Հրաչ Երուանդ
Հրաչ Երուանդ | |
---|---|
Ծննդեան անուն | հայ.՝ Նշան Յաղուբյան |
Ծնած է | 21 Յուլիս 1885[1] |
Ծննդավայր | Մեզիրէ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 12 Սեպտեմբեր 1968[1] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մասնագիտութիւն | հասարակական գործիչ, հրապարակախօս |
Կուսակցութիւն | Ռամկավար ազատական կուսակցութիւն |
Հրաչ Երուանդ (բուն անունով՝ Նշան Եաղուպեան, 21 Յուլիս 1885[1], Մեզիրէ, Օսմանեան Կայսրութիւն - 12 Սեպտեմբեր 1968[1], Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ հասարակական գործիչ, հրապարակագիր։ Ռամկավար Կուսակցութեան ղեկավար գործիչ։
Կենսագրական գիծեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Խարբերդ։ Նախնական եւ երկրորդական ուսումը ստացած է ծննդավայրին մէջ, նախ՝ Թլկատինցիի Կեդրոնական վարժարանին, ապա՝ Եփրատ Գոլէճի: Անցնելով Միացեալ Նահանգներ, հետեւած է Պոսթընի համալսարանի իրաւաբանական ճիւղին։ Անդամակցած է Վերակազմեալ Հնչակեան, ապա՝ Ռամկավար Ազատական կուսակցութեան։
Խմբագրած է մէկէ աւելի թերթեր, որոնց էջերուն ստորագրած է բազմաթիւ յօդուածներ․ ինչպէս՝
- «Արագած» (Նիւ Եորք),
- «Պահակ» (Պոսթընի),
- «Արօր» (Ֆրեզնօ),
- «Ապագայ» (Փարիզ),
- «Ժողովուրդի ձայնը - Ժամանակ» (Կ. Պոլիս),
- «Պայքար» (Պոսթընի) պարբերականները։
Առանձին հատորով հրատարակած է քանի մը գիրքեր[2]։
1923 թուականէն շրջագայած է հայ գաղթավայրերը։ 1926-ին եւ 1934-ին այցելած է Խորհրդային Հայաստան եւ Փարիզ վերադարձած է 3 Յունուար 1935-ին։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4267
- ↑ «ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆԻՆ (1921-1934 ԹԹ.) Գ.»։ Pakine (en-US)։ 2021-09-20։ արտագրուած է՝ 2023-07-24