Լիբանանի Երաժշտանոց
| Լիբանանի Երաժշտանոց | |
|---|---|
| Տեսակ | Կոնսերվատորիա? |
| Հիմնադրուած է | 1925 |
| Հիմնադրիր | Wadia Sabra? |
| Տնօրէն | Ուատիհ Ղոլմիէ |
| Աշակերտներ | 4800 |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Պէյրութ |
| Հասցէ | Պէյրութ, Լիբանան |
| Կայքէջ | conservatory.gov.lb |
Լիբանանի Երաժշտանոց, բուն անունով՝ Լիբանանի Ազգային Բարձրագոյն Երաժշտանոցը (Ֆրանսերէն՝ Le Conservatoire libanais national supérieur de musique), հիմնադրուած է 1930-ական թուականներուն՝ Ուատիհ Սապրային կողմէ, որ ստեղծագործած է Լիբանանի քայլերգին երաժշտութիւնը: Սապրային նպատակն էր հիմնել դպրոց մը՝ լաւագոյն երաժշտական ուսում ապահովելու:
Երաժշտանոցը, որուն տնօրէնն է Ուատիհ Ղոլմիէն, ունի աւելի քան 4800 աշակերտներ եւ 250 ուսուցիչներ[1]: Երաժշտանոցին վարչական կեդրոնը կը գտնուի Պէյրութ, սակայն ունի տարբեր ճիւղեր Տրիպոլսոյ, Ժունիէի, Տհուր Էլ Շուէյրի, Զահլէի, Ալէյի եւ Սիդոնի մէջ:
1999 թուականէն ի վեր, երաժշտանոցը կը կառավարէ 2 նուագախումբեր՝ Լիբանանի Ազգային Սիմֆոնիկ Նուագախումբը եւ Լիբանանի Ազգային Արաբական Երաժշտութեան Նուագախումբը: Վերջինս հիմնադրուած է 2000 թուականի Յուլիսին եւ կը բաղկանայ 48 երաժիշտներէ[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ BBC NEWS | Programmes | Crossing Continents | Website Exclusive: Beirut Rebuilds a Culture
- ↑ [1] Archived 2007-05-16 at the Wayback Machine.Կաղապար:Deadlink