Իվան Պունին
| Իվան Պունին ռուս.՝ Иван Алексеевич Бунин | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 22 Հոկտեմբեր 1870[1][2] |
| Ծննդավայր | Վորոնեժ, Ռուսական Կայսրութիւն[1][3] |
| Մահացած է | 8 Նոյեմբեր 1953[1][3][4][…] (83 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1][3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Երկեր/Գլխաւոր գործ | Գյուղը?, Dark Avenues?, The Life of Arseniev? և The Gentleman from San Francisco? |
| Մասնագիտութիւն | գրագէտ, թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր, թատերագիր և Նոբելյան մրցանակի դափնեկիր |
| Անդամութիւն | Russian Academy? և Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա[6] |
| Ամուսին | Anna Tsakni? և Vera Muromtseva-Bunin? |
|
Ստորագրութիւն | |
Իվան Պունին (ռուս.՝ Ива́н Алексе́евич Бу́нин, 22 Հոկտեմբեր 1870[1][2], Վորոնեժ, Ռուսական Կայսրութիւն[1][3] - 8 Նոյեմբեր 1953[1][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1][3]), ռուս արձակագիր, բանաստեղծ, Փեթերսպուրկի Գիտութիւններու ակադեմիայի ակադեմիկոս, Նոպէլեան մրցանակի դափնեկիր՝ գրականութեան գծով (1933)։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վորոնեժ, որ ռուսական գաւառի գլխաւոր կեդրոն էր։ Ան ունեցած է երջանիկ մանկութիւն։ Շրջապատուած է խելացի եւ բարի մարդոցմով։ Անոր տնային առաջին ուսուցիչը եղած է Ռոմաշքովը։ Այնուհետեւ Պունինին հոգեբանութիւն, փիլիսոփայութիւն եւ հասարակական գիտութիւններ սորվեցուցած է իր աւագ քոյրը՝ Եուլիան[7]։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1891-ին Օրիոլի մէջ լոյս տեսած է իր երախայրիքը՝ «Բանաստեղծութիւններ» ժողովածուն, ապա՝ «Բաց երկնքի ներքոյ» (1898) եւ պուշկինեան մրցանակի արժանացած «Տերեւաթափ» (1901) ժողովածուները, որոնք կը յատկանշուէին բանաստեղծական դասական ձեւերու կատարելագործման որոնումներով եւ գիւտերով։
1899-ին ծանօթացած է Մաքսիմ Գորկիի հետ եւ գործակիցներ դարձած են երկար տարիներ։
Պուինինի հռչակը առաւել տարածուած է անոր «Գիւղը» (1910) վիպակուվ, ուր պատկերուած է Ռուսաստանի գիւղացիութեան վիճակը։
Թշնամաբար դիրքորոշուելուն հետեւանքով՝ 1917-ին ռուս պոլշեւիկներու կատարած Հոկտեմբերեան յեղաշրջումին դէմ, ան երկու տարի Մոսկուայէն հեռու եւ գիւղական շրջաններու մէջ ապրելէ ետք, 1920-ին խորհրդայիններու կողմէ վտարուած է Ֆրանսա, ուրմ մնացած եւ ստեղծագործած է աւելի քան 30 տարի, մինչեւ իր մահը՝ 1953։
Վտարանդի կեանքի այդ տասնամեակներուն արգասիքը եղած են․
- «Միտիայի սէրը» (1925),
- «Կոռնետ Էլագինի գործը» (1927),
- «Արսէնեւի կեանքը» (1930) եւ բազում այլ ստեղծագործություններ, որոնց մէջ Պուինին վերծանած է երիտասարդ տարիներու իր յիշողութիւնները, յատկապէս ռուս աւատապետական կեանքի առանձնայատկութիւններն ու գալարումները։
Թարգմանութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մեծարժէք է նաեւ Պուինինի թարգմանական ժառանգութիւնը. մանաւանդ անգլերէնէ՝ Հենրի Լոնկֆելլոյի եւ Ճորճ Պայրընի գործերէն իր կատարած թարգմանութիւններով, Պուինին կարեւոր տեղ գրաւած է ռուս գրականութիւնը եւրոպական աւանդներով հարստացնելու բնագաւառին մէջ։
1939-ին Գերմանիոյ մէջ եւ 1956-ին Մոսկուա, աւելի քան 12 հատորներով լոյս տեսած են Իվան Պուինինի երկերու լիակատար ժողովածուները[8]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Михайлов О. Н. Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- 1 2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 307–311. — ISBN 5-94848-245-6
- 1 2 3 4 5 6 Михайлов О. Н. Бунин Иван Алексеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 650. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Heywood, Anthony J։ «Ivan Alekseyevich Bunin»։ University of Leeds։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 21 December 2007-ին։ արտագրուած է՝ 1 January 2011
- ↑ «Իվան Բունին (1870-1953). Հայ ժողովուրդին սրտամօտ եւ հայկական բանաստեղծութեան սիրահար Նոպէլեան մրցանակակիրը»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2022-03-29