Երաժշտութեան Եւ Թատրոնի Թանգարան
Երաժշտութեան Եւ Թատրոնի Թանգարան | |
|---|---|
|
| |
|
| |
| Տեսակ | թանգարան և թատերական թանգարան? |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Սթոքհոլմ |
| Վայր | Էսթերմալմ |
| Հասցէ | Sibyllegatan 2 |
| Հիմնադրուած է | 2017 |
| 59°20′01″N 18°04′42″E / 59.333691°N 18.078382°E | |
| Կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-sv" does not exist։ |
![]() | |
![]() | |
Երաժշտութեան եւ թատրոնի թանգարան (շուէտ.՝ Scenkonstmuseet), Սթոքհոլմի մէջ գտնուող Շուէտի թատրոնի, կաքաւագրութեան եւ երաժշտական գործիքներու պետական թանգարան:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը հիմնադրուած է 1899-ին «Երաժշտութեան պատմութեան թանգարան» (շուէտ.՝ Musichistoriska museet) անուանումով: Ցուցադրութեան համար նուէրներու եւ նուիրատուութիւններու միջոցով հաւաքելով մօտ 200 գործիք՝ թանգարանը հանրութեան համար բացուած 1901-ին: 1930-ին թրըսթի ձեւով թանգարանը զուգորդուած է Թագաւորական երաժշտական ակադեմիայի հետ եւ ստացած պետական ֆինանսաւորում: 1981-2010-ականներուն թանգարանը ընդգրկուած է «Ազգային երաժշտական հաւաքածոներ» նոր պետական կառոյցին մէջ եւ անուանուած է «Երաժշտութեան թանգարան», 2010-2014-ականներուն այն անուանուած է «Երաժշտութեան եւ թատրոնի թանգարան» (շուէտ.՝ Musik-och teatermuseet): 2014-2017-ականներու վերանորոգումէն ետք վերակազմաւորուած է: Ժամանակակից անուանումը կը կրէ 2017-էն:
Շէնք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1979-էն թանգարանը կը գտնուի Սթոքհոլմի Sibyllegatan 2 փողոցին վրայ գտնուող նախկին թագաւորական հացափուռի շէնքին մէջ՝ Թագաւորական դրամատիկական թատրոնի հարեւանութեամբ: 17-րդ դարուն կառուցուած շէնքը Սթոքհոլմի ամենահին արդիւնաբերական շէնքն է: 1935-էն այն կը հանդիսանայ ազգային յուշարձան[1]:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանի հիմնադրամը համատեղած է երաժշտական գործիքներու հաւաքածոները (մօտ 6000), տիկնիկներ եւ թատրոնի բեմեր (հագուստներ, զարդարումներ եւ այլն): Թանգարանին մէջ տեղի կ՚ունենան ցուցահանդէսներ, կը կազմակերպուին համերգներ, ներկայացումներ եւ դասընթացներ:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թանգարանի համերգասրահը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Musik- och teatermuseet stänger»։ SVT Nyheter (շվեդերեն)։ 2014-03-25։ արտագրուած է՝ 2019-10-04

