Լեւ Պայախչեւ
Արտաքին տեսք
Լեւ Պայախչեւ | |
---|---|
Ծնած է | 7 Սեպտեմբեր 1930 |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 26 Դեկտեմբեր 1992 (62 տարեկանին) |
Կրթութիւն | Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Լեւ Սերգէյի Պայախչեւ (վրաց.՝ ლევ სერგის ძე ბაიახჩევი, 7 Սեպտեմբեր 1930, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 26 Դեկտեմբեր 1992), վրացահայ գծագրիչ։ Վրացական ԽՍՀ վաստակաւոր նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչներու միութեան անդամ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեւ Պայախչեւ ծնած է 1930 թուականին, Թիֆլիսի մէջ, ճարտարագէտ Սերգէյ Պայախչեւի եւ Թ. Դ. Բելայեայի ընտանիքին մէջ։ 1959 թուականին աւարտած է Թիֆլիսի գեղարուեստի ակադեմիան: Անոր շուրջ 60 աշխատանքները կը գտնուին Վրաստանի ազգային թանգարանին մէջ, Թիֆլիսի պատմութեան թանգարանին մէջ, ինչպէս նաեւ բազմաթիւ պատկերասրահներու եւ մասնաւոր հաւաքածուներու մէջ։ Պայախչեւի «Խաչելութիւն» կտաւը կը գտնուի Թիֆլիսի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցւոյ մէջ։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1974 թուականին երկու անհատական ցուցահանդէս ունեցած է Թիֆլիսի մէջ։
- 1979, 1981, 1983, 1984, 1991, 1997, 2010 (յետմահու[1]) անհատական ցուցահանդէսներ Թիֆլիսի մէջ
- 1985 անհատական ցուցահանդէս Մոսկուայի մէջ
- 1991 անհատական ցուցահանդէս Գերմանիայի մէջ[2][3]։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Мамулов С.С. Армяне в Грузии. Книга вторая. Москва. 2002
- Работы тбилисских художников-армян в коллекции Александра Пирадова. Тбилиси. 2005
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Выставка художника Льва Баяхчева открывается в Тбилиси
- ↑ Шкляревская М. Прикосновение к таланту // Русский Базар №2(455) 6-12 января, 2005
- ↑ «ДОБРАЯ ДОРОГА К ХРАМУ ЛЬВА БАЯХЧЕВА»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-06-19-ին։ արտագրուած է՝ 2015-11-01