Հազարի
Հազարի, հայաբնակ գիւղ էր, Արեւմտեան Հայաստանի մէջ։ Մաս կը կազմէր պատմական Ծոփաց Աշխարհին, Չմշկածագ քաղաքի մօտ։
Հազարին Չմշկածագի հայաբնակ գիւղերէն ամէնէն բազմամարդն էր։ 1915 թուականին, ունէր 80 տուն հայ բնակիչ, 340 շունչով, եւ մէկ տուն քիւրտ (հովիւ Մախսոն) 6 շունչով։
Գիւղի պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եկեղեցին. Ս. Երրորդութիւն
Շրջակայքի գիւղերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հազարիի դրացի գիւղերու ցանկին համար, տե՛ս Չմշկածագի գիւղերը։
Գիւղի տեղահանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1915-ի Յունիս 13-ին, թուրք ժանտարմները Հազարիի բնակչութեան մէկ մասը կը տեղահանեն, որմէ յետոյ քիւրտերը գիւղը կը թալանեն։ Տեղահանութենէն զերծ մնացած գիւղացիները կ'ապաստանին Տէրսիմի քիւրտերուն քով։
Հազարցի գերդաստանները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղի գլխաւոր գերդաստաններն էին.
- Անդրէասեան
- Եարըմեան
- Կոստանեան
- Վերտանեան
- Չնկռեան
- Ներսէսեան
- Ամիրխանեան
- Ադամեան
- Քլշեան
- Գալուստեան
- Փափազեան
- Խանպէկեան
- Մարտիրոսեան
- Բարնակեան
- Պէքէրեան
- Սողիկեան
- Թադեան
- Յովնանեան
- Միհրանեան
- Թաշճեան
Հազարիի ներկայ վիճակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղը այսօր բնակեցուած է ալեւի քիւրտերով։ Քիւրտերը տակաւին Հազարի անունը կ'օգտագործեն, իսկ թուրքերէն պաշտօնական անունն է՝ Անըլ (Anıl)։
Հազարցի անուանի անձեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վազգէն Անդրէասեան (Vazken Andréassian) ( 1903, Հազարի – 1995, Ֆրանսա), ճարտարագէտ, սկաուտական շարժման մասնակից։
- Անդրանիկ Անդրէասեան (Antranig Antreassian) (1910, Հազարի – 1996, Ամերիկա), գրող։
Ծագումով Հազարցիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բիւրակն Անդրէասեան-Չերազ, Երեւան
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Ա.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1985, 316 էջ։
- Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Բ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1984, 299 էջ։
- Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Գ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1994, 650 էջ։
- Համբարձում Գասպարեան, Չմշկածագ եւ իր գիւղերը։ Պայքար տպարան, Պոսթըն, 1969, 810 էջ։
- Հայկազ Ղազարեան, Պատմագիրք Չմշկածագի։ Համազգային տպարան, Պէյրութ, 1971, 590 էջ։
- Յ. Աճէմեան, Հազարի գիւղի հանրագիտակ քարտէս, Syracuse, NY, 1934։
- Hazari ։ vie et survie d'un village arménien après juin 1915, 1995. էլեկտրոնային տարբերակ հոս