Իտա Պրուն
Իտա Պրուն դան․՝ Adelaide Caroline Johanne Brun | |
---|---|
| |
Ծնած է | 20 Սեպտեմբեր 1792 |
Ծննդավայր | Քոփընհակըն |
Մահացած է | 23 Նոյեմբեր 1857 (65 տարեկանին) |
Մահուան վայր | Վիեննա, Աւստրիական Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Դանիա |
Մասնագիտութիւն | երգչուհի, դերասանուհի, միմոս, բեմաբար պարող, պարող |
Ամուսին | Louis Philippe de Bombelles? |
Ծնողներ | հայր՝ Կոնսթանթին Պրուն, մայր՝ Ֆրիտերիքա Պրուն |
Ատելաիտէ Քարոլին Եոհան Պրուն (յայտնի իբրեւ Իտա Պրուն եւ աւելի ուշ որպէս Իտա (տե) Պոմպելես, 20 Սեպտեմբեր 1792, Քոփընհակըն - 23 Նոյեմբեր 1857, Վիեննա, Աւստրիական Կայսրութիւն), Դանիացի երգչուհի, պարուհի եւ դասական մնջախաղի դերասան ժանրի մը, որը յայտնի է որպէս մնջախաղի արուեստ կամ «կեցուածք»[1]: Գրականագէտ Հեննինկ Ֆենկերը (1921–1985) Պրունին բնութագրած է որպէս «նորաոճ, դասական շիկահեր, որու մնջախաղի արուեստը հրապուրեց Եւրոպան»[2]:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իտա Պրունը ծնած է 1792 թուականին Սոֆիէնհոլմի մէջ, Լինկպիի մէջ գտնուող ընտանեկան կալուածքին մէջ: Ան հարուստ առեւտրական, հեղինակ եւ սրահի տէր Քոնսթանթին Ֆրետերիք Պրունի ամենաերիտասարդ դուստրն էր[3]: Ան հինգ երեխաներէն մէկն էր. Իր քոյրերն ու եղբայրներն էին ՝ Քարլ Ֆրիտրիխ Պալթասար Պրունը (1784–1869), Շառլոթ Պրունը (ծն. 1788) եւ Օկոսթա (Կուսթ) Պրունը (ծն. 1790): Վաղ տարինի ան ցուցադրեր է որպէս երգչուհի եւ պարող հանդէս գալու ունակութիւն՝ շնորհիւ իր մօր քաջալերանքին, որը տպաւորուած էր լեյտի Էմմա Հեմիլթոնի կողմէն մշակուած «կեցուածքներով» (կամ «կենդանի քանդակներով»), որուն ան տեսեր էր Նիափոլի մէջ 1796 թուականին[4]: Իր մօր հետ միասին, Իտան 1801 թուականէն մինչեւ 1810 թուականը ճամբորդեր է Գերմանիա, Զուիցերիա եւ Իտալիա: Ուր ալ գացեր է, ան ուսաներ է երգի, երաժշտութեան եւ պարի լաւագոյն հաւանական ուսուցիչներու մօտ, որոնք արդէն այդ կը կատարէին 1803 թուականին Ենայի մէջ 11 տարեկան Կէոթէի համար: Իր ներկայացումներուն մէջ ան նրբօրէն կը տեղափոխուէր իւրաքանչիւր դիրքի՝ քանի մը վայրկեան քարանալով, նախքան նրբագեղօրէն իր երիզներու ծալքերու քողարկումը, որպէսզի ներկայացնէ այնպիսի դասական գործիչներու, ինչպիսիք են Իֆիկենիան, Կալաթեան, Եւրիտիքեսը, Տիանան, Աւրորան եւ Ալթեան: Իր կեցուածքները պատկերուեր են գերմանացի Քրիսթոֆ Հայնրիխ Քնիէփի նկարներուն մէջ եւ Ալֆոնս տը Լամարթինի բանաստեղծութիւններուն մէջ, ինչպէս նաեւ մօր նամակագրութեան մէջ եւ 1824 թուականի իր կենսագրութեան մէջ՝ Idas ästhetische Entwickelung (Իտայի գեղագիտական զարգացումը)[3]:
Վերարտադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թորվալտսենը պարտաւորուեր էր նկարչական դասեր տալ Իտա Պրունին, բայց կը նախընտրէր, որ ան երգէ, երբ ան կը նուագակցէր իր կիթառի վրայ: Խորապէս տպաւորուած Պրունի գեղեցկութեամբ եւ շնորհով, 1810 թուականին Թորվալտսենը պատրաստած է Պրունի կիսանդրին կաղապարը կամ նախատիպը: Բնօրինակը տեղադրուած է Թորվալտսենի թանգարանին մէջ, իսկ Պաքքեհուսեթ քաղաքին մէջ կայ վերարտադրութիւնը, այն վերարտադրուեր է 1851 թուականին: Սթաէլը՝ Պրունի մօր ընկերը, Թորվալտսենի կիսանդրի մասին նշեր է իր L'Allemagne աշխատանքին մէջ
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Brun Friederike (1824)։ Wahrheit aus Morgenträumen und Idas ästhetische Entwickelung։ Sauerländer։ ISBN 978-3-628-37044-1
- Schlegel A. W.von։ August Wilhelm Von Schlegel's Sämmtliche Werke։ Рипол Классик։ էջ 253։ ISBN 978-5-87418-688-3
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Attitude and Shawl Dance»։ Oxford Index։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 18 August 2016-ին։ արտագրուած է՝ 27 April 2014
- ↑ Fenger Henning (1971)։ Twayne's world authors series։ Twayne Publishers։ էջ 54
- ↑ 3,0 3,1 «Ida Bombelles (1792–1857) Bombelles, Adelaide (Ida) Caroline Johanne de» (Danish)։ Dansk kvindebiografisk leksikon։ արտագրուած է՝ 27 April 2014
- ↑ Karen Klitgaard Povlsen։ «Salon à la Coppet at Sophienholm»։ The History of Nordic Women's Literature։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 4 February 2019-ին։ արտագրուած է՝ 28 April 2014