Jump to content

Խաչատուր Աւետիսեան

Խաչատուր Աւետիսեան
Ծնած է 18 Ապրիլ 1926(1926-04-18)[1] կամ 14 Ապրիլ 1926(1926-04-14)[2]
Ծննդավայր Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1]
Մահացած է 27 Յունիս 1996(1996-06-27) (70 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Հայաստան և  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1]
Մասնագիտութիւն քանոնահար, երգահան և երաժշտութեան ուսուցիչ
Աշխատավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց և Հայաստանի Պարի Պետական Համոյթը[1]
Երեխաներ Միքայէլ Աւետիսեան

Խաչատուր Մեխակ Աւետիսեան (18 Ապրիլ 1926(1926-04-18)[1] կամ 14 Ապրիլ 1926(1926-04-14)[2], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] - 27 Յունիս 1996(1996-06-27), Երեւան, Հայաստան), հայ երգահան, քանոնահար, ՀՀ ժողովրդական արուեստագէտ (1984) եւ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր (1985)[3]:

Խաչատուր Աւետիսեան ծնած է Լենինականի մէջ (ներկայիս՝ Կիւմրի)։ 1949 թուականին կը հաստատուի Երեւանի մէջ աւելի լաւ կրթութիւն ստանալու համար։ Մասնագիտութիւնն ու կրթութիւնը ստացած է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանը, եւ սորված է Գրիգոր Եղիազարեանի ղեկավարած դասարանին մէջ։ 1960 թուականին աւարտած է Կոմիտասի անուան երաժշտանոցը: Այդտեղ ան եղած է Էդուարդ Միրզոյեանի ղեկավարութեան տակ։ 1950 թուականէն սկսեալ սկսած է աշխատիլ Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանին մէջ որպէս քանոնի դասարանի ղեկավար եւ այսպիսով տարիներուն ընթացքին ստեղծած է իր հանրայայտ քանոնի ստեղծագործութիւնները։

1951 թուականին, Խաչատուր Աւետիսեան, մասնակցած է Պերլինի մէջ տեղի ունեցած համաշխարհային 3-րդ փառատօնին, որտեղ անհատ կատարողներու միջազգային մրցանակաբաշխութեան շահած է առաջին մրցանակը եւ ոսկէ մետալ մը։ Աւետիսեանի ղեկավարած քանոնահարներու խումբը 1957 թուականին Մոսկուայի համաշխարհային փառատօնին շահած է 3-րդ մրցանակը։ 1958 թուականէն սկսեալ աշխատած է Հայաստանի Պարի խումբին հետ որպէս երաժշտական ղեկավար[4]։

Ստեղծագործութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խաչատուր Աւետիսեանի յայտնի եւ ծանօթ ստեղծագործութիւններն են՝

  • «Իմ անուշ տաւիղ»
  • «Մախմուր աղջիկ»
  • «Ասում են թէ»
  • «Անահիտ»
  • «Կախարդուած ծաղիկներ»
  • «Անուրջներ»
  • «Ծաղկեփունջ»
  • «Եղեգ»
  • «Շիրակի»
  • «Հայոց հովիկ»
  • «Պարմանի»
  • «Կարապներու պար»
  • «Հանինայ»
  • «Տօնական Հայաստան»
  • «Իրիկնային»
  • «Ճերմակ աղաւնիւ»
  • «Տաւիղ»
  • «Յուշեր»

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1297967011 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. ↑ «Խաչատուր Ավետիսյանի կենսագրությունը AV Production»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-23-ին։ արտագրուած է՝ 2016-11-06
  4. ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ էջ 131