Լեւոն Աբրահամեան (դաշնակահար)
| Լեւոն Աբրահամեան | |
|---|---|
|
Աբրահամեան 2018-ին | |
| Ծնած է | 16 Փետրուար 1940 |
| Ծննդավայր | Եգիպտոսի թագավորություն |
| Մահացած է | 3 Նոյեմբեր 2018 (78 տարեկանին) կամ 6 Նոյեմբեր 2018 (78 տարեկանին) |
| Մահուան վայր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ և Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Չայքովսկիի Անուան Երաժշտական Միջնակարգ Դպրոց և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | դաշնակահար, խմբավար, երգեհոնահար և թաւջութակահար |
| Աշխատավայր | Հայաստանի ազգային կամերային նվագախումբ?, Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն, Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ? և Էջմիածնի Մայր Տաճար? |
Լեւոն Աբրահամեան (16 Փետրուար 1940, Եգիպտոսի թագավորություն - 3 Նոյեմբեր 2018 կամ 6 Նոյեմբեր 2018, Ամերիկայի Միացեալ Նահանգներ և Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), յայտնի դաշնակահար, թաւջութակահար, երգեհոնահար եւ խմբավար:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեւոն Աբրահամեան արուեստագէտը 1940-ականներու վերջերը ծնողներուն հետ Եգիպտոսէն տեղափոխուած է Երեւան։ Ուսանած է Չայքովսկիի անուան երաժշտական մասնագիտական դպրոցը, այնուհետեւ՝ Կոմիտասի անուան պետական երաժշտանոցին մէջ որպէս դաշնակահար, թաւջութակահար, երգեհոնահար եւ խմբավար:
Ժամանակին անձնական նուագահանդէսի վարպետն էր անուանի երգիչներ Գոհար Գասպարեանի, Լուսինէ Զաքարեանի: Բեմ բարձրացած է թաւջութակահարներ Կերոնթի Թալալեանի, Մետիա Աբրահամեանի եւ ջութակահար Ժան Տէր-Մերքերեանի հետ, հանդէս եկած է Հայաստանի պետական սենեկային նուագախումբին հետ, որպէս դաշնակահար եւ երգեհոնահար:
1970-ականներու կէսերուն խմբավարական գործունէութիւն սկսած է Երեւանի օփերային, կատակերգական թատրոններու եւ ֆիլհարմոնիք նուագախումբին մէջ:
Լեւոն Աբրահամեան 35 տարի հանդիսացած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգեհոնահարը:
1990-ին տեղափոխուած է Լոս Անճելըս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ:
1992-ին հիմնած է Լոս Անճելըսի առաջին հայկական սենեկային նուագախումբը, որ ունեցած է ընդամէնը երկու տարուան կեանք:
Ան երկար տարիներ ունեցած է բեղուն բեմական կեանք։
Մահացած է 12 նոյեմբեր 2018-ին, ԱՄՆ։
Կատարումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որպէս նուագակցող
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կոմիտաս, Կռունկ։ Կը Կատարէ թաւջութակահար Գերոնտի Թալալեանը, նուագակցող՝ Լեւոն Աբրահամեան:
- Ա. Բաբաջանեան, Վոկալիզ։ Կը կատարէ թաւջութակահար Գերոնտի Թալալեանը, նուագակցող՝ Լեւոն Աբրահամեան:
- Շուբերտ, Էքսպրոմտ։ Կը կատարէ թաւջութակահարուհի Մետիա Աբրահամեանը, նուագակցող՝ Լեւոն Աբրահամեան:
- Կոմիտաս, Հով արէք։ Կը կատարէ թաւջութակահարուհի Մետիա Աբրահամեանը, նուագակցող՝ Լեւոն Աբրահամեան:
- Կոմիտաս, Քելեր ցոլեր։ Կը կատարէ սոպրանօ Անահիտ Ներսիսեանը, նուագակցող՝ Լեւոն Աբրահամեան:
Որպէս մենակատար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հենդել, կոնցերտ թիվ 4 երգեհոնի համար։ Կը կատարէ Հայաստանի պետական կամերային նուագախումբը, դիրիժոր՝ Կոնստանտին Բաղդասարեան, մենակատար՝ Լեւոն Աբրահամեան, Երեւան, 1975:
- Բեթհովեն, սիմֆոնիա թիվ 7։ Կը կատարէ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նուագախումբը, դիրիժոր՝ Լեւոն Աբրահամեան, Երեւան, 2015:
- Բախ, Արիա։ Կը կատարէ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նուագախումբը, դիրիժոր՝ Լեւոն Աբրահամեան, Երեւան, 2015:[1]
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լեւոն[permanent dead link] Աբրահամեանը կը նուագակցի Գոհար Գասպարեանին
- Լեւոն[permanent dead link] Աբրահամեան, Լուսինէ Զաքարեան, Խորեն Պալեան
- Գոհար[permanent dead link] Գասպարեանի հետ
- Լուսինէ[permanent dead link] Զաքարեանի ծննդեան 60-ամեակին նուիրուած յիշատակի երեկոյին, Կլէնտէյլ, 1997 (ձախէն աջ՝ Անուշ Ղազարեան, Թաթիանա Չախմախչեան, Անահիտ Շահնազարեան, Անահիտ Ներսիսեան, Լեւոն Աբրահամեան, Խորեն Պալեան, Նունէ Աւետիսեան):
- Լեւոն[permanent dead link] Աբրահամեան, Մարիամ Աղաջանեան, Հենրիկ Անասեան, ԱՄՆ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 16 Փետրուարի ծնունդներ
- 1940 ծնունդներ
- 3 Նոյեմբերի մահեր
- 2018 մահեր
- 6 Նոյեմբերի մահեր
- ԱՄՆ մահացածներ
- Լոս Անճելըս մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from February 2025
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Հայ դաշնակահարներ
- Դաշնակահարներ
- Հայ երաժիշտներ
- Երաժիշտներ
- Հայ խմբավարներ
- Խմբավարներ