Լեւոն Աբրահամեան

Jump to navigation Jump to search
Լեւոն Աբրահամեան
Ծնած է 1 Փետրուար 1947(1947-02-01) (73 տարեկան)
Ծննդեան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն
Քաղաքացիութիւն Flag of Armenia.svg Հայաստան
Գործատու Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Երեւանի Պետական Համալսարան
Երեւանի Պետական Համալսարան
Կրթութիւն Երեւանի Պետական Համալսարան
Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ
Ազգութիւն հայ
Տիրապետած լեզուներ հայերէն
Անդամակցութիւն Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա
Պարգեւներ և
մրցանակներ
ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ

Լեւոն Հմայակի Աբրահամեան (1 Փետրուար 1947,Երեւան), հայ ազգագրագէտ, պատմաբան, պատմական գիտութիւններու թեկնածու (1979), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ (2009)[1]

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1970-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բնագիտութեան բաժինը, 1978-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Ազգագրութեան հիմնարկի (Մոսկուա) ասպիրանտուրան։ 1978-ին պատրաստած է թեկնածուի թեզ՝ Աւստրալիոյ եւ Օվկիանիայի բնիկներու մշակոյթի վերաբերեալ։

1970-1972-ներուն եղած է ԵՊՀ մասնկային կենսաբանագիտութեան ամպիոնի օգնական, 1973-1974-ններուն` Երեւանի բժիշկներու կատարելագործման պետական հիմնարկի փիլիսոփայութեան ամպիոնի աւագ աշխատողը։ 1978-էն կ՛աշխատի ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկին մէջ, 1978-1988-ններուն` ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկի կրտսեր գիտաշխատող, 1988-էն՝ աւագ գիտաշխատող։ 2005-էն՝ արդիականութեան ազգաբանութեան բաժինի վարիչ։ 1990-էն սկսեալ կը դասախօսէ ԵՊՀ-ին մէջ, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի Պիտսպուրկի (1994), Գալիֆորնիոյ Բերկլիի (1997) եւ Կոլումբիայի (2001) համալսարաններուն մէջ։

Աշխատութիւնները կը վերաբերին հայոց աւանդական եւ ժամանակակից ազգագրութեան, հայոց ինքնութեան խնդիրներուն, հայոց եւ համեմատական առասպելաբանութեան, արուեստաբանութեան, արխաիկ մշակոյթներու եւ արդի ազգաբանութեան ասպարէզներուն, նախնադարեան եւ ժամանակակից ծիսական համակարգին, Աւստրալիոյ եւ Օվկիանիայի բնիկների մշակոյթին, ազգաբանական միտքի պատմութեան[2][3][4]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]