Անդրանիկ Անդրէասեան

Անդրանիկ Անդրէասեան
Ծնած է 4 Հոկտեմբեր 1909(1909-10-04)[1]
Ծննդավայր Հազարի, Չմշկածագ, Թունջելիի մարզ, Թուրքիա[1]
Մահացած է 4 Յուլիս 1996(1996-07-04)[2] (86 տարեկանին)
Մահուան վայր Լաս Վեգաս, Նևադա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն
 Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Հայ[1]
Մասնագիտութիւն գրագէտ, Խմբագիր, մշակութային գործիչ, քաղաքական գործիչ
Աշխատավայր «Նոր Օր»[1]
Պայքար?

Անդրանիկ Անդրէասեան (4 Հոկտեմբեր 1909(1909-10-04)[1], Հազարի, Չմշկածագ, Թունջելիի մարզ, Թուրքիա[1] - 4 Յուլիս 1996(1996-07-04)[2], Լաս Վեգաս, Նևադա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), սփիւռքահայ արձակագիր եւ խմբագիր։

Ծնած է Չմշկածագի Հազարի գիւղին մէջ։ Մեծ Եղեռնի օրերուն կ'ապաստանի լեռները, ապա Կիւմրի, ուր որբանոց կը մտնէ։ Վեց տարի կ'ապրի որբանոցներու մէջ՝ Պոլիս եւ Յունաստան։ Տասնվեց տարեկանին կը մեկնի Ֆրանսա, ուր կ'աշխատի որպէս բանուոր։ 1928-ին վերջնականապէս կը հաստատուի Ամերիկայի Միացեալ Նահանգներ։

Վարած է ԱՄՆ-ի «Նոր Օր» եւ «Պայքար» թերթերու խմբագրութիւնը։

Գլխաւոր գործերեն են՝ «Սպիտակ Արդարութիւն», «Կարմիր Ասպատակի Օրագիրքէն», «Վերջին Կայան», «Անմարին Սէրը», եւ այլն։

Անդրանիկ Անդրէասեան, «Գերեզման եւ Յարութիւն» վէպին համար, 1987–ին արժանացած է Թէքէեան Մշակութային Միութեան «Հայկաշէն Ուզունեան» գրական մրցանակին։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Սփիւռքահայ Արդի Գրագանութիւն, էջ 698:
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=12306