Կրիկոլ Չիքովանի

Jump to navigation Jump to search
Կրիկոլ Չիքովանի
Ծնած է 15 Մարտ, 1910
Ծննդավայր Խոպի, Թիֆլիսի նահանգ, Ռուսոյ կայսրութիւն
Վախճանած է 26 Նոյեմբեր, 1981 (71 տարեկանին)
Մահուան վայր Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Քաղաքացիութիւն Flag of Russia.svg Ռուսական Կայսրութիւն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւն
Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Ուսումնավայր Թբիլիսիի պետական համալսարան
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտութիւն գրագետ
Պարգեւներ եւ
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Կրիկոլ (Կրիկորի) Սամսոնի Չիքովանի (վրաց.՝ გრიგოლ ჩიქოვანი, 2 (15) Մարտ 1910, Խոպի (ներկայիս՝ Վրաստանի Սամեկրելո եւ Զեմո-Սուանէթի երկրամասի Խոպիի շրջանի վարչական կեդրոնը) — 26 Նոյեմբեր, 1981, Թպիլիսի), վրացի խորհրդային գրող, սենարիստ, դրամատուրգ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է ծառայողի ընտանիքի մէջ։ 1936 թուականին աւարտած է Թիֆլիսի համալսարանի իրաւաբանական բաժինը, իսկ 1939 թուականին՝ Մոսկուայի կինեմատոգրաֆիայի հիմնարկի մէջ (այժմ՝ Կինեմատոգրաֆիայի Ս. Գերասիմովի անուան համառուսաստանեան պետական համալսարան) սցենարիայի բաժինը։

Ստեղծագործութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կրիկոլ Չիքովանիի ստեղծագործութիւնները տպագրուած են 1932 թուականէն։ Անոր առաջին գիրքը՝ «Պատմուածքներ եւ նովէլներ», լոյս տեսած է 1940 թուականին։ Չիքովանին հեղինակած է պատմուածքներ խորհրդային քաղաքացիներու աշխատանքային սխրանքներու մասին։

«Կեանքի սահմանը» (1952), «Մայա» (1958) պատմուածքներու ժողովածուներուն մէջ, «Սեր» (1958), «Երկրորդ ընտանիք» (1960) վիպակներուն մէջ, «Մայր բոլորի համար» (1956), «Կանաչ սարերու տիրուհին» (1962) ակնարկներուն մէջ պատկերած է կոլխոզային գիւղերու աշխատողներու կեանքն ու աշխատանքը։ Սոցիալիստական աշխատանքի հերոս, կոլխոզի նախագահ Մ. Օրագուելիձէի հետ համատեղ գրած է «Շրոմա» (1963) գիրքը՝ նուիրուած վրացի ու ուքրաինացի գիւղացիներու բարելամութեանը։

Յետպատերազմեան տարիներու առաւել նշանակալի ստեղծագործութիւնները հրատարակուած են «Օդիշեան պատմուածքներ» շարքին մէջ։ Հեղինակած է «Եկաւ փետրուարը» (1971), «Հող» (1977), «Հաւատ» (1980) պատմայեղափոխական եռագրութիւնը, պիեսներ, կինոսցենարներ։

Ֆիլմագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1941 — Կոլխիդայի կրակները
  • 1960 — Գիգիա պապիկը

Պետկինոարդ ստուդիայի մէջ նկարահանուած է «Հասան» (1932) ֆիլմին մէջ։

Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Պատուոյ նշան» շքանշան,
  • ԽՍՀՄ մետալներ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Теракопян А., Выбор пути — обретение Родины, «Литературное обозрение», 1973, № 1;
  • Муравник М., Новое солнце Одиши, «Смена», 1973, № 6.
  • Кузнецов Ф., «Ум, честь и совесть нашей эпохи», «Литературная газета», 1974, 15 мая.

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]