Հայաստանի Պարի Պետական Համոյթը
Հայաստանի պարի պետական համոյթը կազմուած է 1958 թուականին, Գէորգ Ասատրեանի, Էդուարդ Մանուկեանի եւ ղեկավար Խաչատուր Աւետիսեանի կողմէ, նպատակ ունենալով պահել ժողովրդական ժառանգութիւնն ու աւանդութիւնները եւ զանոնք փոխանցել յաջորդ սերունդներուն։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարախումբին առաջին համերգի կազմակերպման գործին մէջ մեծ դեր ունեցած է Իյլա Արբատովի: 1959 թուականին պարախումբը սկսած է համերգներ կազմակերպել խորհրդային երկիրներու մէջ, ինչպէս նաեւ՝ Լիբանան, Սուրիա, Եգիպտոս, Իրաք, Իսրայէլ, Իրան, Չեխոսլովաքիա, Ֆինլանտա, Հունգարիա, Թունուզ, Մարաքէշ, Կիպրոս։
1966-1968 թուականներուն խումբը ղեկավարած է վաստակաւոր արթիսթ Ազատ Ղարիբեան։
1968 թուականին խումբը ղեկավարած է ժողուրդական արթիսթ Վանուշ Խանամիրեան։
1971 թուականին խումբը հիւրախաղերով մեկնած է Լատին Ամերիկա ու շուրջ երեքուկէս ամիս փայլուն ելոյթներ ունեցած է Արժանթինի, Ուրուկուէյի, Չիլիի, Բերույի, Էքուտորի, Պոլիկիայի, Գոլոմպիոյ,Վենեզուելլայի մէջ։
1974 թուականին խումբը հիւրախաղելով հանդէս եկաւ տասնմէկ նահանգներու քաղաքներու մէջ։
1992-1993 թուականներուն խումբը ղեկավարած է վաստակաւոր արթիսթ Ալփերթ Քիզիրեան։
1993-2005 թուականներուն խումբը ղեկավարած է վաստակաւոր արթիսթ Սուրեն Չանչուրեան։
1995-1998 թուականներուն ballet master-ը եղած է Գագիկ Կարապետեան։
2005-2007 տարիներուն գեղարուեստական ղեկավարը եղած է Գագիկ Կարապետեան։
2007-2023 տարիներուն գլխաւոր ballet master-ը եղած է Ասատուր Կարապետեան։
2022 թուականին խումբը ներառված է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։
2023-2024 տարիներուն գլխաւոր ballet master-ը եղած է Ասատուր Քալաշեան։
2024 թուականից գլխաւոր ballet master-ը Գագիկ Կարապետեանն է[1]։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կամո Մկրտչյան, Օ. Մարկոսյան, Ա. Առաքելյան, Ա. Հովսեփյան, «Պարարվեստ. Հայաստանի պարի պետական անսամբլ», Երեւան։ Սովետական գրող, 1981
- ↑ «Zarkfoundation - Հայաստանի պարի պետական անսամբլ»։ zarkfoundation.com