Իշխան Հէրի, Սասէքսի Դուքս
Իշխան Հէրի, Սասէքսի Դուքս անգլերէն՝ Prince Harry, Duke of Sussex | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Prince Henry Charles Albert David of Wales |
Ծնած է | 15 Սեպտեմբեր 1984[1][2][3] (37 տարեկան) |
Ծննդավայր | Սբ. Մերի հիվանդանոց, Պատինգթոն, Ուէսթմինսթըր, Մեծ Լոնտոն, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | անգլիացիներ? |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն? |
Կրօնք | Անգլիկան եկեղեցի?[4] |
Ուսումնավայր |
Իթըն գոլէճ Ուոթերբի դպրոց? Ludgrove School? Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա? |
Մասնագիտութիւն | ուղղաթիռի օդաչու, սպայ, մեկենաս, պոլո խաղացող, ազնուական, բարեգործ |
Աշխատավայր | BetterUp Inc.?[5][6] |
Վարած պաշտօններ | Duke of Sussex?[7] |
Ամուսին | Մեկըն, Սասէքսի Դքսուհի[8] |
Ծնողներ | հայր՝ Չարլզ, Ուելսի արքայազն?[9][2][10], մայր՝ Դիաննա Սփենսեր?[11][9][2][…] |
Երեխաներ | Archie Mountbatten-Windsor? եւ Lilibet Mountbatten-Windsor? |
Կայքէջ | sussexroyal.com(անգլերէն) |
Ստորագրութիւն![]() |
Իշխան Հէրի, Սասէքսի Դուքս (կամ Հէնրի Չարլզ Ալպըրթ Տէյվիտ, անգլ.՝ Prince Harry, Duke of Sussex կամ Henry Charles Albert David, ծնած 15 Սեպտեմբեր, 1984[12]) Բրիտանական թագաւորական ընտանիքի անդամ: Ուէյլզի Իշխան Չարլզի եւ Ուէյլզի Իշխանուհի Տայանայի կրտսէր զաւակը ըլլալով, ան վեցերրորդ ժարանգորդն է Բրիտանական թագին:
Ծնած Սբ. Մերիզ Հիւանդանոցին մէջ, Լոնտոն, Հէրին ստացած է իր ուսումը հետեւեալ դպրոցներուն մէջ՝ Ուէտըրպի Դպրոց, Լատկրով Դպրոց, կամ Իթըն Քոլէճ: Դպրոցը աւարտելէ ետք, մէկ տարի Աւստրալիա եւ Լեսոթո անցուցած է մէկ տարի: Անկէ ետք, ան մարզուեցաւ Սանտհըրսթ Թագաւորական Բանակի Ակադեմիոյ մէջ: Ան իր եղբօր Ուիլիըմին հետ զինծառայած է: 2007 եւ 2008 թուականներուն, 10 շաբաթներու դրութեամբ Հէրին զինծառայած է Հելմընտ մարզին մէջ, Աֆղանիստան: Ան կը վերադառնայ Աֆղանիստան 20 շաբթուայ զինծառայութեան համար 2012 եւ 2013 թուականներուն ընթացքին իբր օդային բանակային: 2015 թուականի Յունիսին ան կը հրաժարի բանակէն եւ զինծառայութենէն:
Հէրի նշանուեցաւ Մէկըն Մարքըլի հետ 2017 թուականին, եւ ամուսնացան 2018 թուականին: Իրենց զաւակը, Արչի Մաունթպաթըն-Ուինտսըր, ծնաւ 2019 թուականին: Յաջորդող տարուան մէջ, զոյգը հրաժարեցաւ թագաւորական ընտանիքին մաս կազմելէ եւ փոխադրուեցաւ Դքսուհիին բնիկ Հարաւային Քալիֆորնիան: Ուշ 2020 թուականին, անոնք հիմնեցին Archewell Inc. Ամերիկեան ոչ-շահ կազմակերպութիւնը որ կը կեդրոնանայ ստեղծագործական ԶԼՄ ծրագիրներու վրայ:[13][14] 7 Մարտ 2021 թուականին, Հէրի եւ Մէկըն յայտնուեցան հարցազրոյցի մը համար Օփրայի հետ CBS կայանէն, մանրամասնելու համար պատճառները իրենց Բրիտանական թագաւորական ընտանիքէն հեռացման:[15] 16.9 միլիոն հոգի արդէն իսկ դիտած էր հարցազրոյցը առաջին ժամուն եւ 17.1 միլիոն՝ երկրորդ ժամուն:[16]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ https://www.telegraph.co.uk/news/2018/03/08/meghan-markle-baptised-archbishop-canterbury-ahead-wedding-prince/
- ↑ https://www.betterup.com/en-us/resources/blog/prince-harry-chief-impact-officer — 2021.
- ↑ https://www.cnbc.com/2021/03/23/prince-harry-joins-betterup-mental-health-start-up.html — 2021.
- ↑ https://web.archive.org/web/20180519085729/https://www.royal.uk/prince-harry-and-ms-meghan-markle-announcement-titles
- ↑ https://www.royal.uk/royal-wedding-2018
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 https://www.britannica.com/biography/Prince-Harry-of-Wales
- ↑ 10,0 10,1 Kindred Britain
- ↑ 11,0 11,1 11,2 https://www.washingtonpost.com/news/retropolis/wp/2018/05/19/princess-diana-wont-be-forgotten-at-the-royal-wedding-this-was-her-last-day/?noredirect=on&utm_term=.7e188a690335
- ↑ «Prince Harry»։ The Royal Household։ արտագրուած է՝ 28 November 2017
- ↑ «About Archewell»։ Archewell։ արտագրուած է՝ December 31, 2020։ «We do this through our non-profit work within Archewell Foundation 501(c)(3), in addition to creative activations through the business verticals of audio and production.»
- ↑ «Meghan Markle and Prince Harry Nod to Princess Diana in Archewell Website Update»։ Town & Country։ արտագրուած է՝ December 31, 2020
- ↑ «Buckingham Palace Responds, Piers Morgan Quits After Harry And Meghan Interview»։ NPR.org (անգլերեն)։ արտագրուած է՝ 2021-03-11
- ↑ https://www.nytimes.com/2021/03/08/business/media/oprah-winfrey-meghan-markle-prince-harry.html