Հայաստանի Կոչնակ (թերթ)
Արտաքին տեսք
Հայաստանի Կոչնակ | |
---|---|
Տեսակ | թերթ |
«Հայաստանի կոչնակ», քաղաքական, տնտեսական, գրական-գեղարուեստական եւ կրօնաբարոյական շաբաթաթերթ (1960-էն՝ ամսաթերթ)։
Պատմություն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս տեսած է 1900-1968-ին, Պոսթըն, Նիւ Եորք (ԱՄՆ, 1900-1919-ին՝ «Կոչնակ», 1919-1920-ին՝ «Կոչնակ Հայաստանի» անուանումներով)։
Խմբագիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վարանդ Քիւրքչեան
- Յովհաննէս Սանդիկեան
- Խ․ Պեննեեան
- Յովհաննէս Աւագեան
- Հմայեակ Խազոյեան
- Վահէ Հայկ
- Անդրանիկ Պետիկեան
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աջակցած է հայապահպանման ջանքերույն, նպաստած է սփիւռքահայութեան կապերու ամրապնդման՝ հայրենիքի հետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն հանդէս եկած է հակաֆաշիստական դիրքերէն, լուսաբանած՝ միաւորուած ազգերու պայքարը ընդդէմ հիթլերեան Գերմանիոյ։
Ունեցած է իրաւաբանական-օրէնսդրական ծանօթութիւններու եւ խորհրդատուութիւններու բաժին։
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |