Համպուրկի Արուեստի եւ Տիզայնի Թանգարան
Համպուրկի Արուեստի եւ Տիզայնի Թանգարան | |
---|---|
| |
Տեսակ | Պատկերասրահ եւ թանգարանի շենք?[1] |
Երկիր | Գերմանիա[2] |
Տեղագրութիւն | Համբուրգ Միտտե?[3] |
Վայր | Սուրբ Գևորգ?[3] եւ Սթայնթոր? |
Կազմուած է | Համբուրգի արվեստի և արհեստների թանգարանի գրադարան? եւ Easter carpet? |
Հասցէ | Steintorplatz |
Հիմնադրուած է | 1868 |
Այցելուներ | 241 000 |
Տնօրէն | Տուլգա Բեյերլե?[4] |
53°33′04″N 10°00′34″E / 53.551111°N 10.009444°E | |
Կայքէջ | mkg-hamburg.de |
Համպուրկի Արուեստի եւ Տիզայնի Թանգարան (գերմաներէն՝ Museum für Kunst und Gewerbe Hamburg), գեղարուեստի, կիրառական եւ զարդական արուեստի թանգարան Գերմանիոյ Համպուրկ քաղաքին մէջ։ Այն կը գտնուի քաղաքին կեդրոնը՝ Hauptbahnhof-ի (գլխաւոր կայարանի) մօտակայքը:
Պատմություն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը հիմնադրուած է 1874-ին, Լոնտոնի Վիքթորիայ եւ Ալպերթ թանգարանին, Վիեննայի Կիրառական Արուեստի Թանգարանին եւ Պերլինի Զարդարուեստի Թանգարանի օրինակով: 1877-ին, թանգարանը տեղափոխուած է իր ներկայի վայրը՝ 1873-1975-ականներուն կառուցուած Շտայնտորպլացի մէջ գտնուող շէնքը[5]:
-
1877-1908
-
1877-1908
-
1908-1952
1919-1933-ականներուն տնօրէն Մաքս Սաուերլանտթի ղեկավարութեամբ թանգարանը ձեռք բերած է Էքսպրեսիոնիստական ստեղծագործութիւններու մեծ հաւաքածոյ[6]: 1933-էն ետք, «այլասերած արուեստի» դէմ նացիական արշաւը հանգեցուց բազմաթիւ ժամանակակից ստեղծագործութիւններու կորուստին, ինչպէս նաեւ Սաուերլանտթի բռնի հեռացման: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին՝ 1943-ին, շէնքը մասամբ աւերուեցաւ, իսկ վերակառուցումը աւարտեցաւ 1959-ին[5]: Շէնքն կեդրոնական առանցքը նախագծած է Հարոլտ Հարտոկ։
Հաւաքածոներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանին հաւաքածոները[7][8]՝
- Պատմական ստեղնաշարային գործիքներ՝ կլավեսիններ, սպինետներ, վերջինելներ, քլավիկորտներ, մուրճիկներով դաշնամուրներ եւ քառակուսի դաշնամուրներ:
- Հախճապակի եւ ճենապակի՝ ներկայացուած են 17-րդ եւ 18-րդ դարերու ճենապակու հիմնական արտադրողներու մեծ մասը:
- Իսլամ` հավաքածոյին առանցքը կը կազմէ Ուզպեքիստանի Պուխարա քաղաքին մէջ գտնուող Պուեան Քուլի Չանի (1348-1368) դամբարաններու 71 կղմինտրային բեկորներու հաւաքածոն: Իսլամական բաժինը կը ներառ է նաեւ խեցեղէն, գորգեր եւ գիրքեր:
- 16-րդ դարու գորգ Լիւն աբբայութեան կողմէ։ Կը ցուցադրուի տարին միայն մէկ անգամ, քանի մը օր՝ Զատիկի եւ Պենտեկոսի միջեւ ինկած ժամանակահատուածի ընթացքին[9]:
- Կահոյք` Անրի Վան տէ Վելտէի եւ Փոլ Կոկէնի կողմէ:
- Ճափոնական թէյի տունը եւ ուղեկցող արարողութիւն:
- Արթ նուվօ՝ նորաձեւ կահոյքի եւ ցուցանմուշներու ամբողջութիւն, «Փարիզեան սենեակ», որուն մեծ մասը գնուած է 1900-ին Փարիզի մէջ կայացած համաշխարհային տօնավաճառէն[10], օրինակ՝ 1907-ի երկու մեծ սպիտակ քանդակները, աղջիկներու հախճապակեայ քանդակներ եւ Օտտօ Էքմանի «Կարապի գորգը» (1897):
- Ժամանակակից, 1914-1945 թթ.՝ էքսպրեսիոնիստական աշխատանքներ, օրինակ՝ Ռիչարտ Հայցմանի կերտած կենդանիներու քանդակները, Էրնստ Հեքելի թխկենէ պատրաստուած կնոջ քանդակը, Քարլ Շմիդտ-Ռոտլուֆի եւ Էվալդ Մատարէի աշխատանքներէն օրինակներ, ինչպես նաեւ Bauhaus ոճով առօրեայ առարկաներ:
- Այլ հաւաքածոներու մէջ ընդգրկուած են barocco պատկերներ, առարկաներ՝ բերուած Հեռաւոր Արեւելքէն, զարդական գործեր[11], գիրքերու պատկերազարդումներ, կրաֆիքական արուեստ, լուսանկարներ, հնարժէք իրեր, խեցեղէն, զէնքեր եւ արձաններ:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Prestel-Museumsführer Museum für Kunst und Gewerbe Hamburg. Prestel, Munich, 2000. ISBN 3-7913-2206-0. (գերմաներէն)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://hedendaagsesieraden.nl/2017/12/26/museum-fur-kunst-und-gewerbe-hamburg/
- ↑ archINFORM — 1994.
- ↑ 3,0 3,1 Համբուրգի հուշարձանների ցանկ / խմբ. DSH Agency
- ↑ https://web.archive.org/web/20111229192612/http://www.art-magazin.de/szene/2853/hamburger_museum_fuer_kunst_und_gewerbe_sabine_schulze
- ↑ 5,0 5,1 «The History of the Museum»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-10-23-ին։ արտագրուած է՝ 2019-01-30
- ↑ «Art Nouveau and Modernism»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-10-09-ին։ արտագրուած է՝ 2019-01-30
- ↑ «Collections»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-10-21-ին։ արտագրուած է՝ 2019-01-30
- ↑ The Museum für Kunst und Gewerbe Archived 2012-03-22 at the Wayback Machine. Rough Guides.
- ↑ Kostbare Textilien erhalten Anne Bahrs, Preußische Allgemeine Zeitung, 15 May 2010.
- ↑ Als der Senat noch shoppen ging Matthias Gretzschel, Hamburger Abendblatt, 31 October 2009.
- ↑ Museum für Kunst und Gewerbe: Ideen sitzen. 50 Jahre Stuhldesign Archived 2010-10-02 at the Wayback Machine. Hamburg-Magazin, 29 September 2010.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|