Խաչատուր Աւագեան
Խաչատուր Աւագեան | |
---|---|
Ծնած է | 1825[1][2] |
Ծննդավայր | Կրասնոտար, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 1865[1][2] |
Մահուան վայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Դորպատի կայսերական համալսարան?[1] |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, բժիշկ |
Աւագեան Խաչատուր (1825[1][2], Կրասնոտար, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 1865[1][2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն), հայ բանաստեղծ, բժիշկ։
Ծնած է Եգաթերինոտար (այժմ՝ Քրասնոտար)։ Աւարտելով Լազարեան ճեմարանը՝ 1841 թուականին, Յունուարին կը մտնէ Դորպատի համալսարան՝ բժշկութիւն ուսանելու, ուրկէ կ՛անցնի՝ Կազանի համալսարան։ Սակայն 1852 թուականին՝ վերադառնալով, կրկին կ'ուսանի Դորպատի մէջ։ Ապա կ՛անցնի Փեթերսպուրկ, ուր 1854 թուականին, բժշկական ակադեմիայի աւարտական քննութիւնը կը յանձնէ։ Իր կեանքի վերջին տարիները Տփխիսի մէջ (Թիֆլիս) կ՛անցնէ եւ կը մեռնի 1862 թուականին, չքաւորութեան մէջ։
Ուսանողութեան օրերէն յայտնի եղած է, իբրեւ՝ օրինակելի հայ, Աւագեանի արտայայտութիւններէն են. «Ապրիլ հայու համար, գործել հայու համար, եւ մեռնիլ հայ մնալով» եւ «Ով որ չգիտէ հայերէն նա հայ չէ եւ չի կարող լինել»։
Աւագեան գրած է երգեր, որոնցմէ՝ «Ուրախասցուք Ուրեմն»ը ուսանողական յայտնի երգերէն մէկու՝ «Gaudeamus igitur»–ի հայացուած տարբերակն է (1849)։ Վերջինիս, «Երգ ուխտի»ի, «Հայոց գինին» երգին եւ այլ երգերու շնորհիւ, ուսանողական տարիներուն, Աւագեան մեծ համբաւ վայելած է։ Աւագեանի երգերը կը բնորոշուին իրենց հայրենասիրութեամբ ու կենսասիրութեամբ։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.