Jump to content

Ժորժ Խապպազ

Ժորժ Խապպազ
Ծնած է 5 Նոյեմբեր 1976(1976-11-05) (47 տարեկան)
Ծննդավայր Լիբանան
Քաղաքացիութիւն  Լիբանան
Մասնագիտութիւն դերասան, հեղինակ
Աշխատավայր Դերասան, բեմադրող, երաժիշտ

Ժորժ Խապպազ, (Արաբերէն՝ جورج خبّاز), (Լիբանան, 5 Նոյեմբեր 1976), Լիբանանցի դերասան, կատակերգակ, գրող, բեմադրիչ, երաժիշտ եւ արտադրող[1]:

Ժորժ Խապազ ծնած է Լիբանան, արուեստագէտներու ընտանիքի մը մէջ: Հայրը դերասան է, մայրը՝ երգչուհի, եղբայրը՝ շարժապատկերի մասնագէտ, մէկ քոյրը նշանաւոր պարուհի, իսկ միւսը՝ դերասանուհի:

Իր ուսումը կը ստանայ Պաթրունի Երկու Սուրբ Սիրտեր (القلبين الأقدسين) վարժարանին մէջ: Համալսարական ուսումը կը շարունակէ Քասլիքի Սուրբ Հոգի (الروح القدس) համալսարանէն ներս, մասնագիտանալով թատրոնի եւ երաժշտութեան մէջ: Թէեւ ակադեմական գետնի վրայ փայլուն աշակերտ մը չէ եղած, սակայն արուեստի ծիրէն ներս փայլուն աշակերտ մը եղած է:

Առաջին ելոյթը ունեցած է չորս տարեկանին, ներկայացնելով Սուրբ Մարունին կեանքը (حياة القديس مارون):

Իբրեւ դերասան սկսած է գործել 1994-ին: Իր տիպարները եղած են՝ Անգլիացի դերասան Չարլի Չափլին (Charlie Chaplin),  սուրիացի դերասան՝ Տորէտ Լահամ (دريد لحام) եւ լիբանանցի Ռահպանի եղբայրները (الاخوين الرحباني): Իր երգիծական գործերը մեծ ժողովրդականութիւն շահած  են, ժողովուրդին սիրտերուն մէջ մեծ տեղ գրաւելով:

Ան հեղինակ է բազմաթիւ շարժապատկերներու, թատրերգութիւններու եւ ֆիլմաշարերու: Ստացած է բազմաթիւ համաշխարհային մրցանակներ[2]

Չէ ամուսնացած:

«Տղաք Եւ Աղջիկներ» (شباب وبنات) 1995

«Ոսկեայ Մատներ» (أصابع من ذهب) 1996

«Հայրենիքին Ժպիտը» (بسمات الوطن) 1997

«Կիներ Փոթորիկի մէջ» (نساء في العاصفة) 1997

«Խնամիութեան Առաջարկ» (طالبين القرب)1998

«Սիրոյ Հատիկներ» (سنابل الحب) 1999

«Գեղեցիկը Եւ Գեղեցկուհին» (جميل وجميلة) 2001

«Ապտօն Եւ Ապտօն» (عبدو وعبدو) 2003

«Ժամ մը Ձայնասփիւռի Կայանին Մէջ» (ساعة بالإذاعة) 2005

«Ֆատին եւ Ռատին» (فادي وراضي) 2006

«Եարային Համար» (إلى يارا) 2010

«Մօտաւորապէս Սիրոյ Պատմութիւն մը» (تقريبا قصة حب) 2011

«Դիմակ» (القناع) 2012

Թատրերգութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

(غادة الكاميليا)1996

«Համլեթ Փորձանքի Մէջ» (هاملت في ورطة) 1997

«Նոր Արկածախնդրութիւն Մը» (مصيبة جديدة) 2005

«Մեծ Ստախօս» (كذاب كبير) 2006

«Հիմա Է Ժամանակը» (هلأ وقتا) 2007

«Ի՞նչ է Դատը» (شو القضية) 2008

«Ճամբուն Վրայ» (عالطريق) 2009

«Տարբեր Չենք» (مش مختلفين) 2013

«Դրան Ետեւը» (ورا الباب) 2015

«Ժամանակի Ընթացքին Կարելի Է» (مع الوقت يمكن) 2016

«Միայն Եթէ Բան Մը Փոխուի» (إلا إذا تغير شي) 2019

«Թատերագիրին Առօրեան» (يوميات مسرحجي) 2020

Շարժապատկերներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Ռմբակոծումներու Տակ» (تحت القصف) 2007

«Օր Մը» (يوماً ما) 2009

«Ղատի» (غدي) 2014

«Ո՞ւր են» (وينن) 2014

«Թագաւոր Փիղը» (الفيل الملك) 2017

«Կափարնայում» (كفرناحوم) 2018

«Թանկագին Ընկերներ» (أصحاب ولا أعز) 2022

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]