-joanne-album-review
  10. http://www.allmusic.com/album/the-fame-mw0001327294
  11. http://www.allmusic.com/album/born-this-way-mw0002132518
  12. 12,0 12,1 (unspecified title)
  13. https://vocalview.tumblr.com/post/147181834744/lady-gaga-voice-type
  14. գերմաներէն՝ {{{1}}} «Lady Gaga»։ marco-schueler.de։ արտագրուած է՝ դեկտեմբերի 3 2009 
  15. Lady GaGa - Biography(անգլերէն)
  16. Caulfield, Keith (2010-09-12)։ «Lady Gaga Is Billboard's 2010 Artist of the Year, Ke$ha Takes Top New Act»։ Billboard 
  17. «Lady Gaga Profile»։ Forbes։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-08-20-ին։ արտագրուած է՝ 2010-10-08