Կարէն Գրիգորեան
Կարէն Գրիգորեան | |
---|---|
Ծնած է | 15 Օգոստոս 1968թ |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբական բաժին |
Աշխատավայր | 2018թ-ից Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան |
Կարէն Գրիգորեան (15 Օգոստոս 1968, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ դիւանագէտ։ 2018-էն Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը՝ Գահիրէ)[1]։
Կրթութիւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1985-1992թթ․ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան կաճառի արաբական բաժին:
1993թ․ Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան ԱԳՆ կից դիւանագիտական ակադեմիա, Գահիրէ:
2003թ․ Ճորճ Մարշալի անուան կեդրոն։
Աշխատանքային գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1994-1995թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկիրներու վարչութեան արաբական երկիրներու եւ Իսրայէլի բաժնի կցորդ,
1995-1997թթ․ Հալէպի ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան երրորդ քարտուղար,
1997-1999թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկիրներու վարչութեան արաբական երկիրներու եւ Իսրայէլի բաժնի երկրորդ քարտուղար,
1999-2001թթ․ Լիբանանի Հանրապետութեան ՀՀ դեսպանութեան երկրորդ քարտուղար,
2001-2002թթ․ Սիրիայի Արաբական Հանրապետութեան ՀՀ դեսպանութեան երկրորդ քարտուղար,
2002-2004թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկիրներու վարչութեան արաբական երկիրների եւ Իսրայէլի բաժնի երկրորդ քարտուղար, բաժնի վարիչի պարտականութիւններու կատարող,
2004-2005թթ․ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչութեան Ամերիկայի եւ Քանատայի բաժնի առաջին քարտուղար,
2005-2006թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկիրներու վարչութեան արաբական երկիրների եւ Իսրայէլի բաժնի վարիչի պաշտօնակատար,
2006-2009թթ․ Սիրիայի Արաբական Արաբական Հանրապետութեան ՀՀ դեսպանութեան խորհրդական,
2009-2011թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկիրներու վարչութեան արաբական երկիրների եւ Իսրայէլի բաժնի վարիչի պաշտոնակատար,
2011-2014թթ․ Հալէպի ՀՀ գլխաւոր հիւպատոս,
2014-2018թթ․ Իրաքի ՀՀ դեսպան,
2018թ-էն ի վեր Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը՝ Գահիրէ)[2]
Պարգեւներ, մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ԱԳ նախարարի շնորհակալագիր, 2010
- Մխիթար Գոշի մետալ, 2013
- ԱԳ նախարարի շնորհակալագիր, 2013
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսնացած է, ունի մէկ դուստր եւ մէկ որդի։