Jump to content

Հոլլոքու

Հոլլոքու
Hollókő
Զինանշան

Երկիր Հունգարիա
Csaba Szabó?[1][2][3][…]
Տարածութիւն 5,18 քմ² քմ²
Բնակչութիւն 308 մարդ (1 Յունուար 2025)[4]
Ժամային գօտի ԿԵԺ, UTC+1 և UTC+2
Հեռախօսային ցուցանիշ 32
Փոստային ցուցանիշ 3176
Պաշտօնական կայքէջ holloko.hu

Հոլլոքու (հունգարերէն՝ Hollókő), գիւղ հիւսիսային Հունգարիայի՝ Նոկրատի մէջ: Գիւղը յայտնի դարձեր է որպէս բաց երկնքի տակ գտնուող ազգագրական թանգարան։ Բնակչութիւնը 465 մարդ է: 1987 թուականին ներառուեր է ԵՈՒՆԵՍՔՕՀամաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ: Գիւղի անունը կը թարգմանուի որպէս «Ագռաւաքար»:

Հոլլոքուն կը գտնուի Պուտափեշտէն 90 քմ հիւսիս եւ Էկեր-էն (հունգ.՝ Eger, գերմ.՝ Erlau), 80 քմ հիւսիս-արեւմուտք: Գիւղը ինկած է Չերհեթ (Cherhat) ոչ բարձր լեռներու հովիտի կեդրոնին մէջ։ Ողջ Հոլլոքուն իրմով կը ներկայացնէ ազգագրական թանգարան, սակայն ի տարբերութիւն նմանատիպ այլ թանգարաններու՝ Հոլլոքունի մէջ չի դադրիր սովորական կեանքը։ Գիւղի բնակիչները խնամքով կը պահպանեն կենսակերպն ու անցեալ դարերու ժողովրդական աւանդոյթները: Գիւղի շէնքերու մեծ մասը կաւաշէն տուներ են՝ փայտեայ ծածկապատշգամներով։ Գիւղին մէջ կը պահպանուին ժողովրդական արհեստները՝ աւանդական ասեղնագործութիւնը, խեցեգործութիւնը եւ փայտի փորագրութիւնը:

Տեսարժանութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Փայտէ եկեղեցի՝ կառուցուեր է 16-րդ դարուն, վերակառուցուեր է 1989 թուականին։
  • Գիւղի թանգարան՝ ազգագրական թանգարան։ Նուիիրուած է 18-19-րդ դարերու տեղի բնակիչների կենսակերպին։
  • Փոստային թանգարան
  • Տիկնիկներու թանգարան
  • Սարհետ ամրոց՝ կը գտնուի գիւղի ետեւի բլուրի վրայ։
Տարի Բնակչութիւն
2013 329 մարդ [5]
2014 333 մարդ [6]
Տարի Բնակչութիւն
2015 329 մարդ [7]
2021 347 մարդ [8]
Տարի Բնակչութիւն
2022 304 մարդ [9]
2023 311 մարդ [10]
Տարի Բնակչութիւն
2024 294 մարդ [11]
2025 308 մարդ [4]


Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Polgármester választás eredménye
  2. Polgármester választás eredménye
  3. Polgármester választás eredménye
  4. 4,0 4,1 Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of HungaryKSH, 2025.
  5. Magyarország közigazgatási helynévkönyve, 2013. január 1., Gazetteer of Hungary, 1st January 2013KSH, 2013.
  6. Magyarország közigazgatási helynévkönyve, 2014. január 1., Gazetteer of Hungary, 1st January 2014KSH, 2014.
  7. Magyarország közigazgatási helynévkönyve, 2015. január 1., Gazetteer of Hungary, 1st January 2015KSH, 2015.
  8. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of HungaryKSH.
  9. A népesség adatai településenként, Population data by settlementKSH, 2023.
  10. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of HungaryKSH, 2023.
  11. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of HungaryKSH, 2024.

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]