Լեւոն Եկաւեան Երզնկացի

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Լեւոն Եկաւեան
Մահացած է 1915
Մահուան վայր Երզնկա, Թուրքիա
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն բժիշկ, քաղաքական գործիչ
Աշխատավայր Երզնկայի Հալէպիէ զինուորական հիւանդանոց
Կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Լեւոն Եկաւեան (անյայտ - 1915 (1916), Երզնկա), հայ ատամնաբոյժ, ՀՅԴ-ի անդամ։

Ծնած է Խարբերդի նահանգի, Խարբերդի գաւառի՝ Արաբկիր քաղաքի մէջ։ Ստացած է ատամնաբուժական կրթութիւն եւ աշխատած է որպէս ատամնաբոյժ։ Եղած է ՀՅԴ-ի անդամ։

Առաջին աշխարհամարտի տարիներուն՝ 1914 թուականին, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ որպէս ատամնաբոյժ ծառայած՝ Երզնկայի Հալէպիէ զինուորական հիւանանոցէն ներս։

1915 (1916) թուականին, Երզնկայի՝ ռուսական գրաւումէն մէկ օր առաջ, Երզնկայի Հալէպիէ զինուորական հիւանդանոցի գլխաւոր բժիշկ-վիրաբոյժ՝ հարիւրապետ Ֆերիտունի հրամանով, հիւանդանոցի ննջասենեակին մէջ քնացած ժամանակ սպանուած է ատրճանակով՝ «տէբօ մէյմուրի» (պահեստի պաշտօնեայի) եւ առողջապահական «չաւուշի» ձեռքով։ Մէկ այլ տուեալով՝ նահատակուած է, Երզնկայէն դուրս գտնուող վայրի մը մէջ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Փոլատեան Ս., Պատմութիւն հայոց Արաբկիրի, Նիւ Եորք, 1969։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
  • Խաչատրեան Լ., Բաբլումեան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երեւան, 2004։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։