Կիւլպէնկ Կիւլպէնկեան
Արտաքին տեսք
| Ծնած է | 1888 |
|---|---|
| Ծննդավայր | Անգարա, Թուրքիա |
| Մահացած է | 1916 |
| Մահուան պատճառ | Հայոց ցեղասպանութիւն |
| Կրթութիւն | Պէյրութի Ամերիկեան Համալսարան |
| Մասնագիտութիւն | բժիշկ |
Կիւլպէնկ Գէորգ Կիւլպէնկեան (1888, Անգարա, Թուրքիա - 1916), հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կիւլպէնկ Կիւլպէնկեան ծնած է 1888 թուականին, Անգարայի նահանգի Կեսարիոյ գաւառի Թալաս աւանին մէջ, հայ առաքելական ընտանիքէ ներս։ 1903 թուականին «պսակաւոր արուեստից» վկայականով աւարտած է Անատոլիա գոլէճը։ 1907 թուականին աւարտած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական բաժինը։
1907-1913 թթ. բժշկութեամբ զբաղած է Թալաս քաղաքին մէջ։
1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ որպէս զինուորական բժիշկ ծառայած է։
1916 թուականին Կովկասեան (ռուսական) ռազմաճակատի վրայ սպաննուած է թուրք հազարապետի մը գնդակով։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։