Կարօ Ղաֆադարեան

Jump to navigation Jump to search
Կարօ Ղաֆադարեան
Garo Ghafatarian.png
Ծնած է 1907
Ծննդավայր Ախալցխա
Վախճանած է 20 Սեպտեմբեր 1976
Վախճանի վայրը Երեւան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու ՄիութիւնԿատեգորիա:Երեւան մահացածներ
Քաղաքացիութիւն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն Հայ
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Մասնագիտութիւն պատմաբան
Աշխատավայր Հայաստանի պատմութեան թանգարան
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Պարգեւներ եւ
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Երեխաներ Կորյուն Ղաֆադարյան

Կարօ Ղաֆադարեան (1907,Ախալցխա - 20 Սեպտեմբեր 1976), պատմաբան, բանասէր եւ արձանագրագէտ:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծննդավայրի միջնակարգ դպրոցը աւարտելէ ետք , 1927-ին կը մտնէ Երեւանի պետական համալսարանը , որպէս պատմութեան ուսանող:1931-ին համալսարանական ուսումը աւարտելէ ետք Կ.Ղաֆադարեան կը նշանակուի էջմիածինի Ձեռագրատուն-Մատենադարանի դիտական աշխատող: 1932-ին կը տեղափոխուի ՀՍՍՀ-ի մշակոյթի պատմութեան հիմնարկի , ուր իր ամբողջ ժամանակը կը տրամադրէ Հայաստանի պատմադիկան յուշարձաններու ուսումնասիրութեան: 1940-1965 թուականներուն Կ.Ղաֆադարեան կը ստանձնէ Հայաստանի Պետական Պատմական Թանգարանի վարիչի պաշտօնը:Ամբողջ երեսուն տարի, սկսած 1946-էն կը ղեկաւարէ Դուինի ղեկումներուն աշխատանքը, եւ սկսած 1960Փետրուարէն , մինչեւ իր մահը , կը գլխաւորէ ՀՍՍՀ-ի Գիտութիւններու Ակադեմեայի հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկի հին եւ միջնադարեան հնագիտութեան բաժինը, իսկ վերջինս երկու մասի բաժնուելէ ետք ՝ Միջնադարեան հնագիտութեան բաժնի աշխատանքները:

1905-էն մինչեւ իր մահը , ան նաեւ անդամ է Պատմա-Բանասիրական Հանդէս-ի խմբագրական կողմին:

Պարգեւներ, շքանաշաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իր երկարամեայ անբասիր, հաւատաւոր եւ բազմաբեղուն աշխատանքին որպէս գնահատնք, Կ. Ղաֆադարեան կը պարգեւատրուի «Աշխատանքային Կարմիր Դրօշ»ի եւ «Պատուոյ Նշան»ի շքանշաններով , իսկ 1975-ին Ակադեմիայի բարձրագոյն գնահատականին՝ «Մեծարման Գիր»ին:

Հրատարակչական[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կ. Ղաֆադարեանի խմբագրութեամբ , ու մասնաւոր ջանքերով , 1942 եւ 1948 թուականներուն յաջորդականօրէն լոյս կը տեսնեն հայ ճարտարապետութեան մեծավաստակ ուսումնասիրող՝ Թորոս Թորոմանեանի « Նիւթեր Հայ Ճարտարապետութեան Պատմութեան» մեծածաւալ հատորները:

Կ.Ղաֆադարեան կը մահանայ 1976Սեպտեմբերի 20-ին:

Աշխատասիրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայկական ճարտարապետութեան , հայերէն վիմագիր արձանագրութիւններու , հնագիտութեան եւ ընդհանրապէս Հայագիտութեան նուիրուած իր մի քանի տասնեակ դիտական յօտուածներէն անկախ, առանձին հատորներով լոյս կը տեսնեն Կ. Ղաֆաթարեանի հետեւեալ աշխատասիրութիւնները . ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ , (երեւան,1939) , ԱԼՔԻՄԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (Երեւան,1940), ՅՈՎՀԱՆՆԱՒԱՆՔԸ ԵՒ ՆՐԱ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՆՆԵՐԸ (Երեւան,1948), ԴՈՒԻՆ ՔԱՂԱՔԸ ԵՒ ՆՐԱ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ (Երեւան, 1957), ՍԱՆԱՀԻՆ ՎԱՆՔԸ ԵՒ ՆՐԱ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ (Երեւան, 1959), ՀԱՂԲԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՈՒԱԾՔՆԵՐԸ ԵՒ ՎԻՄԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ (Երեւան== Աղբյուրներ ==,1963):

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]