Ղլարոնիսի
Արտաքին տեսք
Կղզի | |
---|---|
Ղլարոնիսի | |
Γλαρονήσι Κυκλάδων | |
Ղլարոնիսի նկարուած Անօ Քուֆոնիսիէն, խորին՝ Քերոս կղզին | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Փոքր Քիքլատես, |
Շրջան | Փոքր Քիքլատես |
Համայնք | Քուֆոնսիա |
Տարածութիւն | 0,260 քմ² |
Բնակչութիւն | 0 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ղլարոնիսի կամ Ղլարոս (յուն․՝Γλαρονήσι Κυκλάδων, Γλάρος)․ Քուֆոնիսիա կղզեխումբի կղզիակ, Փոքր Քիքլատես, Էգէական ծով, Յունաստան։
Կը գտնուի Անօ Քուֆոնիսիային հարաւը (0,6 ծովայի մղոն), Քաթօ Քուֆոնիսիայէն 500 մ․ դէպի արեւելք եւ Քերոսին հիւսիս-արեւմուտքը։
Կղզին անբնակ է եւ մաս կը կազմէ Քուֆոնիսիայի համայնքին, Նաքսոս եւ Փոքր Քիքլատես քաղաքապետութեան։
Տարածութիւնը 0,260 քլ² է։
Կղզիակը յայտարարուած է բնապահպանման վայր եւ արձանագրուած է ՆԱԹՈՒՐԱ 2000 ծրագրին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ [ http://www.koufonisia.gr/?page_id=2978 Զբօսապտոյտ, Քուֆոնիսիա (յունարէն)]
- ↑ փոքրիկ Քիքլատես, հեռու նորագոյն մշակոյթի աղմուկներէն(յունարէն)
- ↑ «2011-ի մարդահամար, էջ 10849 (pdf էջ 375) (յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2023-08-10