Ճեմմա Պելլինչոնի
Ճեմմա Պելլինչոնի |
---|
Ճեմմա Պելլինչոնի (18 Օգոստոս 1864[1][5][6][…], Մոնզա, Լոմբարդիա, Իտալիոյ Թագաւորութիւն[3][4] - 23 Ապրիլ 1950[1][2] կամ 24 Ապրիլ 1950[3][4], Նէափոլ, Իտալիա[1][3][4]), իտալացի օփերային երգչուհի, սոփրանօ, մանկավարժ եւ հասարակական գործիչ[7]։ Օփերային արուեստագէտ Չեզարէ Պելլինչոնիի եւ Ք. Սորոլտոնիի դուստրն է, թենոր Ռոպերտօ Ստանիոյի կինը։
Կենսագրութիւն եւ ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երգի դասեր ստացած է մօրմէն՝ Ք. Սորոլտոնիէն։ Առաջին անգամ բեմին վրայ հանդէս եկած է 1880-ին՝ երգելով Նիապոլի «Նուովը» թատրոնին մէջ։ Յետագային համերգներով հանդէս եկած է Հռոմի «Արճենտինա» թատրոնին մէջ, Միլանի «Լա Սքալայում» եւ «Լիրիքօ» թատրոններուն մէջ։ Հիւրախաղերով շրջածլ է ողջ Եւրոպան։ 1911-ին աւարտած է իր համերգային ասպարէզը եւ սկսած զբաղուիլ մանկավարժական գործունէութեամբ։ 1914-ին դասաւանդած է Պերլինի մէջ իր կողմէ ստեղծուած երգի դպրոցին մէջ, Հռոմի մէջ դասաւանդած է 1916-ին, իսկ Վիեննայի մէջ՝ 1930-ին։
Արուեստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1890-ին Պիետրօ Մասկանիի «Գեղջկական ասպետութիւն» օփերայի համաշխարհային ներկայացման կատարած է Սանտուցցիի մեներգը. ամուսինը նոյնպէս կ՛երգեր օփերային մէջ՝ կատարելով Տուրիտի մեներգը: Աշխարհին մէջ առաջինն կատարած է Ումպերտօ Ճորտանոյի «Ֆետորէ» օփերան՝ հանդէս գալով Էնրիկօ Քարուզոյի հետ: Ինչպէս նաեւ առաջինը կատարած է Ռիկարտ Շտրաուսի «Սալոմէ» օփերան (իտալական բեմին վրայ):
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #116114851 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://wfpp.columbia.edu/pioneer/gemma-bellincioni/ — 1993.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ SNAC — 2010.
- ↑ Музыкальная энциклопедия, 1973—1982. Беллинчон
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Warrack, John and West, Ewan (1992), The Oxford Dictionary of Opera, 782 pages, ISBN 0-19-869164-5
- Obituary article in il Mattino (Naples), April 24, 1950.
- Scott, Michael (1977), The Record of Singing, volume one, 243 pages, ISBN 0-7156-1030-9
|