Վազգէն Անդրէասեան
Վազգէն Անդրէասեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Վազգէն Անդրէասեան |
Ծնած է | 10 Ապրիլ 1903 |
Ծննդավայր | Հազարի, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 30 Նոյեմբեր 1995[1] (92 տարեկանին) |
Մահուան վայր | Croissy-sur-Seine[1] |
Քաղաքացիութիւն |
Ֆրանսա Օսմանեան Կայսրութիւն |
Ուսումնավայր |
Ազգային Կեդրոնական Վարժարան Արվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութիւն | ճարտարագէտ, flight engineer, գրագէտ |
Աշխատավայր | Arsenal de l'Aéronautique? |
Անդամութիւն | Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն |
Վազգէն Անդրէասեան (10 Ապրիլ 1903, Հազարի, Օսմանեան Կայսրութիւն - 30 Նոյեմբեր 1995[1], Croissy-sur-Seine[1]), ֆրանսահայ ճարտարագէտ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վազգէն Անդրէասեան ծնած է Օսմանեան կայսրութեան մէջ, Չմշկածագ քաղաքի մօտիկ Հազարի գիւղը, ուր ապրած է մինչեւ 1915։ Իր մանկութիւնը պատմած է եռահատոր Հազարիապատում գիրքին մէջ։ 1915-ին, Վազգէնը աշակերտ է Չմշկածագի Բարձրագոյն Նախակրթարանին մէջ (տնօրէն. Պօղոս Զէննէյեան)։
Տեղահանութիւն եւ գաղթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1915-ի Յունիս 13-ին, թուրք ժանտարմները Հազարիի բնակչութեան մէկ մասը կը տեղահանեն, որմէ յետոյ քիւրտերը գիւղը կը թալանեն։ Տեղահանութենէն զերծ մնացած գիւղացիները կ'ապաստանին Տէրսիմի քիւրտերուն քով։ Ձմեռը Ագրակ գիւղին մէջ անցնելէն յետոյ, Վազգէն Անդրէասեանը կ'անցնի Երզնկայ, ուր Վահան Թոթովենցի աշակերտը կ'ըլլայ։ Յետոյ Թիֆլիս կը հասնի, ուր Վահան Թոթովենցին նորէն կը գտնէ, եւ իրեն հետ կ'աշխատի Անդրանիկ զօրավարի "Հայաստան" թերթի խմբագրութիւնը։ Յետոյ կարճ ժամանակով Էջմիածնի ճեմարանի աշակերտ կ'ըլլայ. քանի որ ճեմարանը յեղափոխութեան պատճառով կը փակուի։ Մինչեւ Վլատիկովկաս կը հասնի, յետոյ զինադադարի լուրը առնելով, կը մեկնի Պոլիս։
Կեանքը Պոլսոյ մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոլսոյ մէջ կը յաճախէ Ազգային Կեդրոնական Վարժարանը, տնօրէն Գեղամ Գաւաֆեանի օգնութեան շնորհիւ։ Վարժարանը կ'աւարտէ 1923 թուականին։
Կրկին գաղթ՝ դէպի Ֆրանսա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուրք ազգայնականներու վերադարձին (1923 թուականին), կ'ապասատնի Ֆրանսա, նախ Մարսէյլ, յետոյ Փարիզ։
Ուսում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զատիկ Խանզատեանի մեկենասութեան շնորհիւ, կ'ընդունուի École Nationale des Arts et Métiers Archived 2012-10-11 at the Wayback Machine., Aix-en Provence Archived 2013-09-03 at the Wayback Machine., որը կ'աւարտէ 1927-ին։
Մասնագիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումը աւարտելէն յետոյ, կ'աշխատի Arsenal de l'Aéronautique պետական օդանաւաշինական ընկերութեան համար, որը յետոյ կը դառնայ Nord-Aviation։ Յատկապէս կը մասնակցի փորիձարարական երկու յայտնի օդանաւներու ստեղծման եւ կառուցման, Ժերֆօ եւ Կրիֆֆոն։ Այս վերջինը պատմութեան մէջ կը մտնէ Փետրուար 1959-ին, առաջին անգամ 1643 քմ/ժամ-ի արագութիըւնը անցնելով, յայտնի օդաչու André Turcat-ի ղեկավարութեամբ։
Հ.Մ.Ը.Մ.
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վազգէն Անդրէասեանը սկաուտ է 1913-էն սկսեալ, նախ որպէս Չմշկածագի նորաստեղծ խումբի անդամ, յետոյ 1918-ին որպէս Հ.Մ.Ը.Մ.-ի անդամ։ Յուլիս 1924-ին, կը հիմնէ Մարսէյլի Հ.Մ.Ը.Մ.-ի մասնաճիւղը։ Պատերազմէն յետոյ, Ֆրանսաի հայ սկաուտներու ղեկավարն է։
Ազգակցական կապեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վազգէն Անդրէասեանը կապուած էր նահատակ սկաուտ Վահան Չերազին հետ, այս վերջինը ըլլալով իր քրոջ ամուսինը։ Ամերիկահայ գրող Անդրանիկ Անդրէասեանի զարմիկն էր։ Նոյնանուն ֆրանսահայ ջրաբան, Վազգէն Անդրէասեանի մեծ հայրն էր։
Հրատարակած գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ սկաուտին առաջնորդը։ Տէր Յակոբեան տպարան, Փարիզ, 1947. 312 էջ։ հոս
- Վահան Չերազ եւ իր երգն Հայաստանի։ Սեւան տպարան, Պէյրութ, 1977, 544 էջ։
- Անդրանիկ – Պետրոս Մարզպանեան։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1982, 326 էջ։
- Հազարիապատում – հատոր Ա.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1985, 316 էջ։ էլեկտրոնային տարբերակ հոս
- Հազարիապատում – հատոր Բ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1984, 299 էջ։ էլեկտրոնային տարբերակ հոս
- Հազարիապատում – հատոր Գ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1994, 650 էջ։
- Hazari ։ vie et survie d'un village arménien après juin 1915, 1995. որպէս էլեկտրոնային գիրք. ֆրանսերէն հոս եւ գերմաներէն հոս