Հարոլտ Փինթըր
| Հարոլտ Փինթըր անգլերէն՝ Harold Pinter | |
|---|---|
|
| |
| Նաեւ յայտնի է իբրեւ | David Baron[1] |
| Ծնած է | 10 Հոկտեմբեր 1930[2][3][4][…] |
| Ծննդավայր | Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն[5] |
| Մահացած է | 24 Դեկտեմբեր 2008[6][2][3][…] (78 տարեկանին) |
| Մահուան վայր | Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն[5][7] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Աթէիզմ |
| Ուսումնավայր | Խօսքի եւ Թատերախաղի կեդրոնական դպրոց[8] և Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա?[9] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Սենյակը?, The Birthday Party?, The Dumb Waiter? և Խնամողը? |
| Մասնագիտութիւն | թատերագիր, դերասան, ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, գրագէտ, թատերական ռեժիսոր, բանաստեղծ, վիպասան և բեմադրիչ |
| Անդամութիւն | Սերպեան գիտութիւններու եւ արուեստներու կաճառ, Պերլինի Գեղարուեստական Ակադեմիա, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ, Արուեստի եւ գրականութեան ամերիկեան ակադեմիա և Թագաւորական գրական ընկերութիւն |
| Ամուսին | Vivien Merchant?[10] և Antonia Fraser?[10] |
| Ծնողներ | հայր՝ Jack Haim Pinter?[10], մայր՝ Frances Moskowitz?[10] |
| Երեխաներ | Daniel Brand?[10] |
| Կայքէջ | haroldpinter.org(անգլերէն) |
Հարոլտ Փինթըր (անգլերէն՝ Harold Pinter, 10 Հոկտեմբեր 1930[2][3][4][…], Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն[5] - 24 Դեկտեմբեր 2008[6][2][3][…], Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն[5][7]), բրիտանացի թատերագիր, բանաստեղծ, դերասան, հասարակական գործիչ։ Նոպէլեան մրցանակակիր, 2005 [11]։
| Ամէնէն քաջարի եւ անխնայ գրագէտ։ - Սամուէլ Պէքէթ[12] |
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սկսած իր առաջին՝ «Սենեակը» (1957) թատրերգութենէն Փինթըրի գրական գործունէութիւնը տեւած է աւելի քան 50 տարի, որ իր մէջ ամփոփած է 29 թատրերգութիւններ, 27 բեմագրութիւններ, կատակերգութիւններ, ռատիոյի եւ հեռուստացոյցի համար ներկայացումներ, բանաստեղծութիւններ, վէպ մը, պատմուածքներ, էսսէներ, նամակներ։
Թատերական Վաղ Պատրաստութիւն Եւ Բեմական Փորձառութիւն[13]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1948 թուականի վերջերուն, Փինթըրը երկու կէս-տարի (սեզոն) յաճախեց տրամաթիքական Արուեստի Թագաւորական Ակադեմիա (Royal Academy of Dramatic Art), սակայն ատելով դպրոցը, բաց թողուց իր դասերուն մեծ մասը, նմանակեց նիւրային խանգարում մը (nervous breakdown) եւ լքեց ուսումը 1949 թ.։ 1951 թ. Յունուարէն մինչեւ Յուլիս ան յաճախեց Խօսքի Եւ Դրամայի Կեդրոնական Դպրոց (Central School of Speech and Drama)։
1948 թ. զինուորական ծառայութեան կոչուեցաւ։ Սկզբնապէս մերժուեցաւ անոր՝ որպէս խղճի դրդապատճառներով զինծառայութիւնէն հրաժարուողի (conscientious objector) գրանցումը, ինչ որ յանգեցուց անոր դէմ երկու քրէական հետապնդումի եւ տուգանքի՝ բժշկական քննութիւն չընդունելու համար, մինչեւ որ վերջնականապէս համաձայնեցաւ գրանցուիլ։
1949-1950 թթ. Սուրբ Ծննդեան համապատկերային ներկայացման (pantomime) մէջ՝ «Տիք Ուիթինգթընը Եւ Իր Կատուն» (Dick Whittington and His Cat), Չեսթերֆիլդի Հիփոդրոմին մէջ, ան փոքր դեր մը ունեցաւ։
1951-1952 թթ. ան Իռլանտան շրջագայեցաւ Անիւ ՄաքՄասթըրի խաղացանկային ընկերութեան (repertory company) հետ՝ խաղալով մաւելի քան մէկ տասնեակ դերեր։
1952 թ. սկսաւ դերասանութիւն ընել Անգլիոյ մարզային խաղացանկային բեմադրութիւններու մէջ։
1953-1954 թթ. աշխատեց Տոնալտ Ուոլֆիթի ընկերութեան (Donald Wolfit Company) համար՝ Համըրսմիթի Քինգս Թատրոնին մէջ, կատարելով ութ դեր։
1954 թուականէն մինչեւ 1959 թուականը Փինթըրը դերասանութիւն ըրաւ Տաւիթ Պարոն (David Baron) բեմական անունով։ Ընդհանուր առմամբ, Փինթըրը այդ անունով խաղացաւ աւելի քան 20 դեր։
1989 թուականի Հոկտեմբերին Փինթըրը յիշեց. «Ես մօտ 12 տարի անգլիական խաղացանկային թատրոնի դերասան էի։ Իմ ամենասիրելի դերերն անկասկած չարագործ դերերն էին։ Անոնք մէկ բան են, որով կրնաս քո ատամները խրել»։
Դերասանութենէն ստացած եկամուտը լրացնելու համար, Փինթըրը աշխատեցաւ որպէս մատռաս, փոստատար, թիկնապահ եւ ձիւն մաքրող, մինչդեռ, ըստ Մարք Պաթիի, «իր մէջ կը փայփայէր բանաստեղծի ու գրողի նկրտումներ»։
Այդ շրջանին, ան նաեւ պարբերաբար դերեր կը կատարէր իր եւ ուրիշներու գործերուն մէջ՝ ռատիոյի, հեռատեսիլի եւ կինոյի համար, ինչպէս որ շարունակեց ընել իր ասպարէզի ընթացքին։
Մրցանակներ եւ կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ունի Բրիտանական կայսրութեան ասպետի կոչում, ստացած է բազմաթիւ գրական մրցանականեր, ինչպէս՝ Քաֆքայի, Փիրանտէլոյի, Շէյքսփիրի պարգեւներ, Լոուրենս Օլիվիէի անուան թատերական մրցանակ, «Մոլիեր» ֆրանսիական մրցանակ, եղած է բազմաթիւ եւրոպական համալսարաններու պատուաւոր դոկտոր։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.webcitation.org/5zu83jkqV?url=http://www.haroldpinter.org/acting/index.shtml
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118594494 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 http://www.nytimes.com/2008/12/26/theater/26pinter.html
- 1 2 Find A Grave — 1996.
- ↑ http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
- ↑ https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=1949&fn=harold&sn=pinter
- 1 2 3 4 5 Kindred Britain
- ↑ «Խմբագրական «Հայրենիք»- ի . Յապաղած Հրաժարականի Մը Առեղծուածը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-03-16
- ↑ Արուեստի Աշխարհէն. Ինչո՞ւ Տակաւին Կը Սպասենք Կոտոյին
- ↑ (անգլերեն) Harold Pinter, 2025-11-19, https://en.wikipedia.org/w/index.php?title=Harold_Pinter&oldid=1323010274, վերցված է 2025-11-22