Հմայեակ Մանուկեան
Արտաքին տեսք
Հմայեակ Մանուկեան | |
Մասնագիտութիւն՝ | լրագրող, գրագէտ, քաղաքական գործիչ, պետական գործիչ |
---|---|
Ծննդեան օր | 1895 |
Ծննդավայր | Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն |
մահուան օր | 1970 |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Հմայեակ Մանուկեան (1895, Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն - 1970), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայ քաղաքական-պետական գործիչ, գրող:
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վան: 1915-ի Վանի ինքնապաշտպանութեան կռիւներուն Մանուկեան կը նշանակուի Զինուորական մարմինի օժանդակ տեղեկատու դիւանի անդամ:
Ան եղած է խմբագիրը «Աշխատանք» թերթին[1]:
1919-ին ընտրուած է նորանկախ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի անդամ, երեսփոխանի իր պաշտօնը վարած է` 4 Յունիս 1919-էն մինչեւ 2 Դեկտեմբեր 1920:
Փարիզի «Վէմ» ամսագրին մէջ հրապարակած է իր յուշերը` «Դէպքեր Վասպուրականում»[2], 1937-էն սկսեալ:
Մանուկեան մահացած է 1970-ին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութիւն. 100-ամեակ. Հայոց Լեզուի Վերականգնումի Աշխատանքներ, Ռուսացումի Քաղաքականութեան Ցարական Տիրապետութենէն Ետք - Դ.»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-02-18։ արտագրուած է՝ 2020-11-13
- ↑ LLC VIP Studio։ «Պէյրութ. «Արամ Մանուկեան Նամականի» գիրքի շնորհահանդէս»։ arevelk.am (Արեւմտահայերէն)։ արտագրուած է՝ 2020-11-13